00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կկարողանա՞նք խուսափել ինքնաոչնչացումից. Եվգենի Աբրահամյանի հոռետեսությունն ու հույսը

© Sputnik / С. Блохин / Անցնել մեդիապահոցДоктор физико-математических наук Евгений Арамович Абрамян у испытательного стенда.
Доктор физико-математических наук Евгений Арамович Абрамян у испытательного стенда. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկիր մոլորակի կենդանի էակներից միայն մարդիկ են նպատակադրված և ծրագրված վերացնում իրենց նմաններին։

Այն բանից, որ իր զարգացման ներկայիս փուլում ինքնաոչնչացման մի քանի հարյուր անգամվա հնարավորություն ունեցող մարդկությունը երկար չի ձգի, շատերն են երկյուղում: Իսկ ոմանք պարզապես համոզված են, որ դա անխուսափելի է: Եվ եթե պարապ զրույցներին կարելի է ուշադրություն չդարձնել , ապա մասնագետների, խոշոր գիտնականների նախազգուշացումներին  արժե լուրջ վերաբերվել։ Ֆիզիկոս Եվգենի Աբրահամյանն, այնուամենայնիվ, փրկության հնարավորություն էր թողնում։

© Sputnik / Андрей СоломоновԵվգենի Աբրահամյան
Կկարողանա՞նք խուսափել ինքնաոչնչացումից. Եվգենի Աբրահամյանի հոռետեսությունն ու հույսը - Sputnik Արմենիա
Եվգենի Աբրահամյան

Եթե մարդն ընդունվել է Բաումանի անվան ՄՊՏՀ, և լինելով անվանական կրթաթոշակառու՝ այնտեղից տեղափոխվել Մոսկվայի Ֆիզիկական հետազոտությունների  ինստիտուտ (ՄԻՖԻ՝ դա արդեն իսկ վկայում է գերազանց մասնագետ լինելու մասին:  Դիպլոմային աշխատանքը Եվգենի Աբրահամյանը պաշտպանեց Ատոմային էներգիայի ինստիտուտում՝ ակադեմիկոս Լև Արցիմովիչի մոտ։

Եվգենի Աբրահամյանը ծնվել է Թբիլիսիում, 1930 թվականի օգոստոսի 3-ին, դպրոցն ավարտել է ոսկե մեդալով, Կիսլովոդսկում, և մեկ վայրկյան անգամ չի վարանել, թե որտեղ է սովորելու։ Այնուհետև կլինեն ԽՍՀՄ պետական պարգևը, միջուկային ֆիզիկայի ոլորտում ուսումնասիրությունները, անգին գիտական աշխատանքը։ Աբրահամյանը շատ էր սիրում ճանապարհորդել, սակայն դրա համար իրական հնարավորություն ի հայտ եկավ միայն թոշակի անցնելուց հետո, իսկ մինչ այդ  նա երկար տարիներ ամռանը մեկնում էր Կովկաս` աշխատելու որպես լեռնագնացության (ալպինիզմի) հրահանգիչ:

Планета Земля - Sputnik Արմենիա
Գիտնական. աստերոիդների սպառնալիքը չափազանցված է

Դեռ ուժով ու եռանդով լի Եվգենի Արամովիչը թոշակի անցավ 1993 թվականին. նա չէր կարող աշխատել աղետալի ֆինանսական կրճատումների պայմաններում, իսկ դա նշանակում էր ծրագրերի և ուսումնասիրությունների դադարեցում: Փոխարենը զբաղվեց այն հարցով, որը նրան միշտ էր հուզում. XX և XXI դարերի մարդկանց ողջ մնալու հնարավորություններով, նրանով, որ երկրային քաղաքակրթությունը նրա ներկայիս տեսքով գոյատևի պատմական նշանակալի ժամանակահատվածում։

Պետք է ասել, որ Աբրահամյանը հուսադրող եզրահանգումների չեկավ։ Հոռետեսությունը, գրել է Աբրահամյանն իր աշխատություններից մեկում, «առաջանում է մեծամասամբ այն պատճառով, որ էվոլյուցիայի բոլոր փուլերն անցնել, բարձրագույն գիտելիքներ ձեռք բերել (մեր երկրային փորձով) կարող են միայն կենդանի էակների այն տեսակները, որոնց մոտ ողջ մնալու պայքարը, կոնֆլիկտներն ու պատերազմները կյանքի նկատելի մաս են կազմում։ Եվ ինչպե՞ս նրանք ողջ մնան, շարունակեն գոյատևել նման մենթալիտետի պարագայում, եթե «շատ խելացի» դառնալով, շարունակում են պայքարել` գնալով ավելի նոր և ավելի հզոր զանգվածային ոչնչացման միջոցներ կիրառելով։

Բանն այն է, կարծում է Աբրահամյանը (և դրանում դժվար է նրա հետ չհամաձայնել), որ մարդկությունը տիրապետում է այնպիսի զենքի և տեխնոլոգիաների, որոնք ի զորու են իրեն ոչնչացնել՝ անփոփոխ պահպանելով իր նախնադարյան մտածելակերպը` ողջ մնալ ցանկացած գնով՝ չխորշելով պատերազմներից և իր նմանների ոչնչացումից:

Лунное затмение в регионах России - Sputnik Արմենիա
Գիտնական. Ռուսական արշավախմբի դեպի Լուսին թռչելու ժամկետի հետաձգումը կրիտիկական չէ

Ի դեպ, Երկիր մոլորակի կենդանի էակներից հենց միայն մարդիկ են նպատակադրված և ծրագրված վերացնում իրենց նմաններին։

Վերջին 100 տարվա ընթացքում գիտության և տեխնիկայի աննախադեպ առաջընթացը ոչինչ չփոխեց մարդկային գիտակցության մեջ, ուստի՝ առաջընթացն այդ վտանգավոր է։ Անիմաստ է, իհարկե, կոչ անել դադարեցնել հայտնագործությունները (թեև մի շարք գիտական ոլորտներում այդպես էլ վարվեցին), ավելի անիմաստ է հույս դնել այն բանի վրա, որ մարդկային էությունը հանկարծ կփոխվի կախարդական փայտիկի հարվածով:

Այստեղից էլ Աբրահամյանը գալիս է այն եզրակացության, որ եթե որևէ արտառոց բան տեղի չունենա՝ զարգացած, այսինքն՝ այսօրվա մարդկային քաղաքակրթությանը պատմական չափանիշներով ակնթարթ է մնացել, տիեզերքի չափանիշներով` դրանից էլ քիչ։

Եվ սա դեռ միայն ինքնաոչնչացման վտանգն է՝  չհաշված երկրային և տիեզերական աղետները, և մեզ պետք չէ իմանալ, երբ և ինչպես դրանք կարող են հանկարծակիի բերել այս փխրուն մոլորակը: Եվ արժե՞ այդ ամենից հետո երազել այլմոլորակային քաղաքակրթությունների հետ կապ հաստատելու մասին։ Ավելի լավ կլիներ, որ մենք սովորեինք ինքներս մեզ հետ շփվել...

Атомная бомбардировка города Нагасаки (9 августа 1945). Япония - Sputnik Արմենիա
Ինչպես միջուկային ֆիզիկան սպանեց երիտասարդ ֆիզիկոս Հարրի Դաղլյանին

«Էվոլյուցիայի ընթացքում հիմնականում գոյատևում էին օրգանիզմների և առանձնյակների առավել ագրեսիվ, խիստ հարմարված տեսակները, որոնք հաղթում էին գոյատևման պայքարում։ Արդյունքում կենդանի էակների բուրգի գագաթին հայտնվեց մարդը, որը մեկը մյուսի հետևից դուրս մղեց կենդանիների տարբեր տեսակներ: Մարդը շարունակում է գնալով ավելի մեծ տարածքներ յուրացնել՝ այն աստիճան փոխելով շրջակա միջավայրը, որ տեղ-տեղ կյանքի համար քիչ պիտանի է դառնում։ Նվաճումները, հարևաններին սպանելը և նրանց տարածքները զավթելը կիրառվում են ամենուր՝ մեկ հանդարտվելով, մեկ ավելի ուժգին բռնկվելով։ Եվ ահա այսպիսի հասարակությունը, որը էվոլյուցիայի պայքարում նման մենթալիտետ է ձեռք բերել, ստանում է նորանոր զենքեր և գրեթե միշտ այն կիրառում իր «ներտեսակային» պայքարում», – գրել է Աբրահամյանը 30-70.ru կայքի իր բաժնում։

Իր հետևությունների անմիթարական բնույթով հանդերձ, Աբրահամյանը այնուամենայնիվ, թող որ թույլ, բայց լավատեսության տեղ է թողնում։  Չէ՞ որ մարդուն անսանձ ագրեսիայից բացի բնորոշ է նաև կանգ առնելը, մտածելը: Փրկությունը հենց դրանում է։ Ճիշտ է՝ բանական արարածների հետ կապի մասին մտածել, կամ առավել ևս նրանց վրա հույս դնել պետք չէ. դրան միջամտում են արդեն տիեզերքի կանոնները։

Աստղից աստղ տեղեկությունը փոխանցվում է միլիոնավոր և միլիարդավոր տարիներ, թող որ լույսի արագությամբ, և ո՞վ ասաց, որ այն կետում, ուր մենք ուղարկել ենք մեր ազդանշանը, կհայտնվի մեկը, որը օժտված է հասկանալու կարողությամբ: Դդրա համար  անհավանական, գրեթե անհնար զուգադիպություններ են անհրաժեշտ։  Իսկ եթե նույնիսկ... մի՞թե այդ «մեկը» կցանկանա շփվել նրանց հետ, ովքեր իրենց բարձրագույն նպատակը (դեռ) տեսնում են եղբայրներին վերացնելու մեջ։

Министр образования и науки Армении Араик Арутюнян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Շատ երկրներ կերազեին նրա որակի գիտնական ունենալ. նախարարը` Սմբատ Գոգյանի մասին

Մեծ հաշվով՝ մարդկության գիտակցությունը երբեք չի փոխվել։ Համենայն դեպս, այն չի փոխվել վերջին 2 հազար տարվա ընթացքում. սա այն ժամանակահատվածն է, որի մասին կարելի է ասել, որ քիչ թե շատ հավաստի պատմական տեղեկություններ կան։ Պետք է հաշվի առնել նաև, թե ինչն ենք «հավաստի» համարում. այսօր մեր աչքի առաջ պատմությունը համատարած վերաշարադրվում է, անգամ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել դեռ ապրող սերունդների աչքի առաջ։

Նման դեպքում էլ ինչ ասես, օրինակ՝ միջնադարի մանր մի դքսից, որն այնքան մեծ կարծիքի էր իր մասին, որ գրագրին հրամայում էր իր մասին մասին գրել գերադրական աստիճանով՝ չամաչելով ստելուց:  Գրագիրն ուրախ էր, որ կարողանում է լավ ծառայել, իսկ մենք 500 տարի անց «պատմություն» ենք սովորում այդ հորինվածքների հիման վրա։

Սակայն այստեղ մենք փոքր-ինչ շեղվում ենք բուն թեմայից։ Աբրահամյանի հիմնական եզրակացությունն այն էր, որ զարգացած հասարակությունները, որպես կանոն, անկայուն են և երկար կյանք չունեն. սա է Տիեզերքի օրենքը։ Այլ հարց է, որ առանց բացառության կանոն չկա, և ամենայն հավանականությամբ, ինչ-որ մեկը ինչ-որ տեղ հասցնում է գիտակցել այս ճանապարհի կործանարար լինելը, միջոցներ ձեռնարկել և պահպանվել։ Կուզենայինք մենք էլ բացառություն լինել։

Կյանքի զարգացման ճապոնական մոդելը. գիտնականը Տոկիոյից այն ներկայացրել է Երևանում

Լրահոս
0