ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում այսօր, հունվարի 31-ի գիշերը, փետրվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, հունվարի 31-ին առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, փետրվարի 1-ի ցերեկը նույնքան կնվազի:
Ի՞նչը կարող էր Միլանում անկառավարելի հերթի պատճառ դառնալ․ ինչպես օգտվել լոուքոսթերներից
Երևանում ևս այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի +5-ից +7, երեկոյան` -1-ից +1, գիշերային ժամերին`0-ից +2 աստիճան։