ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի տեղեկություններով` ժամը 13:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Ծիլքար գյուղի վագոն-տնակներից մեկում հրդեհ է բռնկել:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը գյուղացիները` վտանգելով իրենց կյանքը, վառվող տնակից դուրս են բերել ամբողջ ընտանիքի անդամներին, այդ թվում՝ անչափահասների:
Արդեն ժամանած հրշեջները մի քանի ժամ պայքարել են կրակի դեմ: Ցավոք, տունը, որտեղ բնակվում էին 54-ամյա Մամրրե Սարգսյանը, 51-ամյա Իրինա Սարգսյանը, 28-ամյա Արաքսյա Սարգսյանը, 26-ամյա Էմմա Սարգսյանը, 22-ամյա Գարեգին Սարգսյանը, 6-ամյա Վռամ Աղալարյանը, 2-ամյա Սարգիս Ղազարյանը, 33-ամյա Տիգրան Ղազարյանը, 83-ամյա Էմմա Սարգսյանը, ողջ գույքով մոխրակույտի է վերածվել:
Հայտնի է` ինչն է եղել մամուլի շենքում բռնկած հրդեհի պատճառը
Ընտանիքի 9 անդամները, որոնք գտնվում են սոցիալապես ծանր վիճակում, հայտնվել են փողոցում:
Թե ինչն է եղել հրդեհի առաջացման պատճառը, դեռևս պարզ չէ. նշանակվել են մի շարք փորձաքննություններ: