00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են կառուցվել նախկին պաշտոնյաների առանձնատները

© Sputnik / StringerОсобняк Овика Абраамяна
Особняк Овика Абраамяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքապետարանը պնդում է` Հովիկ Աբրահամյանի` ԱԺ–ի շենքը հիշեցնող առանձնատան հարևանությամբ գտնվող շինությունն անօրինական է, մի մասը կառուցված է սեփական, մյուսը` համայնքից զավթած հողի վրա։ Իսկ Սյունիքի նախկին մարզպետը ոչ միայն համայնքից է հող զավթել, այլև հարևաններից։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Նելլի Դանիելյան. «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում ապօրինի հողազավթումներն ու ապօրինի կառուցապատումները քիչ չեն, թեև հիմնականում քննարկման առարկա է ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի առանձնատունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Сотрудники СНБ Армении проводят обыск в доме Миграна Погосяна (18 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանի զբոսայգու տարածքում կառուցված տները կարող են քանդվել

Ըստ նրա` Աբրահամյանի առանձնատունը հանրության համար հատուկ հետաքրքրություն է ներկայացնում նրանով, որ ՀՀ նախկին վարչապետը 1990-ական թվականների կեսերից ի վեր Հայաստանում պետական պաշտոններ է զբաղեցրել ու կարողացել է իրեն այդ ծավալի առանձնատներ կառուցելու ճոխություն թույլ տալ։

«Եթե հիշում եք, ինքը ԱԺ նախագահ դառնալու տարում` 2014թ–ին, կառուցեց ԱԺ մակետը հիշեցնող իր առանձնատունը։ Պարզվում է, որ դրա զգալի մասն ինքնակամ կառույց է։ Այդտեղ Աբրահամյանների ընտանիքը սեփական հողատարածք ունի, որի վրա ինքնակամ շինություն է կառուցել։ Բացի դրանից, Աբրահամյանների ընտանիքի մյուս անդամները, փաստորեն զավթելով համայնքի հողը, համայնքի տարածքը, ինքնակամ շինություն են կառուցել նաև համայնքի տարածքում»,– ասաց Կարապետյանը։

Երևանի 35 հազար անօրինական ավտոտնակները վերջին շանսը կստանան

Մեր զրուցակցի խոսքով` ԱԺ–ն հիշեցնող մեծ առանձնատնից բացի, դրա հարևանությամբ ևս մեկ` ավելի փոքր առանձնատուն կա։ Մեծը` ԱԺ–ի նմանությամբ տունը, կառուցված է Աբրահամյաններին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա։ Փոքրը անօրինական շինություն է, որի մի մասը տեղակայված է սեփական, մյուսը` համայնքին պատկանող հողատարածքի վրա։ Փաստորեն, ըստ քաղաքապետարանի, ստացվում է, որ երկրորդ առանձնատան շինությունն ամբողջությամբ ու հողատարածքի մի մասն անօրինական են։

© Sputnik / StringerԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի առանձնատունը
Ինչպես են կառուցվել նախկին պաշտոնյաների առանձնատները - Sputnik Արմենիա
ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի առանձնատունը

Հետաքրքրական է, որ քաղաքային իշխանությունն այս խնդիրը խորությամբ ուսումնասիրել է միայն այն ժամանակ, երբ Աբրահամյանների ընտանիքի ներկայացուցիչները դիմել են Երևանի քաղաքապետարան` պահանջելով օրինականացնել իրենց ինքնակամ կառույցն ու անօրինական հողամասը։

«Գործող օրենսդրության մեջ գոյություն ունի կառավարության 2006թ–ի 912-Ն հայտնի որոշումը, որը համայնքին պարտավորեցնում է օրինականացնել սեփական տարածքներում գտնվող ինքնակամ շինությունները, եթե դրանք չեն հակասում քաղաքաշինական նորմերին։ Բայց որոշումը չի կարող տարածվել այն ինքնակամ շինությունների վրա, որոնք կառուցվել են համայնքից զավթված տարածքում»,– մեկնաբանեց քաղաքապետի մամուլի քարտուղարը։

Демонтаж ларьков в административном районе Аджапняк (26 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Մեկնարկը տրված է. Աջափնյակում ապամոնտաժում են ապօրինի կրպակները

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված որոշման համաձայն` Երևանի Ազատության պողոտա 116 հասցեում գտնվող բնակելի տանը կից շինությունն ու հողամասն օրինականացնելու վերաբերյալ դիմումով Աբրահամյանները Երևանի քաղաքապետարան են դիմել դեռևս 2019թ–ին։ Հունիսի 11-ին Երևանի քաղաքապետարանը մերժել է այդ պահանջը։

Մերժման հիմքում 2008 թվականին ընդունված «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքն է, որը վերաբերում է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տների ու հողամասերի օրինականացմանը։ Եվ քանի որ Աբրահամյաններն իրենց հողատարածքն Ազատության պողոտայում ձեռք են բերել 2001 թվականից հետո, ապա, քաղաքապետարանի մեկնաբանությամբ, այդ հարցն այդ օրենքի շրջանակում քննարկվել չի կարող:

Ապօրինի շինարարության և պետությանը պատճառած խոշոր վնասի դեպքով հարուցվել է քրեական գործ

2019թ–ի հոկտեմբերի 21-ին Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան` վիճարկելով քաղաքապետարանի այս որոշումը։

Հոկտեմբերի 24–ին ՀՀ վարչական դատարանը վերադարձրել էր Աբրահամյանի դիմումը` ժամկետի խախտման հիմքով։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Աբրահամյաններն այժմ նոր հայցադիմում են ներկայացրել դատարան, որով վիճարկում են վերոհիշյալ հողամասի մի մասն օրինականացնելու իրենց դիմումի վերաբերյալ քաղաքապետարանի մերժման ակտը։

Մինչ դատարանը նոր որոշում կկայացնի, քաղաքապետարանն ու կառավարությունը սկսել են հաշվառել Երևանի տարածքում կառուցված անօրինական առանձնատները։ Կառավարությունում նույնիսկ հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է ապօրինի շինությունների ուսումնասիրությամբ։

Նախկին ու ներկա օլիգարխների անօրինական առանձնատների հստակ թիվ պատկան կառույցներն առայժմ չեն հրապարակում։ Բայց խոստանում են գործընթացն առաջիկայում հրապարակային դարձնել։

Здание Центрального банка Армении  - Sputnik Արմենիա
Ի՞նչ ունի պաշտոնյայի բարեկամ ուսուցիչը, կամ երբ բանկային գաղտնիքն այլևս գաղտնիք չէ

Մինչ այդ, սակայն, քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան կարգավիճակից առանձնապես չի տարբերվում նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, Սարալանջի բարձունքում կառուցված հսկա առանձնատունը։ Միակ տարբերությունը թերևս այն է, որ Խաչատրյանը ոչ միայն համայնքից է հող զավթել, այլև հարևաններից։

«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ կապվող առանձնատան դեպքում ևս վիճելի հարցեր կան` կա՛մ համայնքի, կա՛մ հարակից տարածքների սեփականատերերի հետ կապված։ Հանրային ընկալման տեսանկյունից խնդրահարույց են բոլոր տարածքները, որովհետև մենք տարիներ շարունակ ասել ենք` «Հաղթանակ» զբոսայգին, որը քաղաքի մեծ այգին է, որը և՛ էկոլոգիական նշանակություն ունի, և հանրային նշանակություն, տարիներ շարունակ մասնավորեցվել է և մաս–մաս արվել։ Բայց եթե խոսում ենք օրինականության մասին, դա ուրիշ ծավալ է, և ես թիվ չեմ կարող ասել»,- ասաց Կարապետյանը։

© Sputnik / StringerՍուրիկ Խաչատրյանի առանձնատունը
Ինչպես են կառուցվել նախկին պաշտոնյաների առանձնատները - Sputnik Արմենիա
Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը

Երևանում գիշերային ժամանց ապահովող հաստատությունների ու գազալցակայանների տուրքերը կաճեն

Հիշեցնենք` այս թեմային կառավարության փետրվարի 20-ի նիստում անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ևս շեշտեց, որ տարիներ շարունակ նախորդ իշխանությունները ՀՀ օրենքները հարմարեցրել են իրենց շահերին։ Այդուհանդերձ, վարչապետը խոստացավ հարկ եղած դեպքում կիրառել անցումային արդարադատության գործիքները, քանի որ տեղի ունեցածը արհամարհանք է հանրային կարծիքի և Հայաստանում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ։

Լրահոս
0