https://arm.sputniknews.ru/20200114/iranum-ukrainakan-inqnatiri-xocman-gorcov-kan-dzerbakalvacner-21699675.html
Իրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման գործով կան ձերբակալվածներ
Իրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման գործով կան ձերբակալվածներ
Sputnik Արմենիա
Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչը, խոսելով ինքնաթիռի կործանման գործի մասին, ասել է, որ դիտարկվելու են կործանման բոլոր ասպեկտները։ 14.01.2020, Sputnik Արմենիա
2020-01-14T13:31+0400
2020-01-14T13:31+0400
2020-01-14T13:35+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2164/11/21641122_0:84:1600:984_1920x0_80_0_0_79568be30cbbcbd0d9a9d89c6eee14fd.jpg
իրանի իսլամական հանրապետություն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2164/11/21641122_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3fab997acb702d16364bc72a488ace45.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, իրանի իսլամական հանրապետություն, ձերբակալություն, ուկրաինա
աշխարհ, իրանի իսլամական հանրապետություն, ձերբակալություն, ուկրաինա
Իրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման գործով կան ձերբակալվածներ
13:31 14.01.2020 (Թարմացված է: 13:35 14.01.2020) Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչը, խոսելով ինքնաթիռի կործանման գործի մասին, ասել է, որ դիտարկվելու են կործանման բոլոր ասպեկտները։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Իրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման գործով կան առաջին ձերբակալվածները։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս տեղեկությունը հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին:
«Մենք առայժմ գործի հետաքննության սկզբնական փուլում ենք, բայց այդ գործով արդեն որոշ մարդիկ ձերբակալվել են»,-ասել է Իսմայիլին: Նա հավելել է, որ «դիտարկվելու են ինքնաթիռի կործանման բոլոր ասպեկտները»: Նրա խոսքով՝ բազմաթիվ մարդիկ են ներգրավված հետաքննության մեջ:
Հիշեցնենք` հունվարի 7-ի, լույս 8-ի գիշերը ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800–ը թռիչքից գրեթե անմիջապես հետո կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտակայքում։ Մահացել էին օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր` 176 մարդ։ Նույն գիշեր Իրանը հրթիռակոծել էր Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։
Զելենսկին պահանջել է, որ Իրանը ներողություն խնդրի Boeing-ի կործանման համար
Հունվարի 11–ին Իրանի ԶՈւ գլխավոր շտաբն այսօր խոստովանել է, որ Թեհրանի մոտակայքում կործանված ուկրաինական Boeing-ը պատահաբար է խոցվել մարդկային սխալի պատճառով։ Հայտարարության մեջ նշված է նաև, որ օդանավը խոցել են, որովհետև այն թռել է ռազմական կարևոր օբյեկտի մոտով: