00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարդում ես ու զարմանում. Վաշինգտոնի ուղերձն ասես հայաստանցիներիս ուղղված լինի

© AFP 2024 / STEPHANIE KEITHСтатуя Джорджа Вашингтона возле здания Нью-Йоркской фондовой биржи на Уолл-Стрит
Статуя Джорджа Вашингтона возле здания Нью-Йоркской фондовой биржи на Уолл-Стрит - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մեզ մոտ՝ Հայաստանում, ղեկավարի պաշտոնավարման եզրագծին հրաժեշտի ուղերձ հղելու ավանդույթը այդպես էլ չձևավորվեց։
Ջորջ Վաշինգտոն. «Այս տարաձայնությունները հանգեցնում են անհնազանդության և խռովության»

Համաձայնեք` շատ դժվար է ժողովրդին հասցեագրված ուղերձ համարել մեր առաջին նախագահի հեռուստաելույթը, դա ավելի շուտ ուղղակի հրաժարականի մասին հայտարարություն էր։ Դրանից տասը տարի անց՝ 2008-ի գարնանը, երբ ավարտվեց երկրորդ նախագահի պաշտոնավարումը, ինքներդ եք հիշում, իրադրությունը մեր երկրում այնպիսին էր, որ երևի պարզապես դժվար էր որևէ բան ասել. միանշանակ չէր ընդունվի պառակտված ու Մարտի մեկի ողբերգական իրադարձություններից հետո շոկային վիճակում գտնվող հանրության կողմից։ Եվ վերջապես դժվար է հրաժեշտի ուղերձ համարել նաև երրորդ նախագահի խոստովանությունը, որ ինքը սխալվել էր։

Референдум в Британии по сохранению членства в ЕС - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բրիտանացիները հայերից պակաս դժգոհ չեն կյանքից

Ամերիկայում հրաժեշտի ուղերձների ավանդույթի հիմքը դրել է իրենց առաջին նախագահը՝ Ջորջ Վաշինգտոնը։ Դա հիրավի պատմական ուղերձ էր։ Ու խոսքն այն մասին չէ, որ այդ ուղերձի տեքստը անցած ավելի քան երկու հարյուր տարվա ընթացքում տպագրվել է շատ ավելի մեծ տպաքանակով, քան ամերիկյան Սահմանադրությունը։ Ամեն տարի Սենատում այդ ուղերձը հրապարակավ ընթերցում են մե՛կ հանրապետականները, մե՛կ դեմոկրատները։

Փախուստ Խորհրդային Միությունից ու երեք օր օվկիանոսում

Պարզապես այն ժամանակ՝ 1796-ին, պահն էր պատմական։ Ջորջ Վաշինգտոնը երկու ժամկետ պաշտոնավարելուց հետո կարող էր շատ հանգիստ կրկին առաջադրել իր թեկնածությունը։ Օրենսդրական որևէ սահմանափակում չկար, իսկ բոլոր մերձավորները, զինակիցները, նաև հասարակ ամերիկացիները հորդորում էին՝ հենց այդպես էլ վարվիր, հաստատ կհաղթես, այս ծանր ժամանակներում հենց դու պիտի շարունակես ղեկավարել երկիրը։ Բայց չարեց։ Ու դրեց ընդամենը երկու ժամկետ պաշտոնավարելու հիմքը։

Վաշինգտոնի ուղերձը կարդալիս պարզապես զարմանում ես. կարծես հայաստանցիներիս ուղղված լինի։ Երեք հիմնական վտանգ էր մատնանշում, որոնք կործանարար են պետության համար՝ արտաքին պատերազմ, պետական մեծ պարտք և գաղափարական տարաձայնություններ։ Ի դեպ, այս վերջինը նա ամենից վտանգավորն էր համարում։ Գրում էր. «Այս տարաձայնությունները, շահերի բախումը մեկին մյուսի դեմ են հանում, հանգեցնում են անհնազանդության և խռովության։ Դրանք բաց են անում դռները արտաքին ազդեցության և կոռուպցիայի առջև։ Հենց դրա շնորհիվ է կոռուպցիան ներթափանցում կառավարություն»։

Ու մի բան էլ։ Գիտեք` մեր օրերում շատ դժվար է լրիվ գնահատել Ամերիկայի առաջին նախագահի հրաժեշտի ուղերձի ողջ նշանակությունը՝ առանց հաշվի առնելու, թե ինչ պայմաններում է Ջորջ Վաշինգտոնը գրել այս հիմնարար փաստաթուղթը։ Ախր այն ժամանակ՝ 18-րդ դարի վերջին, ամենևին միանշանակ չէր, որ ժողովրդավարությունն է միակ ճշմարիտ ճանապարհը։ Այն ժամանակ Ֆրանսիայում տեղի էր ունենում հեղափոխությունը, որը սկսվեց «Ազատություն, եղբայրություն, հավասարություն» հանրահայտ կարգախոսով և ավարտվեց բռնությամբ ու զանգվածային տեռորով։

Городская вывеска на углу Вермонт-авеню и Бульвара Сансет, Лос Анджелес, Калифорния - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կանջատվի՞ արդյոք «Ամերիկյան Հայաստանը»

Այն ժամանակ Ամերիկայում ամենակարդացվող գիրքը բրիտանացի պատմաբան էդուարդ Գիբոնի գործն էր, որը կոչվում էր «Հռոմեական կայսրության կործանման և անկման պատմությունը»։ Այն ժամանակ Ջորջ Վաշինգտոնի զինակիցը՝ Ջոն Ադամսը, որը փոխնախագահն էր, հետո էլ նախագահ դարձավ, փաստում էր. «Չի եղել մինչև հիմա մի ժողովրդավարություն, որը ինքնասպանություն չի գործել»։

Հենց նորաստեղծ պետությունում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ցանկացած առիթով, նույնիսկ վիսկիի արտադրության բարձր հարկերի պատճառով խռովություններ էին ծագում։ Առաջին նախագահի հարազատ նահանգում՝ Վիրջինիայում, նրա քաղաքական ընդդիմախոսները բաժակ էին բարձրացնում ու ասում. «Խմենք այն բանի կենացը, որ Վաշինգտոնը շուտ մեռնի»։ Էլ չեմ ասում անսանձ մամուլի մասին, որն անընդհատ հարձակվում էր նախագահի վրա։

Մի անգամ Ջորջ Վաշինգտոնը գանգատվեց Թոմաս Ջեֆերսոնին. «Այս թերթերն ինձ այնպես են հոշոտում, կարծես վերջին գրապանահատն եմ»։ Բայց երբեք նրա մտքով չանցավ սահմանափակել խոսքի ու մամուլի ազատությունը, շեղվել ժողովրդավարության սկզբունքներից։ Ու հրաժեշտի իր ուղերձում գրեց. «Երբեք այնքան մեծամիտ չեմ եղել, որ չընդունեմ սխալներս։ Կարող եմ միայն աղոթել Աստծուն, որ իմ սխալները չարիքի չհանգեցնեն»։ Համաձայնեք՝ ազնիվ մարդու ազնիվ կեցվածք։

Նվիրատվությո՞ւն, թե՞ կոռուպցիա. Իսրայելի փորձը

Լրահոս
0