ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Ամանորի տոնական արձակուրդին հաջորդող աշխատանքային շաբաթվա ընթացքում` հունվարի 8-12-ը, Հայաստանում սպասվում է առանց տեղումների, բայց առավելապես ամպամած եղանակ:
Ըստ ԱԻՆ պաշտոնական կայքում հրապարակված կանխատեսումների, Երևանում առաջիկա աշխատանքային 3 օրերին ու 2 հանգստյան օրերին տեղումներ չեն գրանցվի, բայց ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի։
Հունվարի 8-ի և 9-ի ցերեկը կանխատեսվում է +4-ից +6 աստիճան տաքություն, հունվարի 10-ի ցերեկը` +2-ից +4, իսկ հանգստյան օրերին` հունվարի 11-12-ին` +1-ից +3 աստիճան։ Գիշերը ջերմաստիճանը կնվազի առավելագույնը մինչև -3 աստիճան։
Այս շաբաթ տեղումներ չեն սպասվում նաև Հայաստանի մարզերում, սակայն շաբաթվա վերջին Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի ու Կոտայքի լեռներում գիշերային ժամերին կգրանցվի մինչև -13 աստիճան ցուրտ։
Առաջիկա օրերին ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է Լոռու, Տավուշի ու Սյունիքի հովտային շրջաններում, որտեղ ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +10-+13 աստիճանի։
Մարզերում, ի տարբերություն մայրաքաղաքի, աշխատանքային շաբաթվա ավարտին` շաբաթ և կիրակի օրերին երկինքը կպարզվի, արև կշողա։