00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլոր վարակները մի տեղում. ինչ կլինի «Նորքի ինֆեկցիոնում»

© Sputnik / Сергей Венявский / Անցնել մեդիապահոցВ вирусологической лаборатории Центра по профилактике и борьбе со СПИДом и инфекционными заболеваниями
В вирусологической лаборатории Центра по профилактике и борьбе со СПИДом и инфекционными заболеваниями - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում պնդում են, որ որոշումն ընդունվել է առանց մասնագետների կարծիքը հաշվի առնելու։ Իսկ հետևանքը կարող է լինել այն, որ Հայաստանը կկորցնի ՄԻԱՎ–ՁԻԱՀ–ի դեմ պայքարի տարիների ձեռքբերումները։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները չեն հաշտվում կառավարության որոշման հետ, որով նախատեսվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը միավորել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հետ։

Больница - Sputnik Արմենիա
Սևանա լճի ափին կազմակերպված խնջույքն ավարտվել է աղիքային ինֆեկցիայի լոկալ բռնկմամբ

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանը, կառավարության որոշումն ընդունվել է առանց մասնագետների կարծիքը հաշվի առնելու և ի հեճուկս իրենց բողոքների ու առաջարկների։

«Մեր առաջարկն այդ ամբողջ ընթացքում եղել է այն, որ ճիշտ կլինի կազմակերպել մասնագիտական քննարկում, նոր ընդունել այս կամ այն որոշումը։ Քանի որ չի եղել որևէ մասնագիտական քննարկում, ընդհանրապես հաշվի չեն առնվել մասնագետների մտահոգությունները` կապված այն բոլոր ռիսկերի հետ, որ հնարավոր է` առաջանան, հաշվի չեն առնվել այն օգուտները, որոնք ենթադրաբար պետք է լինեն»,– ասաց Պապոյանը։

Կորոնավիրուսն ու Երևանի չինական ռեստորանները. որտեղից է ներմուծվում ծովամթերքը

Կենտրոնի ներկայացուցչի խոսքով` երկու բուժհաստատությունների միավորման արդյունքում հնարավոր ռիսկերն են գործող համաճարակաբանական հսկողության համակարգի փլուզումը, համաճարակի կառավարման, մոնիթորինգի և գնահատման համակարգի վատացումը, պացիենտների ամբուլատոր բուժման անընդհատության ու դեղերով ապահովումը և այլն։

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում մտավախություն ունեն, որ կարող են վտանգվել իրենց տարիների ձեռքբերումները։

«Որոշումն այնպիսին է, որ մեր կենտրոնը միացնեն «Նորքին», և մենք դրա հետ կապված տեսնում ենք, որ այսօրվա դրությամբ ստեղծված կառավարման, գործառութային բոլոր մեխանիզմները կարող են խաթարվել»,– ասաց Պապոյանը։

ՁԻԱՀ–ի կանխարգելման կենտրոնի ղեկավարությունը մտավախություն ունի, որ երկու բուժհիմնարկների միավորման արդյունքում ՄԻԱՎ վարակի դեմ պայքարը վերածվելու է սովորական վարակի դեմ պայքարի։

«Բայց ՄԻԱՎ վարակն ունի իր առանձնահատկությունները, և այդ կառավարման մեխանիզմով հնարավոր չի լինի կազմակերպել դրան արդյունավետ հակազդումը։ Մի բան է, երբ կա հստակ կառույց, որը դրանով զբաղվում է, և այլ բան է, երբ դրանով զբաղվում է մի կառույց, որն ունի 100 խնդիր ու բազմաթիվ վարակային հիվանդություններ, որոնցով պիտի զբաղվի»,–նշեց Պապոյանը։

Կորոնավիրուս. իրավիճակը Չինաստանում և աշխարհում - Sputnik Արմենիա
Կորոնավիրուս` մահացածներ, վարակակիրներ, բուժվածներ. իրավիճակը` թվերով

Նշենք, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները հունվարի 30-ին բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետին` խնդրելով կասեցնել որոշման ընդունումը մինչև մասնագիտական քննարկումներ անցկացնելը։ Բայց նամակը մնացել էր անպատասխան։ Իսկ որոշումն ընդունվել էր նույն օրը, կառավարության նիստում։

Թե ինչ տեսակետ ունեն այս հարցի շուրջ միավորվող երկրորդ բուժհիմնարկում`«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, Sputnik Արմենիային պարզել չհաջողվեց։

Հայաստանը կորոնավիրուսի բացահայտման համար նախատեսված լաբորատոր թեստ չունի

Օրվա ընթացքում մի քանի անգամ կապ հաստատեցինք հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի հետ, որն այդպես էլ ժամանակ չգտավ կառավարության որոշման վերաբերյալ իր տեսակետը հայտնելու։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում շեշտեց, որ կառավարության որոշումը պետք է դիտարկել ՄԻԱՎ–ՁԻԱՀ–ի դեմ պայքարի միջազգային շրջանակում։ Նրա խոսքով` 40 տարի առաջ, երբ ՁԻԱՀ–ը նոր էր  հայտնաբերվել, ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, այն հատուկ հաստատություններում կառավարվելու, հսկվելու, բուժելու անհրաժեշտություն էր առաջացել։ Այսօր ՁԻԱՀ–ի դեմ պայքարն ինտեգրվում է ընդհանուր առողջապահական համակարգի մեջ։

«Մենք որևէ կառույց չենք քանդում ու որևէ մեկի կատարած աշխատանքը ոչ ոք չի նսեմացնում»,– ընդգծեց Թորոսյանը` հավելելով, որ կառավարության որոշումը տեղավորվում է առողջապահական համակարգի բարեփոխումների շրջանակում։

Թորոսյանի հավաստմամբ` երկու բուժհիմնարկների բուժանձնակազմերի, գործառույթների կրճատում տեղի չի ունենա, այս փուլում ղեկավարության փոփոխություն ևս նախատեսված չէ։

Карантинный контроль в поликлинике в связи с угрозой коронавируса - Sputnik Արմենիա
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու երկու դեպք են արձանագրել

Ինչ վերաբերում է երկու բուժհաստատությունների զբաղեցրած տարածքներին, նախարարը հայտնեց, որ բուժհիմնարկներից յուրաքանչյուրն առայժմ կշարունակի աշխատել իր տեղում։ Իսկ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում» նախատեսվում է մեծ կապիտալ վերանորոգում իրականացնել։

«Բայց դա չի նշանակում, որ ռեսուրսների համատեղ օգտագործում չի կարող լինել։ Դրանք են` մարդկային, տեխնիկական, շենքային ռեսուրսները և այլն»,– նշեց Թորոսյանը։

Թե իրականում ինչ փոփոխություններ են սպասվում երկու բուժհիմնարկներում, պարզ կլինի 2 ամսից։

Բանն այն է, որ կառավարության որոշմամբ, արձանագրվում է միայն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ու «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միավորումը։

Արգելվել է Չինաստանից կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստան

Կազմակերպչական մնացած հարցերի համար որոշումը սահմանում է երկամսյա ժամկետ։ Երկու ամսվա ընթացքում ստեղծված նոր ընկերությունում կձևավորվի նոր գործադիր մարմին, վերստուգող հանձնաժողով, կմշակվի նոր կանոնադրություն։ Նորաստեղծ ընկերությունը պետությունը կգրանցի եռամսյա ժամկետում։

Լրահոս
0