00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Որդուս մարմնի վրա 2 կրակոցի հետք կար». հարազատները պատմում են մահացած զինվորի մասին

© Sputnik / ASATUR YESAYANTSПохороны Ваграма Авакяна
Похороны Ваграма Авакяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վահրամ Ավագյանի հայրն ասում է, որ դիահերձման ժամանակ ներկա է եղել, մահացու կրակոցը վերևից ներքև էր` փամփուշտ կրծքավանդակից մտել էր, երիկամներին մոտ դուրս եկել։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik, Մարիաննա Փայտյան. Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում ասեղ գցելու տեղ չկար։ Գյուղ ես մտնում, էլ հարցուփորձ անելու կարիք չկա, մեքենաների ու մարդկանց հոսքն ուղղորդում են դեպի Ավագյանների տուն։ Հարազատներ, ծանոթ ու անծանոթներ, ամբողջ գյուղն է եկել ընտանիքի կրտսերին` Վահրամին վերջին հրաժեշտը տալու։

Похороны Ваграма Авакяна - Sputnik Արմենիա
«Եղել են բազմաթիվ անձինք, սպայական կազմ, զինվորներ». նոր մանրամասներ զինվորի մահվան դեպքից

Վահրամը 4 եղբայրներից կրտսերն էր։ Դպրոցն ուշ էր ավարտել, դրա համար էլ ծառայության ուշ էր գնացել։ Համագյուղացիներից ով Վահրամի անունն է լսում, աչքերը միանգամից արցունքոտվում են, ձայնը` սեղմվում։ Վահրամին բոլորը սիրում էին դաստիարակված լինելու, համեստության համար, ասում են` մեծին հարգել գիտեր, օգնում էր բոլորին։

«Թե ինչքան լավ տղա էր, ինչքան էին բոլորը նրան սիրում, հարգում, կարող եք պատկերացում կազմել նրանից, թե ինչքան մարդ էր բողոքի ժամանակ Երևան քայլում, ինչքան մարդ էր թաղմանը մասնակցում»,– հուղարկավորությունից հետո ասում է Վահրամի հորեղբայրը։

Ամեն րոպե շուրջս հավաքված հարազատների թիվն ավելանում է։ Մեկը մյուսին հերթ չտալով` Վահրամի ուժեղ ու ազնիվ տեսակի մասին մի բան են պատմում։ Նրանց շարքում երկու գլխահակ երիտասարդ են կանգնած` Վահրամի ավագ եղբայրներն են, լուռ լսում են եղբոր մասին պատմությունները։

«Վստա՞հ եք, որ ինքնասպանություն չէր գործի»,– հարցնում եմ ես։

Կողքիս կանգնած ալեհեր, արևից խանձված դեմքով տղամարդն առանց դեմքիս նայելու գլուխն է տարուբերում։ Հարցնում եմ` հորեղբա՞յրն եք։ «Ոչ, հայրն եմ. ինքը երբեք իր վրա ձեռք չէր բարձրացնի»։

© Sputnik / ASATUR YESAYANTSԶինծառայող Վահրամ Ավագյանի հուղարկավորությունը
«Որդուս մարմնի վրա 2 կրակոցի հետք կար». հարազատները պատմում են մահացած զինվորի մասին - Sputnik Արմենիա
Զինծառայող Վահրամ Ավագյանի հուղարկավորությունը

Նրա խոսքը շարունակում է եղբորորդին` Հովիկը. «Ինձ նայեք, իմ նման թիկնեղ, հաղթանդամ էլ Վահրամն էր: Կոտրվող տղա չէր, պինդ էր»։

Հավաքված հարազատներից ամեն մեկն իր հերթին Վահրամին է նկարագրում.

«Պինդ տղա էր, իրեն ոչ մեկ չէր խեղճացնի»։

«Ուժեղ բազուկներ ուներ, օձերի, կարիճների մեջ գործ էր անում, ընտանիքին օգնում»։

«Ուրախությամբ էր ծառայում։ Գնացել էր սահման պահեր, բայց թուրքի ձեռքով չգնաց»,– ասում է Վահրամի հայրը:

Начальник Генштаба Армении Артак Давтян на похоронах Ваграма Авакяна - Sputnik Արմենիա
Դավիթ Տոնոյանն ու Արտակ Դավթյանը մասնակցել են մահացած զինծառայողի հուղարկավորությանը

Ինքնասպանության վարկածին հավատալ կտրականապես հրաժարվում են։ Ասում են` մենք մեր տղայի մարմինը տեսել ենք, մենք գիտենք։ Հայրն ասում է, որ դիահերձման ժամանակ ներկա է եղել, մահացու կրակոցը վերևից ներքև էր` փամփուշտը կրծքավանդակից էր մտել, երիկամների մոտ դուրս եկել, բացի այդ, ասում է, որ տղայի վրա 2 կրակոցի հետք կար։

Վահրամը 6 ամիս առաջ էր մեկնել ծառայության։ Այնքան էր աչքի ընկել իր լավ, օրինակելի վարքով, որ հունվարի 3-ին նրան 10-օրյա արձակուրդ էին տվել։ Հարազատներն ասում են` լավ տրամադրություն ուներ, մտահոգ չէր, լարված չէր, ուրախությամբ էլ հունվարի 13-ին վերադարձավ ծառայության։ Այն, որ ծառայակիցների հետ ինչ–որ խնդիր ուներ, գիտեին, բայց լուրջ չեն վերաբերվել։ Հորեղբոր տղան ասում է` նորմալ է, ամեն նորակոչիկ փորձում է, ինչպես ասում են, իր դիրքը դնել, այդ ընթացքում խնդիրներ լինում են։

Վահրամի հորեղբայրն ասում է, որ ինքն ու եղբայրն իրենց պարտքը հայրենիքի հանդեպ կատարել են` իր տղան ու եղբոր 3 որդիներն էլ ծառայեցին, վերադարձան։ Իրենք այսօր այս բողոքի ցույցն արեցին ազգի համար, որ նման ողբերգություն էլ ոչ մի ընտանիքում չլինի։

Հավելում է, որ ճանապարհից հետ եկան, որովհետև հավատում են նախարար Դավիթ Տոնոյանի խոսքին. նա խոստացել է` այս գործը մինչև վերջ է տանելու, որ եղելությունն ամբողջովին բացահայտվի, մեղավորները պատժվեն։

«Խոսեցինք ինչպես տղամարդը տղամարդու հետ։ Ինքը տղամարդու խոսք է տվել, մենք վստահում ենք իրեն, հանգիստ ենք հիմա, գիտենք, որ սա ծածկադմփոց չի արվելու»,– ցավի մեջ մխիթարությունը գտած` ասում են հարազատները։

© Sputnik / ASATUR YESAYANTSԶինծառայող Վահրամ Ավագյանի հուղարկավորությունը
«Որդուս մարմնի վրա 2 կրակոցի հետք կար». հարազատները պատմում են մահացած զինվորի մասին - Sputnik Արմենիա
Զինծառայող Վահրամ Ավագյանի հուղարկավորությունը

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 30-ին Արցախում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներն այսօր նրա դագաղը ոտքով տեղափոխում են Երևան: Նրանք չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպան է եղել և պահանջում են արդար քննություն։ Ճանապարհին հարազատների հետ հանդիպման էր եկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա հայտնել էր, որ գործով 3 ձերբակալված կա և նշել, որ մինչև չապացուցվի` ինքնասպանություն եղել է, թե չի եղել, որևէ մեկը որևիցե մեկնաբանություն անելու իրավունք չունի։ Տոնոյանի հետ զրույցից հետո զինծառայողի հարազատները հետ վերադարձան` զինվորին հուղարկավորելու։

«Շատ խելոք, դաստիարակված երեխա էր». համագյուղացիները պատմել են մահացած զինծառայողի մասին

Այնուհետև ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ  Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Հիշեցնենք` Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ` հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը:

Լրահոս
0