ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2020 թվականի հունվարի 16-ից Երևան քաղաքի Ամիրյան փողոցում՝ Ամիրյան փողոցի և Հանրապետության հրապարակի հատվածում առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Փոփոխության արդյունքում վերոնշյալ չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի (հետիոտնային կանչի) ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով»,– գրված է հաղորդագրության մեջ:
«Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ». Նաիրա Զոհրաբյանը բալային համակարգը ծուղակ է համարում
Նշենք, որ օրվա որոշակի պահերի վարորդները ստիպված են լինում տևական ժամանակ սպասել նշված հատվածում, որպեսզի հետիոտների հոսքը դադարի։
«Քույրիկ ջան, ոնց որ հոգեբան լինես». արցունքաբեր գազով «զինված» տաքսու վարորդ Թամարան