ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 23-ի ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը մարդատար ավտոմեքենանաերի համար բաց է, իսկ բեռնատարների համար՝ փակ:
Վարորդները պետք է զգույշ լինեն. Հայաստանի մի շարք հատվածներում մառախուղ է
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 656 բեռնատար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։