00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քանդե՞լ , թե՞ չքանդել Հանրապետության հրապարակը. գիտնականի կարծիք

© Sputnik / Asatur YesayantsДевушка,. идущая по площади Республики
Девушка,. идущая по площади Республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրապետության հրապարակի տակ պահպանվել են հին կառույցներ, որոնք կարելի է վերականգնել և այնտեղ ստորգետնյա մուտք բացել զբոսաշրջիկների համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Երևանցիները պետք է տեսնեն և ճանաչեն Հանրապետության հրապարակի նկուղները։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը` պատասխանելով Հանրապետության հրապարակի տարածքում գտնվող շինություններին վերաբերող հարցին։

Հանրապետության հրապարակի տակ գտնվող  շինություններն ի՞նչ պատմամշակութային արժեք ունեն - Sputnik Արմենիա
Հանրապետության հրապարակի տակ գտնվող նկուղները միայն զբոսաշրջային արժեք ունեն. Գրիգորյան

Նա նշեց, որ պետք է հաշվի առնել երկու կարևոր հանգամանք։ Սեփական պատմությունը պետք է տեսնել և իմանալ։ Դա անցյալի մասին հիշողության մշակույթ է ձևավորում։ Իսկ այժմ գիտնականներից բացի ոչ ոք չի պատկերացնում, թե ինչպիսին է եղել Երևանը նույնիսկ ոչ թե 1000, այլ 100-150 տարի առաջ։ Առանց դրա «հին Երևանի մասին» խոսքերը զուտ խոսքեր են մնում, միայն թե առանց որևէ բովանդակության։

«Հիանալի է, երբ անցյալի հուշարձանները հաղորդակից են լինում ներկային, եթե դրանք տեսնում են ամեն օր։ Եվրոպայում այդպես են անում, որպեսզի ցույց տան պատմության հաջորդականությունը», – հավելեց գիտնականը։

Այլ հարց է, թե ինչպես պետք է դա անել: Ավետիսյան խոսքով` Հանրապետության հրապարակն իր ձևով ու տեսքով շատ կարևոր մշակութային, ճարտարապետական արժեք է: Եթե ինչ-որ աշխատանքներ են նախատեսվում, ապա դրանք պետք է արվեն այնպես, որ հրապարակի տեսքը որևէ ձևով չխաթարվի:

«Կարելի է, օրինակ, վերանորոգել այդ նկուղները և այնտեղ տանող ստորգետնյա մուտք բացել Հայաստանի պատմության թանգարանից։ Դա հնարավոր գաղափարներից մեկն է», – հավելեց Ավետիսյանը։

Շատերին հետաքրքրում է նաև, թե որ դարաշրջանին են պատկանում այդ կառույցները։ Հնագետի խոսքով` այդքան հին չեն, որքան կարծում են շատերը։ Համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ դրանք կառուցել են 17–րդ դարում։ Գիտնականի կարծիքով` ավելի իրատեսական է ենթադրել, որ կառուցել են 19–րդ դարի կեսին` ցարական շրջանում։

Автомобиль пожарной службы перед Домом правительства - Sputnik Արմենիա
Հանրապետության հրապարակի տակ գտնվող Հին քաղաքը կվերականգնվի. լուսանկարներ

Դա երևում է նաև շինությունների, ավելի ճիշտ` պահպանված նկուղների ձևից. դրանք ուղիղ անկյան տակ գտնվում են իրար տակ։ Խաների օրոք Երևանում ուղիղ փողոց չի եղել. դրանք հայտնվել են միայն Էրիվանի գավառի շրջանում։ Բայց կառույցները պակաս արժեքավոր չեն դառնում դրանից։ Ավետիսյանի խոսքով` 19–րդ դարի պատմությունն էլ է պատմություն։

Այն փաստը, որ նկուղները կառուցված են քարից, դրանք դարձնում են այդ ժամանակների բացառիկ հուշարձան, որովհետև մինչև 20–րդ դարի սկիզբը Երևանը գրեթե ամբողջությամբ կավաշեն քաղաք էր` կառուցված չթրծված աղյուսով։ Գիտնականի խոսքով ` հաշվի առնելով այն, որ դրանք բավական լավ են պահպանվել, վերանորոգումից հետո կարելի է դրանք բացել երևանցիների և զբոսաշրջիկների համար։

Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում

Այժմ կրթության և մշակույթի նախարարությունում քննարկում են, թե ինչպես դա անեն ոչ միայն այստեղ, այլ նաև Դալմայի այգիներում։ Այստեղ այգեգործության բացառիկ օջախ կա, որը մի քանի հազար տարեկան է։ Պահպանվել են խաղողի յուրահատուկ տեսակներ, ինչպես նաև գինու մամլիչներ և նկուղներ, Վանի թագավորության շրջանից մնացած ջրամատակարարման համակարգ։ 10 տարի առաջ այդ տարածքը տրամադրվել է կառուցապատման, իսկ վաղեմի հուշարձանները գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են։ Բայց ինչ–որ բան մնացել է, իսկ հողատարածքների տերերը հայտարարում են, որ պատրաստ են օգնել վերակառուցման հարցում։

«Նրանք ասում են. «Ասեք, ի՞նչ անենք, որ ամեն ինչ կարգի բերենք»։ Այսինքն, նրանք շահագրգռված են վերականգնման գործում` հասկանալով, որ հետո այստեղ կարող են նաև զբոսաշրջիկներ գալ», – հավելեց Ավետիսյանը։

Նշենք, որ Հանրապետության հրապարակի տակ գտնվող շինություններն առաջին անգամ հետազոտվել են 2003թ–ին։ Այդ ժամանակ հրապարակում բարեկարգման աշխատանքներ էին ընթանում(ամերիկահայ Քըրք Քրքորյանի միջոցներով)։ Ասֆալտը փոխելու ժամանակ բանվորները բախվել են հին պատերի։

Հին Երևանի կանգուն վկաները. Հնդեվրոպական հեռագրային կապի հեռագրատունը

Լրահոս
0