ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը վստահ է, որ ձյան տեղումների վրա սահմանափակում է դրված։ Այս մասին Facebook-ում արված նրա գրառումը ծիծաղ է առաջացրել օգտատերերի մոտ։
«Այս տարվա ձյան տեղումների վրա լիմիտ է դրված. 1-3սմ, ոչ ավելի»,–կատակել է Սուրենյանը։
Օգտատերերից ոմանք սկսել են Սուրենյանի հումորային գրառումը «զարգացնել»։
«Դու էն ասա, ջրամբարները լցնո՞ւմ ես, թե՞ էլի ասելու ես ջուրը քիչ ա, գարունը անձրև եմ անում», «Մի սանտիմետր ավելացրու` ցորենը ծածկվի», «Ժողովրդի ասած` քյասիբի ձմեռ ա», «Բանկի տակ ա մնացել»,–գրել են նրանք։
Ավելի վաղ Սուրենյանը կատակել էր, թե եղանակի «պուլտը» փչացել է:
Այս տաք և չոր օրերը խիստ մտահոգիչ են. Սուրենյանը ծաղկած ձնծաղիկների լուսանկար է հրապարակել