Դուբայում հորդառատ անձրևի պատճառով փակվել է աշխարհի ամենախոշոր առևտրաժամանացային կենտրոնը՝ «Դուբայ մոլը»։ Sputnik Արմենիայի թղթակիցը Դուբայից հայտնում է, որ փողոցներով գետեր են հոսում, քաղաքում խցանումներ են։ Իշխանությունը բնակիչներին կոչ է անում պահպանել անվտանգության կանոնները։
Դուբայի ճանապարհային և տրանսպորտային կոմիտեի ներկայացուցիչները գրել են Twitter–ում․ «Անձրևի հետևանքով ջրի տակ է մնացել Առաջին կամուրջը (Dubai Mall Bridge)»։
Նշենք՝ Դուբայ–Երևան (Fly Dubai, Emirates) երկու չվերթերն այսօր հետաձգվել են (ժամանումը նախատեսված էր 18:25-ին):
Առայժմ հայտնի չէ՝ հետաձգումը եղանակի հետ է կապված, թե ոչ։
Ինչպես են փրկում Ավստրալիայի հրդեհներից տուժած կոալային. տեսանյութ
ԱՄԷ բնակիչները լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում սոցցանցերում։ Կադրերում երևում են հորդառատ անձրևի հետևանքները։
Առատ տեղումներ են գրանցվել երկրի հյուսիսային ու արևելահյուսիսային շրջաններում։
Հայաստանում «ավստրալիա» կլինի՞. մեղմ ձմռանը կարող է հետևել կոշտ ամառը