00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը դիտարկում է գերիների հարազատների տեսակցություններ կազմակերպելու հնարավորությունը

© Sputnik / Aram NersesyanМинистр иностранных дел Армении Зограб Мнацаканян на совместная пресс-конференция с иорданским коллегой (2 декабря 2019). Еревaн
Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на совместная пресс-конференция с иорданским коллегой (2 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաքվի՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով հայ գերիների ու ադրբեջանցի հանցագործների փոխանակման մասին առաջարկին Հայաստանը պատասխանում է իր առաջարկով. ապահովել հարազատների հետ տեսակցության իրավունքը։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր օրակարգային հարց է։

«Ես հուսով եմ, որ մենք կկարողանանք ավարտին հասցնել այն բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք հնարավորություն կտան նման մարդասիրական քայլի»,– ասաց Մնացականյանը։

Обмен военнопленными между ДНР, ЛНР и Украиной в Донецкой области - Sputnik Արմենիա
Դոնբասցի գերիները պատմել են` ինչպես են իրենց տանջել մեկուսարանում ու «գրադարանում»

Նրա խոսքով` գերիների վերադարձը ոչ միայն մարդասիրական քայլ է, այլև մեծ դերակատարում ունի փոխվստահության համատեքստում։

«Դուք շատ լավ գիտեք այն զգայունությունը, որ կա այս հարցի շուրջ։ Իրավիճակն այնպիսին է, որ այստեղ կան մարդիկ, մասնավորապես` մեկը, ով անմիջապես կատարող է ոճրագործության։ Մյուս կողմից մեզ համար չափազանց ցավալի պահ է, երբ մենք ունենք հայրենակիցներ, որոնք հայտնվել են գերու կարգավիճակում»,– ասաց Մնացականյանը։

Նախարարը հայտնեց նաև, որ հայկական կողմն աշխատում է կազմակերպել հարազատների այցելությունն ու տեսակցությունը։

Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին, Ստեփանակերտում պահվող Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ, ովքեր մեղադրվում են դիվերսիայի ու սպանության համար։

Բաբայան. «Ադրբեջանի առաջարկը դիվանագիտական ու մարդասիրական ահաբեկչություն է»

Հայկական կողմն ավելի վաղ մի քանի անգամ մերժել է Բաքվի՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու առաջարկը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, որ փոխանակում չի կարող տեղի ունենալ, եթե ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են իրականացրել:

2019թ–ի տարեվերջին, սակայն, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հայտնեց, որ Արցախը պատրաստ է դիտարկել նման փոխանակման հնարավորությունը։

Հիշեցնենք` Կարեն Ղազարյանը ձերբակալվել է 2018 թվականի կեսերին։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը 2018թ.–ի հուլիսի 15-ին էր հայտնվել Ադրբեջանի տարածքում։

Пресс-конференция спикера МИД Армении Анны Нагдалян (20 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ադրբեջանական կողմը բանեցնում է ոճրագործներին բնորոշ գործելակերպ». Նաղդալյան

Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաև 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում:

2019թ.–ի փետրվարի 27–ին Ադրբեջանի դատարանը ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։

Հայկական կողմում ներկա պահին 2 ադրբեջանցի է պահվում` Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ովքեր ձերբակալվել են 2014 թվականին, Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Ղարաբաղյան դատարանն Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա՝ մեղավոր ճանաչելով լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։

Նրանք 2014 թվականի հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում:

Ադրբեջանում գերեվարված հայերի ճակատագիրն են քննարկել Տոնոյանը և ԿՄԽԿ ներկայացուցիչները

Բացի այդ, Հասանովը 2014-ի հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկԿոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել:

Պատանդների վերջին փոխանակումը հակամարտող կողմերի միջև տեղի է ունեցել 2019թ.–ի հունիսի 28-ին։ Այդ օրը Հայաստանն ու Ադրբեջանը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների միջոցով փոխանակեցին միմյանց տարածքներում պահվող Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին և ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։

Լրահոս
0