ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Facebook-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ վարչական շրջանում մեկնարկել են ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքները։
«Աջափնյակում մեկնարկել են ապօրինի և պայմանագրային ժամկետները լրացած կրպակների ապամոնտաժման աշխատանքները»,- նշված է գրառման մեջ։
Գրառումն ուղեկցվել է #ՄեկնարկըՏրվածԷ#ԱմենԻնչԴեռԱռջևումԷ հեշթեգերով։
Ինչ է լինելու Իսահակյանի գրադարանի նախկին տարածքում. 4 տարի տևած կառուցապատման արդյունքը
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանը Կենտրոնում ապամոնտաժել է 7 ապօրինի կրպակ ու տաղավար, իսկ տնտեսվարողները` հետևելով քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հորդորներին, սեփական ուժերով ապամոնտաժել էին Խանջյան փողոցի 13, Խորենացի 26, Մաշտոցի պողոտայի 3 հասցեների դիմաց տեղադրված տաղավարները։
Երևանի քաղաքապետարանը քանդում է Կոմիտասի պողոտայում կառուցված ապօրինի հարթակը. տեսանյութ