00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաստատել է մոր ասածը. սեռական բռնության ենթարկված 10-ամյա տղան հարցաքննվել է

© Pixabay / Anemone123Насилие
Насилие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեռական բռնության ենթարկելու գործով հարցաքննության ժամանակ երեխան հայտնել է, որ բնակարանում իր նկատմամբ կատարված բռնությանն ականատես է եղել իր տատիկը։ Վերջինիս հետ ևս նույն անձինք սեռական հարաբերություն են ունեցել:

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ մեծ աղմուկ բարձրացրած` 10–ամյա տղայի սեռական բռնության ենթարկելու դեպքի առթիվ երեխան հարցաքննվել է և հաստատել մոր ասածները` իրեն պարբերաբար սեռական բռնության են ենթարկել։

Детское насилие - Sputnik Արմենիա
Սեռական բռնություն երեխաների հանդեպ. ինչ են փաստում թվերը

Օրեր առաջ «Հայկական ժամանակն» ահասարսուռ հոդված էր հրապարակել, ըստ որի` Երևանի բնակչուհի Աիդա Ա․-ն պնդում է, որ իր 10-ամյա որդին պարբերաբար ենթարկվել է սեռական բռնության: Մայրը վստահ է` որդու բռնաբարությունը կազմակերպել են երեխայի տատիկն (մոր մայրը) ու հայրը: Երեխան իր ցուցմունքներում նշել է, թե որտեղ, երբ, ինչպես են տեղի ունեցել այդ «վատ բաները», մատնանշել «իրեն ցավ պատճառած» երեք մեծահասակներին:

Անչափահասի հետ ծանոթացել է «Օդնոկլասնիկիում», սեքսուալ գործողություններ կատարել նրա հետ

«ՀՀ քաղաքացին 2019թ. դեկտեմբերի 30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է տվել, որ 2019թ. դեկտեմբերի 26-ին, 27-ին և 28-ին իր անչափահաս՝ 9-ամյա որդու նկատմամբ բնակարանում և նույն շենքի բակում՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում, երեք անձինք սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել: Երեխան հարցաքննվել է օրինական ներկայացուցչի, փաստաբանի և մանկավարժի ներկայությամբ և տվել ցուցմունքներ»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

Երեխան հայտնել է, որ իրենց բնակարանում իր նկատմամբ կատարված բռնությանն ականատես է եղել իր տատիկը, որի հետ ևս նույն անձինք սեռական հարաբերություն են ունեցել։

Խաչատուրյան քույրերի գործը կկարճվի՞. դատախազության որոշումն ու պաշտպանների ակնկալիքը

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերջինս մատնանշել է բնակարանի ննջասենյակը, որտեղ կատարվել են սեքսուալ բնույթի բռնի գործողությունները։ Նա ցույց է տվել նաև շենքի բակային տարածքը, որտեղ կայանել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում երեխան ենթարկվել է սեռական բռնության:

Տուժող երեխայի մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը որոշելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունն արդեն իսկ ստացվել է: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնին՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ:

Насилие - Sputnik Արմենիա
Սեքսուալ գործողություններ աղջիկ երեխաների նկատմամբ. ինչ է սպասում 63-ամյա տղամարդուն

Որպես վկա հարցաքննվել է երեխայի տատիկը, որը հերքել է թոռնիկի հայտնած տեղեկությունը: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ նույն երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ քրեական գործը քննվել է նաև 2017թ., որի ընթացքում տևական ժամանակ կատարվել են քննչական գործողություններ: Նշված քրեական գործը, սակայն, 2019թ. կարճվել է` հիմքերի բացակայության պատճառով։

ՄԻՊ–ն ընդունել է 10–ամյա տղային և նրա մորը, որը պնդում է` որդուն պարբերաբար բռնաբարել են

2020–ի հունվարի 14-ին, սակայն, նոր քրեական գործ է հարուցվել` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար (քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով). երեխան ճանաչվել է տուժած։

Լրահոս
0