00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձեր Նոբելյան մրցանակը կախված է մի երկրում կայացած ընտրությունների արդյունքներից

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցНобелевская медаль А. И. Солженицына
Нобелевская медаль А. И. Солженицына - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք: Կան կոչեր ու պնդումներ, որոնք գրեթե ամեն օր են հնչում, բայց այնքան էլ պարզ չէ՝ դրանք համապատասխանում են իրականությանը, թե ոչ։ Մտեք Facebook։ Անմիջապես էլ կտեսնեք հայտնի հորդորը՝ մի քաղաքականացրեք ամեն ինչ։
Ձեր Նոբելյան մրցանակը կախված է մի երկրում կայացած ընտրությունների արդյունքներից

Ախր ինչպես չքաղաքականացնեմ, երբ բոլորս ապրում ենք քաղաքականացված աշխարհում: Ու բոլորիս կյանքը, ճակատագիրը այս կամ այն կերպ քաղաքականությունից է կախված: Մի օրինակ բերեմ, այսպես ասած՝ համաշխարհային կտրվածքով:

Портмоне - Sputnik Արմենիա
Չէինք սպասում

Մի քանի տարի առաջ աննախադեպ բան կատարվեց՝ խաղաղության մրցանակներ շնորհող Նոբելյան կոմիտեի նախագահը՝ Թորբյորն Յագլանդը, զրկվեց իր պաշտոնից: Նման բան ընդհանրապես երբեք չէր եղել այդ կոմիտեի գոյության ավելի քան հարյուրամյա պատմության ընթացքում: Եվ տեսեք՝ ինչու սա տեղի ունեցավ: Որովհետև Նոբելյան այդ կոմիտեի հինգ անդամները նշանակվում են Նորվեգիայի խորհրդարանի կողմից: Այն ժամանակ կայացած ընտրություններում Նորվեգիայում մեծամասնություն ստացան աջակողմյան քաղաքական ուժերը, հենց նրանք էլ նշանակեցին Նոբելյան կոմիտեի հինգ անդամներից երեքին, ու մեծամասնության որոշումը վճռորոշ եղավ Յագլանդի համար:

Բա ո՞ւր է խոստացածդ «Վոլգան». ինչո՞ւ հայերը Նոբելյան մրցանակի չեն առաջադրվում

Իսկ ինչո՞ւ նրան չէին սիրում աջակողմյան ուժերը, որովհետև ժամանակին նա եղել էր Նորվեգիայի վարչապետ, և վերլուծաբանների որոշ մասը համոզված էր՝ այն ժամանակվա ընդդիմադիրները պարզապես վրեժ լուծեցին նախկին վարչապետից: Այսինքն` ուղղակի զգուշացնեմ՝ եթե դուք հույս ունեք Նոբելյան մրցանակ ստանալ, լավ իմացեք, որ ի վերջո այդ պատվավոր պարգևը ձեզ շնորհելու վերջական որոշումը կախված է լինելու աշխարհի մի երկրում՝ Նորվեգիայում, տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունների արդյունքներից:

Выставка книг, изданных в годы Великой Отечественной войны в СССР - Sputnik Արմենիա
Կոմունիզմն այդպես էլ չկառուցվեց, բայց Մարքսը ճիշտ էր

Թույլ տվեք նաև Հայաստանում շրջանառվող մեկ այլ կարգախոսի անդրադառնալ՝ քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչները։ Ընդ որում` որոշ մարդիկ, որոնք հնչեցնում են այս կարգախոսը, հարյուր տոկոսով համոզված են, որ հենց իրենք են իսկական քաղաքական գործիչները: Այնինչ հանրության մի զգալի մասը նրանց ամենևին էլ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ չի համարում։ Բայց դա բոլորովին այլ խոսակցություն է։

Լավ, ասում եք՝ քաղաքականությամբ կարող են զբաղվել միայն պրոֆեսիոնալները: Բա Դոնալդ Թրամփը, որը մի քանի ամսից կարող է վերընտրվել։ Չէ՞ որ այդ մարդը նախագահ ընտրվելուց առաջ իր կյանքում երբեք որևէ պետական պաշտոն չէր զբաղեցրել, ոչ էլ բարձրաստիճան զինվորական էր եղել։ Բա Վլադիմիր Զելենսկին, որը մինչև, այսպես ասած, իսկական նախագահ դառնալը ընդամենը ղեկավարի դեր էր կատարել հեռուստասերիալում։

Կլոնավորված մարդիկ. մի՞ֆ, թե՞ իրականություն

Ավելի հին մի օրինակ էլ կարող եմ բերել։ Դեռ 6-7 տարի առաջ Սլովենիայում գրեթե ոչ ոք չէր լսել Միրո Ցերարժի անունը, քանի որ այդ մարդը երբեք պրոֆեսիոնալ քաղաքականությամբ չէր զբաղվել, ոչ մի կուսակցության անդամ չէր եղել: 2014-ի ամռանը՝ հունիսի սկզբին, նա ստեղծեց իր սեփական կուսակցությունը: Ինչու եմ ասում՝ սեփական: Որովհետև իր ստեղծած կուսակցությունը պաշտոնապես հենց այդպես էլ կոչեց՝ Ստրանկա Միրո Ցերարժա, այսինքն՝ Միրո Ցերարժի կուսակցություն:

Мао Цзэдун читает новости о политическом захвате Нанкина китайскими коммунистами в апреле 1949 года. - Sputnik Արմենիա
Ճնճղուկ մի՛ սպանեք. թե ինչ եղավ հետո, երբ ընկեր Մաոյին համոզեցին, որ նա հանճարեղ է

Պատկերացնում եմ Հայաստանում՝ իրենց դասական քաղաքական գործիչ համարողների բողոքի ձայնը՝ ինչպես կարելի է կուսակցությունը կոչել մեկ մարդու անունով, սա բռնապետության ամենավառ դրսևորումն է: Այնինչ այս ամենը կատարվել է Եվրոպայի կենտրոնում, և ոչ ոք այնտեղ բռնապետական նկրտումների մասին չէր խոսում ընդհանրապես: Բայց ամենազարմանալին՝ այդ մարդը ստեղծեց իր նոր կուսակցությունը խորհրդարանական ընտրություններից ընդամենը վեց շաբաթ առաջ: Պատկերացնո՞ւմ եք՝ ընտրություններից ընդամենը մեկուկես ամիս առաջ, վերջին պահին: Ու հաղթեց: Եվրոպական երկրներից մեկի վարչապետ դարձավ:

Բա, կներեք, ո՞ւր մնացին այն պնդումները, թե քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն ու միայն այն մարդիկ, որոնք դրա մասնագետն են: Ու այդ մասնագետ լինելն էլ շատ ու շատ կասկածելի է: Կա՞ն արդյոք հայաստանյան բուհերում քաղաքական գործիչներ պատրաստելով զբաղվող ֆակուլտետներ: Կարո՞ղ է արդյոք որևէ մեկը ցույց տալ այն դիպլոմը, որտեղ գրված է՝ այսինչ այսինչյանը մասնագիտությամբ քաղաքական գործիչ է: Ցույց տվեք:

Լրագրողներն ավելորդ են դառնո՞ւմ

Լրահոս
0