00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թե չլիներ կինն ու...». ի՞նչն է ստիպել հաջողակ հայ հետախույզին դավաճանել հայրենիքը

© Unsplash / Clément FalizeТуман в историческом регионе Аквитания на юго-западе Франции, граничащей с Испанией
Туман в историческом регионе Аквитания на юго-западе Франции, граничащей с Испанией - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հաճելի է մտածել, որ հայերն ամեն ինչում առաջինն են։ Տհաճ է իմանալ, որ ոչ միայն փառավոր, այլ նաև անփառունակ գործերում։

Հայազգի Գեորգի Սերգեյի Աղաբեկովն առաջինն է եղել խորհրդային արտաքին հետախուզության աշխատակիցներից, որ անցած դարի 30–ական թվականներին փախել է արևմուտք։ Չեզոքացվել է Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հատուկ խմբի կողմից` իսպանա–ֆրանսիական սահմանի մոտ։

© Photo : "Hayazg" Foundation encyclopediaԳեորգի Սերգեյի Աղաբեկով
«Թե չլիներ կինն ու...». ի՞նչն է ստիպել հաջողակ հայ հետախույզին դավաճանել հայրենիքը    - Sputnik Արմենիա
Գեորգի Սերգեյի Աղաբեկով

Ինչո՞ւ է նա փախստական դարձել։ Երկու վարկած կա։ Մեկի համաձայն` Աղաբեկովն ըմբոստացել է խորհրդային հատուկ ծառայությունների աշխատանքի մեթոդների ու Կրեմլի քաղաքականության դեմ։ Թեև արևմտյան հետախուզական մարմինները նույնպես սպիտակ ձեռնոցներով չեն աշխատում, նրանց գործակալները նույնպես անցնում են հակառակորդի կողմը, բայց բոլոր դեպքերում փախստականը հերոս չէ. նրանց չեն սիրում աշխարհի ոչ մի հատուկ ծառայությունում։

Фотография Геворка и Гоар Вартанян в музее СНБ Армении - Sputnik Արմենիա
Ինչու էր լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանն արտասահմանում խուսափում հայերից

Մեկ այլ վարկածով` փախուստի պատճառ կարող էր դառնալ անգլերենի ուսուցչուհու հետ սիրավեպը, որը դավաճանության փաստի մեջ ավելացնում է հուզականության շղարշ, բայց դավաճանությունը մնում է դավաճանություն։

Արևմուտքում Աղաբեկովը գրիչ է վերցրել ձեռքը և հրատարակել «OGPU: The Russian Secret Terror» (Միացյալ պետական քաղաքական վարչություն. ռուսական գաղտնի ահաբեկչությունը) գիրքը։ Բանն այն չէ, որ դրանից հետո շատ գաղտնիքներ ջրի երես են դուրս եկել. դավաճանությունն այն է եղել, որ հրապարակումը հանգեցրել է Իրանում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում հարյուրավոր խորհրդային գործակալների ձերբակալությունների, ինչպես նաև Իրանի շահ Ռեզա Փահլավիի հետ ԽՍՀՄ հարաբերությունների կտրուկ սրացման։

Ինչպես հայ հետախույզը «ժուչոկ» գտավ թուրքի գլխարկում. Բասենցի Ազոյանի պատմությունը

Այստեղ ինքնաբերաբար հասունանում է Օլեգ Կալուգինի հետ համեմատությունը։ Նա նույնպես հետախույզ է, բայց գեներալ, Խորհրդային միության արտաքին հակահետախուզության ղեկավար։ Նույնպես փախել է, բայց ԱՄՆ (80-ականներին), նույնպես սկսել է գրքեր գրել և բացահայտել օտարերկրացիներին, որոնք աշխատել են խորհրդային հետախուզության համար։ Հեռակա կարգով նրան դատապարտել են 15 տարվա ազատազրկման։

Աղաբեկովը չի հասել գեներալի ուսադիրների, թեև, եթե մնար իր տեղում` կարող էր։ Ապագա փախստականի ծառայության ցուցակը հարցեր չի առաջացրել։

Անցնենք անկետայով։ Առաջին աշխարհամարտից առաջ ավարտել է Տաշքենդի գիմնազիան, երբ սկսվել են ռազմական գործողությունները, 1914թ.–ին զորակոչվել է բանակ և մինչև 1916թ.–ի հոկտեմբեր եղել ռազմաճակատում, մասնակցել մարտերին։

Այնուհետև Տաշքենդի սպայական դպրոցն է. դասակի հրամանատար, հետևակային գնդին կից` թուրքերենի թարգմանիչ։ Հոկտեմբերից հետո համալրել է Կարմիր գվարդիայի շարքերը։ Կռվել է Թուրքմենստանում, այնուհետև` Սիբիրում և Ուրալում` Կոլչակի դեմ։ 1920թ.–ին մտել է Կոմունիստական կուսակցություն։

Որքան էլ փորձես` կառչելու տեղ չկա. սոցիալական ծագումը, ճիշտ է, դատվածություն չունի, նվիրված է Կոմունիստական կուսակցության գործին։ Վստահելի անձ։ Առավել ևս` Եկատերինբուրգում ծառայության անցնելուց հետո։ Այստեղից նոր վերելք` լրտեսության և մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետ, կուսակցական հանձնաժողովի անդամ:

1924թ.–ից աշխատել է Պետական քաղաքական վարչության արտասահմանյան բաժնի աշխատակազմում` քողարկվելով որպես Քաբուլում ԽՍՀՄ ներկայացուցչության մամուլի բյուրոյի վարիչի օգնական։

Революционерка Инесса Арманд - Sputnik Արմենիա
Արդյո՞ք հետախույզ և դիվանագետ Հակոբ Դավթյանը մրցակից էր Լենինին սիրային գործերում

Հետախույզի կարիերայի աճն այսքան մանրամասն ներկայացնելն ավելի անհասկանալի է դարձնում ամեն ինչի վրա խաչ քաշելու և հակառակորդի կողմն անցնելու որոշումը։

Ամեն դեպքում, ի՞նչն է պատճառը։ Փո՞ղը։ Դժվար է պատկերացնել, որ այդքան պատասխանատու պաշտոններ զբաղեցրած հետախույզը վատ է ապրել և հումանիտար օգնության կարիք է ունեցել։ Կի՞ն։ որոշ դեպքերում հնարավոր է։ Գաղափարական տարաձայնություննե՞ր։ Նույնպես հնարավոր է, երբ շատ բան գիտես։

Աղաբեկովի դավաճանությունն ուսումնասիրողները հակված են «cherchez la femme» (փնտրեք կնոջը) վարկածին։ Նրան գտել են։ Ավելի ճիշտ` նա ինքն է հայտնվել` արձագանքելով Աղաբեկովի հայտարարությանը «Երեկոյան Ստամբուլ» թերթում. «Փնտրում եմ անգլերենի ուսուցիչ, ցանկալի է` օքսֆորդյան առոգանությամբ»։

Սակրավոր և հետախույզ Սերգեյ Սիվիկյանը, որ հաղթեց և մահացավ մայիսի 9-ին

Էլիզաբեթ Սթրիթերի առոգանությունը հենց այն է եղել, ինչ պետք է, բայց հետախույզին ցնցել է ոչ թե դա, այլ աղջկա գեղեցկությունը, որը դեռ 21 տարեկան չկար։ Տարիքային տարբերությունը 14 տարի է եղել։ Դա այն ժամանակների համար չափազանց մեծ էր (մեր օրերում նույնիսկ ծիծաղելի է այդ մասին խոսելը)։

Սիրավեպ է ծագել: Տևել է երկար, ունեցել բավական բուռն ընթացք։ Հետախույզը, որը հանուն Իզաբելի դավաճանել է յուրայիններին, չի կարողացել բավականաչափ գումար վաստակել գեղեցկուհու համար և մի անգամ տուն գալով` սեղանին գրություն է տեսել. «Ընդմիշտ հեռանում եմ Անգլիա։ Մի՛ փնտրիր ինձ»։

1936 թվականն էր։

Բայց կյանքը շարունակվում էր։ Միացյալ պետական քաղաքական վարչության նախագահի առաջին տեղակալ Հենրիխ Յագոդային զանգում է Ստալինի անվտանգության ծառայության պետ Կառլ Պաուկերը, փոխանցում հարցը. «Տիրոջը հետաքրքրում է, թե ի՞նչ կա Աղաբեկովից»։

Գևորգ և Գոհար Վարդանյանների 15 տարի օգտագործված Մորզեի ապարատը ԱԱԾ թանգարանում - Sputnik Արմենիա
Հետախույզի ակնոց, Մորզեի սարք ու լուսանկար Չերչիլի թոռան հետ. լուսանկարներ ԱԱԾ թանգարանից

Հայկական Ջեյմս Բոնդը. ինչպես հետախույզ Ամիրը որոշեց աշխարհի ճակատագիրը

Փախստականին հեռացնելու առաջին փորձը ձախողվել է։ Բայց արդեն 1937թ.–ի օգոստոսին Ստալինի սեղանին զեկույց է դրվել. «Դավաճան Աղաբեկովը չեզոքացվել է Պո քաղաքի մոտ։ Գեներալ Օռլով»։

Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի գաղտնագրման բաժինը փոխանցում է Ստալինի կարգադրությունը` «Անձամբ գեներալ Օռլովին։ Հաստատեք այդ տականքի սպանությունը։ Իվան Վասիլևիչ»։ Պատասխանը ստացվում է` «Հաստատում եմ։ Անձամբ տեսել եմ և մասնակցել գործողությանը։ Գեներալ Օռլով»։

Ինչ է եղել Իզաբելի՞ հետ։ Վերադարձել է Անգլիա, դարձել մեքենագրուհի, 1949թ.–ին ընդունվել Արտաքին գործերի նախարարություն, դարձել դեսպանի անձնական քարտուղարը։ 1971թ.–ին 62 տարեկանում մահացել է Նյու Յորքում, որտեղ սղագրող է աշխատել ՄԱԿ–ին առընթեր անգլիական առաքելությունում։ Այդպես էլ չի ամուսնացել։

Աղաբեկովի մասին։ Ընթացել է Հայոց ցեղասպանությունն իրագործողներից մեկին` Էնվեր փաշային ոչնչացնելու գործողություն։ Գտնվելով ներկա Տաջիկստանի տարածքում` Աղաբեկովը հետապնդել է նրան և հեծելակների հետ սկսված ծեծկռտուքի ժամանակ փաշային սպանել են։

42 տարեկան Աղաբեկովը սպանության տարում արդեն Ֆրանսիայի քաղաքացի էր։ Ոչ ոք չգիտի, թե որտեղ է թաղված։

Ինչպես հայ հետախույզները Պենտագոնին փաստի առաջ կանգնեցրին, կամ Ստալինի և Ռուզվելտի փրկությունը

Լրահոս
0