Իտալական «Ռոմա» ակումբի պատրաստած շնորհավորական տեսանյութում ամփոփված է հայ կիսապաշտպանի` «Ռոմա» ակումբում այս 4 ու կես ամիսների աշխատանքը, նրա մասնակցությունը հանդիպումներին և խփած գոլերը։ «Այսօր Հենրիխ Մխիթարյանը դարձավ 31 տարեկան։ Ծնունդդ շնորհավոր, Միկի»,–գրված է տեսանյութին կից։
Ի դեպ, «Ռոմայի» կազմում Մխիթարյանը հանդես է եկել 8 անգամ, դարձել 3 գոլի հեղինակ։ Այս ընթացքում նա նաև 2 անգամ լուրջ վնասված է ստացել։
Հայաստանի հավաքականի ավագը «Ռոմա» է տեղափոխվել անգլիական «Արսենալից»։ Իր ֆուտբոլային միջազգային կարիերան Մխիթարյանըը սկսել է 2009–ին Դոնեցկի «Մետալուրգից», ապա ներկայացրել է Դոնեցկի «Շախտյորը», հետո տեղափոխվել է Դորտմունտի «Բորուսիա»։ 2016–ից հայ ֆուտբոլիստն արդեն Անգլիայում էր, սկզբում` «Մանչեսթեր Յունայթեդում», ապա` «Արսենալում»։
Հենրիխ Մխիթարյանը հղի կնոջ հետ լուսանկարներ է հրապարակել
Վերջին մեկ տարվա ընթացքում Հենրիխ Մխիթարյանը հասցրել է «Արսենալից» տեղափոխվել «Ռոմա», ամուսնանալ, իսկ շուտով նաև հայր կդառնա։
Sputnik Արմենիան ևս շնորհավորում է հայ ֆուտբոլիստի ծննդյան տարեդարձը և խոստանում սիրով շարունակել լուսաբանել նրա հաջողություններն ու նվաճումները։