00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կուտոյանի մահն ու «գնդակահարված» պատը. ի՞նչ հարցեր է առաջացրել ավստրիական «Glock»–ը

© Sputnik / Asatur YesayantsГражданская панихида Георгия Кутояна (19 января 2020). Еревaн
Гражданская панихида Георгия Кутояна (19 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննությունը դեռ չի պարզել` ինչպես է ստացվել, որ երեք տասնյակ կրակոցները բազմաբնակարան շենքում ոչ ոք չի լսել, իսկ հասարակության շրջանում տարատեսակ վարկածներ են շրջանառվում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Փամփուշտների բազմաթիվ հետքերը այն բնակարանի պատերին, որտեղ հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին, հասարակության շրջանում տարատեսակ հարցեր ու ենթադրություններ են առաջացնում։  Մարդիկ չեն հասկանում` ինչպես է պատահել, որ հարևանները այդ կրակոցները չեն լսել։

Владимир Погосян - Sputnik Արմենիա
Գեորգի Կուտոյանի մահվան պատճառ կարող էին լինել արխիվային փաստաթղթերը. Պողոսյան

Հունվարի 17–ին հայտնել էինք, որ Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի դին՝ քունքի հատվածում հրազենային վնասվածքով։ Դին հայտնաբերել է Կուտոյանի կինը։ Իրավապահ մարմինները դեպքի վայրում ավելի քան 30 փամփուշտի պարկուճ ու գնդակ են հայտնաբերել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև «Glock 34» տեսակի ատրճանակ։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկության համաձայն` 2019 թվականին դեկտեմբերի վերջերին նա միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ ալկոհոլ օգտագործելուց հետո օրինական կարգով իրեն պատկանող «Glock 34» տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին: Հետագայում, Կուտոյանի խնդրանքով նրա կինը կրակած պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել ու դրել է հյուրասենյակի բազմոցի դիմաց գտնվող սեղանին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

Նշենք, որ ատրճանակի տեսակի ու բնակարանում եղած բազում կրակոցների մասին տեղեկությունը բազմաթիվ վարկածներ ծնեց, իսկ իրավապահների` ինքնասպանության մասին վարկածը շատերի համար այնքան էլ համոզիչ չէ։ 

Օրինակ` Shamshyan.com-ը, չգիտես ինչու, որոշել է, որ «Glock» ատրճանակն «ավելի շատ օգտագործում են վարձու մարդասպանները»։

ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook–ի իր էջում փոքրիկ վերլուծություն է արել այն ատրճանակի մասին, որից արձակվել է մահացու կրակոցը։

Машина скорой помощи у дома, где обнаружено тело Георгия Кутояна (17 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ

Ճաղարյանը, սակայն, ատրճանակի մոդելի հարցում սխալվել է։ Նա գրել է «Glock»-ի ավելի հզոր` 11, 43 մմ տրամաչափի ունեցող մոդելի մասին, թեև Կուտոյանի կողքին 9 մմ-ոց «Glock 34» է հայտնաբերվել։ Հետևաբար տրամաչափի, փամփշտակալի տարողունակության ու «ականջառմբակոծմանը» հասցնող կրակոցների մասին մտորումները սխալ ուղղությամբ են գնացել։

Ճաղարյանը երեք հարց է բարձրացնում` ի՞նչ վիճակում է եղել Կուտոյանը, որ դիմացել է այդքան կրակոցների «ականջառմբակոծմանը», ինչու՞ պիտի քիլլերը 40 արկանոց «հրավառությամբ» նշեր իր գալն ու գործողությունը, և երրորդ տարօրինակ հանգամանքը` ինչպե՞ս հարևանները չեն լսել այդ ամենը։

Ավելի ուշ մեկնաբանություններում օգտատերերից մեկը գրել է, որ մոդելները տարբեր են։ Ճաղարյանը նշել է, որ 9 մմ–անոցն էլ այնքան անձայն չէ, որ նման քանակության կրակոցներն աննկատ մնան։

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Glock 34»-ը։ Բաց աղբյուրներից տեղեկանում ենք, որ ավստրիական «Glock»-ն աշխարհի ամենատարածված ու հայտնի ատրճանակներից է։ Երբեմն այն համեմատում են Կալաշնիկովի ինքնաձիգի հետ։ Այն ներառված է մոտ երեսուն երկրների իրավապահ մարմինների զինանոցում։

Հրայր Թովմասյանը ողբում է Կուտոյանի մահը. լուսանկարներ` դեպքի վայրից

Ինչ վերաբերում է «34»–րդ մոդելին, դրա հիմնական նպատակը սպորտային հրաձգությունն է։ Ատրճանակն առաջին անգամ ցուցադրվել է 1998 թվականին։ Դրանք հիմնականում օգտագործվում են կանոնավոր հրաձգությունների, մարզումների կամ պրակտիկ հրաձգության մրցումների ժամանակ։

Ատրճանակի համար ստանդարտ է երկու շարքանոց պահունակը` շախմատային կարգով 17 փամփուշտների դասավորությամբ։ Բացի այդ, հնարավոր է 19 ու 33 փամփուշտների տարողունակությամբ պահունակ օգտագործել։

Гражданская панихида Георгия Кутояна (19 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ովքեր էին եկել հրաժեշտ տալու Գեորգի Կուտոյանին. լուսանկարներ

«Glock 34» ատրճանակն ունի նույն հատկանիշները, որոնք ունեն «Glock» ընտանիքի անդամները. այն հասարակ է, օգտագործման համար անվտանգ ու հեշտ է խնամվում։ Այն նաև ամուրն է ու աշխատանքային բարդ պայմաններում վստահելի։

Զենքի այս մոդելը շատ հարմար է հրաձգության տեխնիկան կատարելագործելու համար... (բայց տան պատի՞ն)։

Սակայն վերադառնանք գլխավոր հարցին։ Ավելի քան երեսուն կրակոց է արձակվել, ու ոչ ոք ոչինչ չի լսել։ Ամենաշատը հենց այդ հարցն է հիմա մարդկանց մտահոգում։

Ճաղարյանի հրապարակման մեկնաբանություններում օգտատերերից մեկը գրում է, որ երեք հարկ ներքև է ապրում ու ոչինչ չի լսել։

Քննչական կոմիտեն նշում է, որ կրակոցներ են արձակվել նաև դեկտեմբերի վերջին՝ Նոր տարվա նախօրեին, այնպես որ շատերը կարող էին աղմուկը հրավառության կամ ճայթուկի ձայնի հետ շփոթել։

Գլխավոր դատախազությունում էլ դեռ չեն կարողանում այդ հարցին պատասխանել։ Գերատեսչության ղեկավար Արթուր Դավթյանն այս թեմային անդրադառնալիս նշել է, որ եթե գործում հարցեր չլինեին, ապա «ինքնասպանության հասցնելու» հոդված էլ չէր լինի։ Նշենք, որ այժմ դիտարկվող հիմնական վարկածներից է ինքնասպանության հասցնելը։

Բայց ամեն դեպքում հարցերը դեռ շատ ավելի շատ են, քան պատասխանները։

Լրահոս
0