ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Ռուսաստանում այսօր բացահայտվել է կորոնավիրուսի 2019-nCoV տեսակով վարակվելու երկու դեպք, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հաղորդագրության համաձայն` երկու վարակվածներն էլ Չինաստանի քաղաքացիներ են։ Կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է Անդրբայկալյան երկրամասում, երկրորդը` Տյումենի շրջանում։
Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի խոսքով` արդեն հայտարարվել է երկու չինական քաղաքներից` Ուհանից և Ուբեյից ռուսաստանցիներին տարհանելու մասին։
Հայաստանում 99.9 տոկոսով կորոնավիրուս չկա. Թորոսյան
Կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել նաև Իտալիայում և Մեծ Բրիտանիայում։ Իտալիայում վարակված մարդիկ երկու չինացի զբոսաշրջիկներ են, որոնք գնացել են Հռոմը տեսնելու։ Նրանք հոսպիտալացվել են, նրանց հյուրանոցային համարը կնքել են։ Մեծ Բրիտանիայում վարակվել են ընտանիքի երկու անդամներ։
Նշենք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած վերջին տվյալներով` աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7834–ի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված արտակարգ դրություն է հայտարարել։
Կորոնավիրուս` մահացածներ, վարակակիրներ, բուժվածներ. իրավիճակը` թվերով