00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2020-ը՝ Մարսի տարի. ինչու են հրթիռներ ուղարկվելու Կարմիր մոլորակ

© AFP 2024 / ROBYN BECKИнженеры и техники НАСА перемещают ступень спуска космического аппарата Mars 2020 во время медиа-тура в Лаборатории реактивного движения НАСА (27 декабря 2019 ). Пасаденa
Инженеры и техники НАСА перемещают ступень спуска космического аппарата Mars 2020 во время медиа-тура в Лаборатории реактивного движения НАСА (27 декабря 2019 ). Пасаденa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ 2020 թվականը կարող է դառնալ Մարսի տարի, որովհետև տարբեր երկրներ մտադիր են միանգամից 4 հրթիռ արձակել դեպի Կարմիր մոլորակ։ Դա շատ կոնկրետ պատճառ ունի։

Մոտավորապես երկուսուկես տարին մեկ Երկիրն ու Մարսը հայտնվում են այնպիսի դիրքում, որն ամենաշահեկանն է հրթիռներ արձակելու համար. տնտեսվում է թե՛ ժամանակը, թե՛ միջոցները։ Եվ այդ հնարավորությունը հերթական անգամ ստեղծվելու է այս տարվա ամռանը։ Եթե շանսը չօգտագործվի, հարկ կլինի սպասել ևս երկուսուկես տարի։

Статуя Джорджа Вашингтона возле здания Нью-Йоркской фондовой биржи на Уолл-Стрит - Sputnik Արմենիա
Կարդում ես ու զարմանում. Վաշինգտոնի ուղերձն ասես հայաստանցիներիս ուղղված լինի

Երկրներից մեկը, որ մտադիր է հրթիռ արձակել դեպի Մարս, Արաբական միացյալ Էմիրություններն է։ Այս պետությունը հաստատ չի ցանկանա սպասել ևս երկուսուկես տարի, որովհետև հրթիռի արձակումը հենց պետության հետ է կապված։ Իրականում հրթիռն էլ ճապոնական է լինելու, Էմիրությունների իշխանություններն ուղղակի ուզում են այդ ճապոնական հրթիռով իրենց արբանյակը դուրս բերել Մարսի ուղեծիր։

Այս ծրագիրն էլ իրականում գիտական նպատակներ չի հետապնդում։ Ուղղակի հաջորդ տարի, երբ արբանյակը կսկսի պտտվել Մարսի շուրջը, լրանում է Արաբական միացյալ Էմիրությունների ստեղծման 50 տարին և այդ երկրի ղեկավարներն ուզում են ի լուր աշխարհի հայտարարել՝ տեսա՞ք` ինչ նվաճումներ ունենք ընդամենը 5 տասնամյակում, նույնիսկ Մարս ենք հասել։

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Դովեղի օրը. ինչպես Մովսիսյանը վերադարձրեց հայկական հողերը

Չինական արշավը դեպի Մարս մասամբ նույնպես ցուցադրական բնույթի է։ Լրանում է Չինաստանի կոմունիստական կուսակցության 100-ամյակը։ Սակայն ի տարբերություն արաբների, որոնք առաջիկա տասը տարվա համար նախատեսված տիեզերական ծրագիր չունեն, չինացիները նման ծրագիր ունեն և մարսագնացի իջեցումը Կարմիր մոլորակի վրա այդ ծրագրի մի մասն է։ Չինացիները, ինչպես գիտեք, արդեն սարք են իջեցրել լուսնի վրա, հիմա ուզում են հաստատել, որ Մարսն էլ իրենց համար անհասանելի չէ։

Цирковой спектакль OFU.Приземление - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ֆերմիի պարադոքսը. ինչու ձայն չեն հանում այլմոլորակայինները

Այսինքն` չինացիների համար սա ավելի շուտ ոչ թե գիտական, այլ տեխնիկական խնդիր է։ Եթե հաջողվի լուծել, առաջիկա տարիներին երևի կհետևեն նաև գիտական հետազոտությունները։

Այս տարվա երրորդ հնարավոր առաքելությունը համատեղ է՝ եվրոպական և ռուսաստանյան։ Ավելի շուտ ռուսաստանյան «Պրոտոն» հրթիռը Մարս կհասցնի Եվրոպայում պատրաստված սարքը, որը կսկսի հետազոտական աշխատանքները այդ մոլորակի վրա, մասնավորապես նմուշներ կվերցնի գետնի տակից, մոտ երկու մետր խորությունից, որտեղ հնարավոր է այնպիսի մոլեկուլների առկայությունը, որոնք կարող են կյանքի գոյության ապացույց լինել։

Բայց այս եվրոպական առաքելության իրականացումը հարցականի տակ է։ Այն պետք է իրականություն դառնար դեռ 2009 թվականին ՆԱՍԱ-ի հետ համատեղ, հետո հետաձգվեց, հետո էլի հետաձգվեց, իսկ միջոցները ծախսվում ու ծախսվում էին։ Սկզբում հաշվարկված էր, որ ծրագիրը կարժենա մեկ միլիարդ եվրո, իրականում այդ թիվը կրկնապատկվեց, և ի վերջո ամերիկացիները հրաժարվեցին համագործակցել եվրոպացիների հետ։

Ու դա հասկանալի է՝ ԱՄՆ-ն Մարսի ուսումնասիրման սեփական ծրագիրն ունի և հաջողությամբ իրականացնում է այն։

Референдум в Британии по сохранению членства в ЕС - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բրիտանացիները հայերից պակաս դժգոհ չեն կյանքից

Ամերիկացիներն արդեն մի քանի մարսագնաց ունեն այդ մոլորակի վրա, բայց այն, ինչ ուզում են հիմա անել, հիրավի աննախադեպ է։ Մինչև հիմա բոլոր հետազոտություններն իրականացվում էին հենց Մարսի վրա, և տեղեկությունները պարզապես հաղորդվում էին մասնագետներին։ Հիմա ամերիկացիները մտադիր են Մարսից նմուշներ վերցնել և հասցնել դրանք Երկիր։ Այս բարդ ծրագիրն իրականացվելու է երեք փուլով։ Այս տարի ամերիկացիները հրթիռ կարձակեն, որը Մարս կհասցնի նմուշներ հավաքող սարքը։ Նմուշները կտեղադրվեն մետաղե հատուկ սրվակների մեջ։

Մի քանի տարի անց Մարսի վրա կիջեցվի փոքր՝ մոտ երեքմետրանոց հրթիռը, այն կհավաքի սրվակները և դրանք կհասցնի Մարսի ուղեծիր։ Եվ վերջապես երրորդ փուլում դեպի Մարս կուղարկվի այն հրթիռը, որն ուղեծրից կհավաքի սրվակները և կբերի դրանք Երկիր։

Շատերը հարց են տալիս՝ բա լավ, արժե՞ արդյոք այսքան ջանքեր ու միջոցներ ծախսել ուսումնասիրելու համար այն մոլորակը, որտեղ գոնե հիմա արդեն կյանքի համար բարենպաստ պայմանները իսպառ բացակայում են. հեղուկ վիճակում գտնվող ջուր չկա, իսկ նոսր մթնոլորտն այնպիսին է, որ որևէ կենդանի էակ չի դիմանա։ Գիտնականները պատասխանում են՝ բայց չէ՞ որ սա սկզբունքային հարց է. եթե պարզվի, որ Մարսի վրա երբևէ կյանք եղել է, ուրեմն կարելի կլինի պնդել՝ մենք եզակի չենք, կյանք կա ամենուր։

Լրահոս
0