Անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող համարանիշով մեքենա վարելը; 5 000; 0.5
Համարանիշի առնվազն 1 նիշ փակելը; 25000; 2
Համարանիշն այլ անձի հանձնելը; 25 000; 3 (2020 թվականի սեպտեմբերի 1-ից)
Խաչմերուկների անցման կանոնները խախտելը; 5000; 1
Հետիոտների անցման կանոնները չպահպանելը; 5000; 1
Վազանցի կանոնները խախտելը, երթևեկությունը սկսելու կամ մանևր կատարելու և հետընթաց վարման կանոնները խախտելը; 5000; 1
Հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը; 10 000; 1
Բաժանարար գոտին չնախատեսված տեղում հատելը, ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելը; 20 000; 2
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենքը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն; 20 000; 2
Միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրասնպորտային միջոցների հոսքին հակառակ, այդ թվում հետընթաց վարելը; 20 000; 3
Հանդիպակաց գոտի դուրս գալու դեպքում (եթե դա կապված չէ թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ խոչընդոտը շրջանցելու հետ); 25 000; 3
Մեքենան հետիոտնային անցման վրա կանգնեցնելը; 15 000; 1
Լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը; 25 000; 2
Կանգառի և կայանման կանոնները խախտելը; 5 000; 0.5
Կանգառի և կայանման կանոնները խախտելը, եթե սխալ կայանման պատճառով այլ վարորդներ ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը;10 000; 0.5
Եթե սխալ կայանման կամ կանգառի պատճառով մեքենան տարհանվել է պահպանվող հատուկ տարածք; 20 000; 0.5
Մեքենայում հեռախոսով խոսելը; 10 000; 1 (2020 թվականի սեպտեմբերի 1-ից)
Վարորդի ծխելը 7 000; 1
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և տաքսիների վարորդների ծխելը; 20 000; 1
Առանց ամրագոտու վարելը և չամրակապված ուղևոր տեղափոխելը; 10 000; 1 (2020 թվականի սեպտեմբերի 1-ից)
Արագությունը 11-30 կմ/ժ–ով գերազանցելը; 20 000; 2
Արագությունը 31-50 կմ/ժ–ով գերազանցելը; 25 000; 3
Արագությունը 51-80 կմ/ժ–ով գերազանցելը; 29 000; 4
Արագությունը 81 կմ/ժ և ավելի գերազանցելը; վարորդական իրավունքից զրկում 1 տարի ժամկետով
Առանց համարանիշի, կեղծ կամ փոխարինված համարանիշով վարելը; վարորդական իրավունքից զրկում 1 տարի ժամկետով
Ոչ սթափ վարելը; 29 000; 4 (2020 թվականի սեպտեմբերի 1-ից)
Եթե վարորդի արյան 1 լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը, կամ եթե նրա արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը; վարելու իրավունքից զրկում 1 տարի ժամկետով
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կամ տաքսիների վարորդների դեպքում, եթե ալկոհոլի պարունակությունն արյան մեջ գերազանցում է 0.2-1 գրամը, արտաշնչած օդի մեջ` 0.1-.0.5 մգ–ը; վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով
Եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակությամբ; վարորդական իրավունքից զրկում 2 տարով
Սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը; վարելու իրավունքից զրկում 2 տարի ժամկետով
ՃՈ տեսուչի մեքենան կանգնեցնելու պահանջը չկատարելը; վարելու իրավունքի զրկում 1 տարի ժամկետով
Առանց թույլտվության մեքենայի վրա կարմիր և/կամ կապույտ փարոսիկներ ու հատուկ ձայնային ազդանշաններ տեղադրելը; վարելու իրավունքից զրկում 1 տարի ժամկետով
Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշն այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելը; վարելու իրավունքի զրկում 1 տարի ժամկետով
Քրեական պատասխանատվություն
Վարորդական վկայականը կասեցված կամ վկայական չունեցող անձանց կողմից մեքենա վարելը; 200 000-300 000 դրամ տուգանք կամ կալանք մինչև 2 ամիս, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով;
Կասեցված վկայական կամ վարորդական իրավունք չունեցող, ոչ սթափ վիճակում վարելը, սթափության զննությունից հրաժարվելը; 300 000-500 000 դրամ տուգանք կամ կալանք 6 ամսից 1 տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով
Խմբագիր՝ Արմինե Ալեքսանյան Դիզայներ՝ Շուշանիկ Սարգսյան Աղբյուր՝ ՀՀ Կառավարություն