00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ֆերմիի պարադոքսը. ինչու ձայն չեն հանում այլմոլորակայինները

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցЦирковой спектакль "OFU.Приземление"
Цирковой спектакль OFU.Приземление - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք: Երբեմն, մանավանդ հունվարյան տոներից հետո, ցանկություն է առաջանում վերանալ բոլորիս վաղուց արդեն հոգնեցրած թեմաներից և մի պահ մտածել տիեզերական հիմնախնդիրների մասին: Օրինակ, արդյոք մենք մենակ ենք ու չկա որևէ այլ քաղաքակրթություն:

Դեռ 17-րդ դարում ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալը խոստովանել է.

«Ինձ սարսափեցնում է այս անսահման տարածությունների հավերժ լռությունը»։

Մոտ 70 տարի առաջ իտալացի ֆիզիկոս էնրիկո Ֆերմին շատ ավելի հակիրճ ու կոնկրետ է ձևակերպել այս միտքը՝

«Բա որտեղ են բոլորը»։

Այս հարցը պատմության մեջ մտել է որպես Ֆերմիի պարադոքս: Իմաստը երևի հասկանում եք՝ տիեզերքում կան միլիարդավոր մոլորակներ, որոնց առնվազն մի մասը պետք է պիտանի լինի կյանքի զարգացման համար, և միլիարդավոր տարիների ընթացքում դրանց վրա անպայման պետք է տեխնոլոգիապես մեզանից շատ ավելի զարգացած քաղաքակրթություններ ձևավորվեին: Բա ինչու նրանք ձայն չեն հանում, բա ուր են բոլորը:

Ֆերմիի պարադոքսը. ինչու ձայն չեն հանում այլմոլորակայինները

Անցած տասնամյակների ընթացքում բազմաթիվ գիտնականներ փորձել են բացատրել Ֆերմիի պարադոքսը: Ուղիղ երեք տարի առաջ՝ 2016 թվականի հունվարին Ավստրալիայի ազգային ինստիտուտի մի խումբ գիտնականներ իրենց տեսությունն են ներկայացրել «Աստրոբիոլոջի» գիտական հանդեսում: Վարկածի էությունը հետևյալն է.

 

Եթե կյանքը որևէ մոլորակում զարգանում է մինչև որոշակի աստիճան, այնուհետև հենց ինքն էլ սկսում է ապահովել իր գոյատևման համար անհրաժեշտ կենսոլորտը, ինչպես դա կատարվել է Երկրի վրա:

Տեսեք՝ եթե մեր մոլորակը ժամանակին չպատվեր բուսականությամբ, որը թթվածին է արտադրում, մեր մթնոլորտը հիմա կյանքի համար պիտանի չէր լինի, բնականաբար, մենք էլ չէինք լինի:

Доктор физико-математических наук Евгений Арамович Абрамян у испытательного стенда. - Sputnik Արմենիա
Կկարողանա՞նք խուսափել ինքնաոչնչացումից. Եվգենի Աբրահամյանի հոռետեսությունն ու հույսը
Այսինքն՝ միլիոնավոր տարիների ընթացքում ցանկացած մոլորակի վրա տեղի են ունենում կլիմայական հսկայական փոփոխություններ, եթե այդ ընթացքում կյանքը հասցնում է բավականաչափ զարգանալ, հետո արդեն հենց ինքը՝ կյանքը կայունացնում է մոլորակի կլիման, ինչը թույլ է տալիս նրան գոյատևել ու զարգանալ: Եթե չի հասցնում՝ ուրեմն ամեն ինչ կորած է: Այնպես որ՝ եթե տիեզերքում գոյություն ունեն միլիոնավոր մոլորակներ, որոնք պիտանի են կյանքի համար, դա ամենևին չի նշանակում, որ կյանքը կհասցնի զարգանալ այնտեղ մինչև այն աստիճան, որ կարողանա կայունացնել կենսոլորտը և պահպանել ինքն իրեն:
Այս ենթադրությունից, իհարկե, բխում է նաև շատ էական մեկ այլ հարց, որը պետք է հուզի բոլորիս: Իսկ արդյոք կյանքը, որին հաջողվել է այնուամենայնիվ գոյատևել և կայունացնել տվյալ մոլորակի կենսոլորտը, այնուհետև չի հասնում մի այնպիսի մակարդակի, որ պարզապես ոչնչացնում է ինքն իրեն: Համաձայնեք՝ ամենակարևոր հարցն է ողջ մարդկության համար: Ժամանակին աշխարհի ամենահայտնի գիտնականներից մեկը՝ բրիտանացի Սթիվեն Հոքինգը քաղաքակրթության ինքնաոչնչացման նույնիսկ ոչ թե մեկ, այլ չորս սցենար է կանխատեսել:

Стивен Хокинг - Sputnik Արմենիա
Մարդիկ պետք է նոր տուն փնտրեն, բայց ոչ Երկրի վրա. Սթիվեն Հոքինգ
Առաջինն ակնհայտ է՝ կործանարար միջուկային պատերազմ: Երկրորդ՝ գենային ինժեներիայի արդյունքում ստեղծվում է այնպիսի նոր մահաբեր վիրուս, որի դեմ մարդկությունն անզոր է պայքարել: Ընդ որում՝ ըստ Հոքինգի, սա միջուկային պատերազմից շատ ավելի վտանգավոր է, որովհետև ատոմային ռումբ ստեղծելու համար հսկայական միջոցներ են պահանջվում: Մահաբեր վիրուսը կարող է ստեղծվել հասարակ լաբորատորիայում, ընդ որում` նույնիսկ մարդկանց կամքից անկախ՝ պատահաբար:
Երրորդը, իհարկե, գլոբալ ջերմացումն է, որը բրիտանացի գիտնականի կարծիքով, կարող է հասնել մի աստիճանի, երբ պարզապես անկառավարելի կդառնա, այսինքն գազերի արտանետումները սահմանափակելունն ուղղված ոչ մի Կիոտոյի կամ Փարիզի համաձայնագիր այլևս չի օգնի. կործանարար գործընթացը կընթանա ինքնաբերաբար:
Եվ վերջապես չորրորդ սցենարը՝ մենք ստեղծում ենք արհեստական բանականություն, որը որոշ մակարդակից հետո ձեռք է բերում ինքնակատարելագործման անսպառ հնարավորություն:

Портрет Бетховена Йозефа Карла Штилера - Sputnik Արմենիա
Արհեստական բանականությունը կփորձի ավարտել Բեթհովենի տասներորդ սիմֆոնիան
Այդ ինքնակատերալագործման հետևից մարդկությունը ուղղակի չի հասնի, որովհետև մեր էվոլյուցիան ունի իր օրինաչափությունները, մենք չենք կարող ինքներս արագացնել մեր զարգացումը: Ու ինչ-որ պահի ստիպված կլինենք համակերպվել այն մտքի հետ, որ մեր իսկ ստեղծած արհեստական բանականությունը մեր հարազատ մոլորակում կունենա կայուն մեծամասնություն և մենք բոլորս կրակը կնկնենք մեր իսկ ձևավորած կայուն մեծամասնության ձեռքը:

Մնում է հուսալ, որ Սթիվեն Հոքինգի կանխատեսած չորս սցենարներից ոչ մեկը չի իրականանա։

 

Լրահոս
0