ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 26-ամյա չարենցավանցին Facebook–ում էջ է գրանցել, որի միջոցով անծանոթ կանանց հետ անառակաբարո նամակագրություններ է վարել, նրանց ուղարկել տղամարդու մերկ լուսանկարներ։
Իրավապահները, սակայն, նրանով սկսել են հետաքրքրվել, երբ նա սկսել է նույնաբովանդակ զրույցներ վարել նաև անչափահաս աղջիկների հետ։
Քննությամբ պարզվել է, որ 2019 թվականի գարնանը երիտասարդն իր անհատական էջով նամակագրություն է վարել 12 տարեկան աղջկա հետ և իմանալով, որ նա անչափահաս է, շարունակել է շփումը` անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ։
«Սեփական սեռական պահանջմունքները բավարարելու, աղջնակի մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելու նպատակով նրա հետ վարել է սեռական կյանքին վերաբերող, ցենզուրայից դուրս նամակագրություն և ուղարկել տղամարդու ու կնոջ մերկ լուսանկարներ»,– հայտնում է Քննչական կոմիտեն:
Քննության արդյունքում պարզվել է, որ 12-ամյա աղջիկը անառակ տղամարդու ցանցն ընկած միակ երեխան չէ։
Սեքսուալ գործողություններ աղջիկ երեխաների նկատմամբ. ինչ է սպասվում 63-ամյա տղամարդուն
2019 թվականի հունիսին Facebook-ում գտնել է հերթական զոհին`կարծելով, որ նա 9 տարեկան է, սկսել է անառակաբարո նամակագրություն վարել ու մերկ լուսանկարներ ուղարկել: Սակայն, շարունակելով նամակագրությունը, իմացել է, որ երեխայի անհատական էջից իր հետ նամակագրություն է վարում նրա ծնողը:
Սեռական բռնություն երեխաների հանդեպ. ինչ են փաստում թվերը
Բացահայտված փաստերի հիման վրա 26-ամյա չարենցավանցուն մեղադրանք է առաջադրվել 12 և 14 տարեկան երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու և կատարելու փորձի համար։