ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Երևանի Իտալիայի փողոցում՝ զբոսայգու մոտակայքում, վթար է տեղի ունեցել, կան տուժածներ: Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
911 ահազանգման կենտրոնում վթարի մասին ահազանգը ստացվել է հունվարի 21-ին, ժամը 03:21-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Տիգրան Մ., ծնված 1989 թ.) և «Toyota Camry» (վարորդ՝ Կամո Խ., ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները
ՃՏՊ-ի հետևանքով «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևորները՝ Ռոման Կ.-ն, Ռուստամ Հ.-ն և Տիգրան Ղ.-ն, հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
«Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: