https://arm.sputniknews.ru/20200111/dilijani-u-loru-antarnern-ayrvum-en-gyuxacinern-u-hrshejnery-pordzum-en-prkel-antary-21672185.html
Դիլիջանի ու Լոռու անտառներն այրվում են. գյուղացիներն ու հրշեջները փորձում են փրկել անտառը
Դիլիջանի ու Լոռու անտառներն այրվում են. գյուղացիներն ու հրշեջները փորձում են փրկել անտառը
Sputnik Արմենիա
Տաք ձմռան հետևանքներն արդեն շոշափելի են։ Հայաստանում պարբերաբար անտառային հրդեհներ են գրանցվում։ 11.01.2020, Sputnik Արմենիա
2020-01-11T12:43+0400
2020-01-11T12:43+0400
2020-01-11T12:46+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1977/68/19776898_0:0:1274:720_1920x0_80_0_0_a3d535fdd8756c89292c90933a939083.jpg
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1977/68/19776898_43:0:1189:720_1920x0_80_0_0_c46032d14df5562afabfd9f816944045.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, վթար, պատահար, սպանություն, գողություն, հրդեհ, լոռի
պատահարներ, հայաստան, վթար, պատահար, սպանություն, գողություն, հրդեհ, լոռի
Դիլիջանի ու Լոռու անտառներն այրվում են. գյուղացիներն ու հրշեջները փորձում են փրկել անտառը
12:43 11.01.2020 (Թարմացված է: 12:46 11.01.2020) Տաք ձմռան հետևանքներն արդեն շոշափելի են։ Հայաստանում պարբերաբար անտառային հրդեհներ են գրանցվում։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Այսօր` հունվարի 11-ի առավոտյան, ժամը 07:53-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի մոտակայքում անտառն այրվում է։
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` Դսեղի անտառտնտեսության 15 աշխատակից, Կաճաճկուտ գյուղի 12 բնակիչ և փրկարար ծառայության 25 հրշեջ-փրկարար։
Նախնական տվյալներով` հրդեհի մակերեսը կազմում է 40-50 հա։ Այս պահի դրությամբ հրդեհը դեռ չի հաջողվել մարել։
Տաք ու չոր ձմռան հետևանքը զգացել են նաև դիլիջանցիները։ ԱԻՆ–ը միանգամից երկու ահազանգ է ստացել, որ Դիլիջանի տարբեր հատվածներում այրվում են 5 հա և 200 քմ կանաչապատ տարածքներ։
Բարեբախտաբար, այստեղ հրշեջ-փրկարարներին արդեն հաջողվել է մեկուսացնել ու մարել հրդեհները։
Հրդեհ Վանաձորի հանրակացարաններից մեկի 4–րդ հարկում. տուժել է 25–ամյա աղջիկ