00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճնճղուկ մի՛ սպանեք. թե ինչ եղավ հետո, երբ ընկեր Մաոյին համոզեցին, որ նա հանճարեղ է

© AFP 2024Мао Цзэдун читает новости о политическом захвате Нанкина китайскими коммунистами в апреле 1949 года.
Мао Цзэдун читает новости о политическом захвате Нанкина китайскими коммунистами в апреле 1949 года. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Պատմության ընթացքում տարբեր տերությունների առաջնորդներ բազմաթիվ ու բազմապիսի արշավներ են ձեռնարկել, բայց այն, ինչ ուղիղ 62 տարի առաջ նախաձեռնեց Չինաստանի ղեկավարը, իրոք արտառոց էր։
Ճնճղուկ մի՛ սպանեք

1958 թվականի փետրվարի 12-ին Մաո Ցզեդունի հրահանգով երկրում սկսվեց զանգվածային պայքար անմեղ թռչունների՝ ճնճղուկներ դեմ։

Люди во время молитвы в первый день Нового года в храме Самукава, Япония - Sputnik Արմենիա
Երկիր, որտեղ գրեթե հայեր չկան, բայց այնտեղ ունեցել ենք աշխարհում առաջին կին հյուպատոսը

Նախապատմությունն այսպիսին է։ Մի օր Մաո Ցզեդունն իր հերթական ուղևորություններից մեկի ժամանակ ինչ-որ գյուղում տեղի ղեկավարների հետ ճաշում է հենց դաշտում։ Բնականաբար, բրինձ են ուտում, որովհետև դա է Չինաստանում ամենատարածված ուտելիքը։ Ճաշից հետո սկսում են ինչ-որ հարց քննարկել, և այդ պահին ընկեր Մաոն նկատում է, որ սեղանին թողած ամանների մեջ բրնձի հատիկներ են մնացել, և վրա հասած ճնճղուկները կայծակնային արագությամբ մաքրում են այդ ամանները։ Առաջնորդը տրամաբանում է՝ եթե սրանք այսքան արագ ամանում մնացած հատիկների վերջը տվեցին, բա բրնձի արտերին որքան վնաս են հասցնում։ Հրահանգում է դա հաշվարկել և մի քանի օրից նրան կոնկրետ թիվ են ներկայացնում՝ ամեն տարի ճնճղուկներն ուտում են այնքան բրինձ, որով կարելի էր կերակրել 35 միլիոն մարդու։

Լրագրողներն ավելորդ են դառնո՞ւմ

Ու սկսվում է անողոք պայքարը վնասատու ճնճղուկների դեմ, որը տևում է մի քանի տարի։ Ռազմավարությունն այսպիսինն էր։ Ճնճղուկը արծվի նման չի կարող ժամերով սավառնել երկնքում, այդ փոքրիկ թռչնակը, եթե իջնելու տեղ չունի, արդեն 15 րոպեից ուժասպառ է լինում և ընկնում գետնին։ Եվ ուրեմն պետք է այնպես անել, որ ճնճղուկները միշտ օդում մնան, ոչ մի տեղ չնստեն։ Ողջ կոլեկտիվներով, գյուղական համայնքներով, ձեռնարկություններով մարդիկ դուրս էին գալիս փողոցներ ու դաշտեր՝ ձեռքներին մետաղե ամաններ և գդալներ, անասելի աղմուկ էին բարձրացնում, վախեցնում ճնճղուկներին, որոնք որոշ ժամանակ օդում մնալուց հետո չէին դիմանում և ընկնում էին։ 1958 թվականի մարտին և ապրիլին միայն Պեկինում և Շանհայում ոչնչացվեց մոտ մեկ միլիոն թռչուն, իսկ կես տարի անց ողջ Չինաստանում արդեն ոչնչացվել էր շուրջ 2 միլիարդ ճնճղուկ։

Супер луна и статуя Владимира Ленина в Байконуре, Казахстан - Sputnik Արմենիա
Կլոնավորված մարդիկ. մի՞ֆ, թե՞ իրականություն

Այս աննախադեպ արշավի մեկնարկից մի քանի ամիս անց Պեկինում տեղի ունեցավ Չինաստանի կենդանաբանական միության երկրորդ համաժողովը, որտեղ քննարկվեց նաև ճնճղուկների զանգվածային բնաջնջման հարցը։ Հայտնի գիտնականներից մեկը՝ Չժու Սին, իր զեկույցում հիմնավորեց, որ չի կարելի ոչնչացնել այդ թռչուններին և բերեց Պրուսիայի կայսր Ֆրիդրիխի օրինակը։ Այդ միապետը չէր սիրում թռչունների ձայնը և ժամանակին հրամայել էր ոչնչացնել բոլոր թռչուններին իր պալատի շրջակայքում։ Դա ինչ-որ արդյունք տվեց, իրոք հարաբերական անդորր տիրեց, բայց հետո սկսեցին վերանալ պալատի շուրջ գտնվող պտղատու այգիներն այն պարզ պատճառով, որ առանց թռչունների շատ արագ բազմացան թրթուրները, որոնք նույնիսկ թույլ չէին տալիս, որ ծառերը ծաղկեն։ Ի վերջո Ֆրիդրիխը հրամայեց, որ այլ վայրերից թռչուններ բերեն և բնակեցնեն իր պալատի շրջակայքում։

Ե՛վ Նիկոլն էր ճիշտ, և՛ բրիտանացի գիտնականները

Բայց վերադառնանք Չինաստան։ Այն գիտնականի դեմ, որն ասում էր՝ մի սպանեք ճնճղուկներին, զանգվածային արշավ ծավալվեց։ Գտնվեցին տասնյակ մասնագետներ, որոնք հիմնավորեցին նրա փաստարկների սնանկությունը։ Համաձայնեք՝ շատ ծանոթ պատկեր է. բավական է առաջնորդը մի թեզ առաջ քաշի, միանգամից հայտնվում են քաղաքագետներ, այսպես կոչված քաղտեխնոլոգներ, որոնք ապացուցում են ղեկավարի անսխալականությունն ու հանճարեղությունը և դույլերով ցեխ լցնում ընդդիմախոսների վրա։

Пассажиры в защитных масках в вагоне метро в Пекине - Sputnik Արմենիա
Հայերը պատճառ ունե՞ն վախենալու. կորոնավիրուսն ու ազգերի գենետիկ առանձնահատկությունները

Սկզբում թվում էր, թե ընկեր Մաոյի ճնճղուկային նախաձեռնության ջերմ պաշտպաններն իրավացի են. այդ թռչուններին ոչնչացնելու արշավը դրական արդյունք տվեց՝ բրնձի բերքն էականորեն աճեց։ Կոմունիստական կուսակցությունը զեկուցեց ճնճղուկների դեմ տարած կատարյալ հաղթանակի մասին։ Բայց անցավ որոշ ժամանակ՝ ևս մեկ տարի, բրնձի արտերում բազմացան թրթուրներն ու մորեխները, որոնք պարզապես խժռում էին ծիլերը։ Եվ Չինաստանում սով սկսվեց։ Տարբեր գնահատումներով՝ սննդի պակասից մահացավ 10-ից 30 միլիոն մարդ։ Սրա դասը որն է։ Երբ շրջապատը անընդհատ համոզում է առաջնորդին, որ նա հանճարեղ է ու անփոխարինելի, ի վերջո այդ առաջնորդն էլ է սկսում հավատալ դրան, և նրա սևեռուն գաղափարները, անվերապահ աջակցություն ստանալով բազմաթիվ մանկլավիկների կողմից, կարող են պատուհաս դառնալ ողջ ժողովրդի գլխին։

Ի՞նչ է պետք Նոր Նորքի բնակչին ծալված վիճակում ամեն օր «Բանգլադեշ» հասնելու համար

Լրահոս
0