ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդուն մեղադրանք է առաջադրվել պարտադիր ժամկետային զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան քրեական գործով։
Տեղեկությունը Facebook-ի իր էջի միջոցով հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։
Նա հայտնում է, որ Դավիթ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Քննիչը դիմել է դատարան՝ Դավիթ Մովսիսյանին կալանավորելու միջնորդությամբ։
Հիշեցնենք` ՊԲ զինծառայող, 20-ամյա Վահրամ Ավագյանը մահացել էր հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում, զորամասում, մահացու հրազենային վիրավորումից։
«Որդուս մարմնի վրա 2 կրակոցի հետք կար». հարազատները պատմում են մահացած զինվորի մասին
Ավագյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել էին Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը և Սպարտակ Արթուրի Ավետիսյանը։
«Շատ խելոք, դաստիարակված երեխա էր». համագյուղացիները պատմել են մահացած զինծառայողի մասին