00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ցրտի բևեռ» Աշոցքն ու Չեմպիոնների լիգան. զբոսաշրջիկները նորովի կզգան ձմեռային Հայաստանը

© Sputnik / Aram GareginyanГенеральный секретарь Федерации лыжного спорта Армении Гагик Саркисян (слева)
Генеральный секретарь Федерации лыжного спорта Армении Гагик Саркисян (слева) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձմեռային հանգստի ուղղությունները Հայաստանում գնալով շատանում են։ Դրանցից մեկն Աշոցքն է։ Այստեղ կարելի է սահել միջազգային մակարդակի դահուկային վազքուղով, իսկ փետրվարին` հետևել ձնագնդի մրցումներին։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Երբ ինչ–որ մեկը Հայաստան է գալիս ձմռանը, ափսոսում է, որ բաց է թողել ամառն ու աշունը։ Բայց ձմռանը Հայաստանում կարելի է ոչ միայն նստել երևանյան սրճարանում կամ գնալ Ծաղկաձոր, այլև...

«Մենք սուրճ էլ ունենք, քաղցրավենիք էլ», - ժպտում է դահուկորդ Արթուր Միքայելյանը։ Նա ծնվել ու մեծացել է Հայաստանի «ցրտի բևեռում»` Աշոցքում (նախկին Ղուկասյանում), և դարձել Հայկական ԽՍՀ-ի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ առաջնությունների մասնակից։ Հիմա էլ Հայաստանի հավաքականի մարզիչն է։ Հունվարին Աշոցքում հերթական անգամ կանցկացվի Հայաստանի դահուկավազքի առաջնությունը, որը ճանաչված է Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի կողմից։

© Sputnik / Aram GareginyanԱրթուր Միքայելյան
«Ցրտի բևեռ» Աշոցքն ու Չեմպիոնների լիգան. զբոսաշրջիկները նորովի կզգան ձմեռային Հայաստանը - Sputnik Արմենիա
Արթուր Միքայելյան

Վերջերս այստեղ եվրոպական ծրագրով դահուկային տուրբազա է բացվել, որի կողքին դեռ խորհրդային տարիներից դահուկորդների ամուր և սարքին տնակներ կան։ Այստեղ գալիս են ռուսաստանցի և եվրոպացի գործարարներն ու դիվանագետները։ Դահուկի հարթած ճանապարհը հարթում է նաև քաղաքական հակասությունները (սրա մասին դեռ կխոսենք)։ Բայց կամաց-կամաց տեղացիներն էլ են սկսում գալ։ Այստեղ կարելի է սահել թե՛ վարձակալած, թե՛ սեփական դահուկներով։

Մարզական ընտանիքներ

«Լյոշա՞ն... Բա մենք հետը ընկերներ էինք։ Էնքա՜ն ենք մրցումների ժամանակ հանդիպել։ Գիտես, չէ՞, ոնց մահացավ։ Փողոցում մի խմած ապուշ մեքենայի տակ էր գցել․․․ Ես ու Ալլան որ իմացել էինք, ուղղակի չէինք հավատում», - ասում է Միքայելյանը։

Торжественная церемония зажжения огней на главной елке страны (21 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ամանորին Երևանը զբոսաշրջիկների թվով կարող է մրցել Թբիլիսիի հետ. փորձագետ

Նա անձամբ է ճանաչել Ալեքսեյ Պրոկուրորովին` 1988–ի Կալգարիի Օլիմպիադայի չեմպիոնին։ Միքայելյանը ծանոթ է նաև բազում այլ խորհրդային ու արտասահմանյան դահուկորդների հետ։ Իսկ Ալլա Միքայելյանը (Կապչիկաևա) նրա կինն է։ 80-ականներին նա ԽՍՀՄ առաջնությունների մրցանակակիր է եղել, իսկ 1998 թվականին Հայաստանի հավաքականի դրոշն է տարել Նագանոյի ձմեռային օլիմպիադայի բացմանը։ 90-ականների սկզբին Միքայելյանները տարին մի քանի ամիս Հայաստանում էին ապրում, իսկ 96–ին տեղափոխվեցին ընդմիշտ։

«Այդ ժամանակ գոնե մշտական լույս կար», - ասում ենք մենք։

«Չէ հա։ Կարող ա՝ Երևանում արդեն կար։ Իսկ մեր մոտ էն ժամանակ դեռ լույսն էլ էր ժամով, ջուրն էլ», - պատասխանում է տիկին Միքայելյանը։

Սերգեյն ու Միքայելը հորից ստացել են Մշո ու Ալաշկերտի կորովը (հոր արմատներն այնտեղից են), իսկ մորից` Ալթայի ամրությունն ու կոփվածությունը։ Ավագ որդին՝ Սերգեյը, առաջին հայ մարզիկն է, որը Ունիվերսիադայում մեդալ է նվաճել 2017 թվականին Ալմաթիում (բրոնզ)։ Իսկ 2011–ին հաղթել է Նորվեգիայում կայացած ամառային դահուկների (роликовые лыжи) պատանիների աշխարհի առաջնությունում։ Այժմ նա վնասվածքի պատճառով հեռացել է սպորտից, բայց մրցումներին մասնակցում է նրա կրտսեր եղբայրը՝ Միքայելը։

© Sputnik / Aram GareginyanԱլլա Միքայելյանը սաների հետ
«Ցրտի բևեռ» Աշոցքն ու Չեմպիոնների լիգան. զբոսաշրջիկները նորովի կզգան ձմեռային Հայաստանը - Sputnik Արմենիա
Ալլա Միքայելյանը սաների հետ

Սա պրոֆեսիոնալների սպորտային ընտանիք է։ Իսկ սիրողական դահուկորդներն այստեղ ամենուր են։ Խորհրդային տարիներին գրեթե յուրաքանչյուր տանը դահուկ կար։ Այժմ Միքայելյանը, երբ կարողանում է, դրսի մրցումներից դահուկ ու «բատինկա» է բերում երեխաներին ու կնոջ հետ անվճար մարզում նրանց։

© Sputnik / Asatur YesayantsՄիքայել Միքայելյան
«Ցրտի բևեռ» Աշոցքն ու Չեմպիոնների լիգան. զբոսաշրջիկները նորովի կզգան ձմեռային Հայաստանը - Sputnik Արմենիա
Միքայել Միքայելյան

Էլեկտրոնային թիրախներ

Այս տարվա հունվարին Հայաստանում առաջին անգամ կարելի է բիաթլոնի հաճույքը փորձել Աշոցքում։ Շատ շուտով այստեղ էլեկտրոնային թիրախներ կբերեն ոչ միայն մարզիկների, այլև զբոսաշրջիկների համար։ Աշոցքում ուզում են բիաթլոնի ոչ միայն մրցաշարեր, այլև դահուկային շոուներ կազմակերպել, որտեղ հրավիրելու են նաև անվանի հյուրերի` Ուլե Էյնար Բյորնդալենի պես։ Ու սա լոկ երազանք չէ։ Հունվարին այստեղ մարզումների է գալու նորվեգացի դահուկորդների մի ամբողջ խումբ։

Торжественное включение огней новогодней елки в Гюмри (20 декабря 2018). Ширак - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ հենց Գյումրի. ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս Ամանորին գալ Հայաստան

«Մեր` դահուկորդների համայնքը շատ հետաքրքիր է։ Մրցումների ժամանակ ճաշարանում օլիմպիական չեմպիոնների հետ նույն սեղանին ես նստում, շփվում, իրար ճանաչում։ Թիմերը մեկը մեկին օգնում, խորհուրդ են հարցնում։ Էստեղ է այն օլիմպիական գաղափարը, որ սպորտը միավորում է, որ այնտեղ չկա քաղաքականություն», - ասում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։

Փհենչհանի օլիմպիադայի ժամանակ հայկական և ադրբեջանական թիմերին նախամեկնարկային մեկ սենյակ էին տվել (այնտեղ վազքից առաջ պարաֆին են քսում դահուկներին)։ Քաղաքական ակնարկ չկար. պարզապես այբբենական կարգով թիմերն իրար կողք էին հայտնվել։ Տեսնելով «գլխների գալիքը»՝ ադրբեջանցի մարզիկները որոշել էին խորհրդակցել իրենց ղեկավարության հետ, որից հետո այլ սենյակ էին խնդրել։ Հայաստանի դահուկորդները այդպիսի իրարանցման մեջ չէին ընկել. հանգիստ մարզվում էին։

«Նրանք մեզ հարցրել էին, ու մենք ասել էինք, որ ազատ ենք ու նման խնդիր չունենք։ Հավատացեք, ռուս և արևմտյան դահուկորդներ էլ չունեն։ Չկա նման խնդիր։ Մարզիկներ կան, որ հայտարարում էին, որ ռուսներին զրկել է պետք, իսկ մյուսները պատասխանել էին, որ ինչի մաքուր, դոպինգ չօգտագործող մարզիկները պետք է տուժեն։ Էնպես որ քաղաքականություն չկա, հարցը մարդկանց բնավորությունն է։ Ուժեղ մարզիկը, ուժեղ մարդը ի՞նչ խնդիր ունի», - ասում է Սարգսյանը։

Չեմպիոնների լիգա

Ձմռանը մեծահասակները, երբ ազատ ժամանակ են ունենում, «տիլիվիզր» են նայում կամ «մոլից մոլ» գնում։ Իսկ մեծահասակ երեխաները՝ Տիգրանն ու ընկերները, ձնագնդիկ են խաղում։ Մի անգամ որոշել էին «գուգլել»՝ մեկ էլ տեսար, բոլորիս հայտնի ձնագնդին էլ ինչ–որ կանոններ ունի։ Պարզվեց՝ ճապոնացիները դեռ 80-ի վերջին հորինել են այսպիսի մի նոր մարզաձև` յուկիգասեն (ճապոներեն «ձյուն» ու «մարտ» բառերից)։ Հայաստանում այն առաջին անգամ փորձարկեցին 2019–ի փետրվարին Ապարանում։

«Ճապոնացիները շատ ուրախացան, մեզ նամակ գրեցին, խաղի կանոնները մանրամասն նկարագրեցին։ Ու․․․գնա՜ց», - ժպտում է Հայաստանի ձնամարտի ֆեդերացիայի համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը։

Ընդամենը երկու ամիս անց հայկական թիմը ելույթ ունեցավ Ֆինլանդիայում անցկացված Եվրոպայի առաջնությանն ու աննկատ չմնաց։ Տիգրանը ցույց է տալիս տեսագրություններից մեկը` նորվեգացիների հետ խաղից։

«Այ, էն ա նրանց խաղացողը, ձյան բորտի հետևից ուզում ա ձնագնդի գցի։ Ես էլ իմ դիրքի հետևում եմ նստած։ Մեկ էլ իմ ձնագնդին, առանց նրան նայելու, «պարաշյուտով» քցեցի։ Ու կպա։ Տեսեք` ոնց ա նայում, թե բա նոր են եկել էստեղ ու արդեն ինչեր են անում», – պատմում է Տիգրանը։

© Photo : Provided by Artak GrigoryanՅուկիգասենի մրցում
«Ցրտի բևեռ» Աշոցքն ու Չեմպիոնների լիգան. զբոսաշրջիկները նորովի կզգան ձմեռային Հայաստանը - Sputnik Արմենիա
Յուկիգասենի մրցում

Հայ մարզիկները խաղն արդեն հարստացրել են իրենց նորարարություններով։ Նախկինում ձնագնդիները հատ-հատ էին սարքում՝ կլոր բռնակներով (պաղպաղակի գնդիկների բռնակների պես)։ Տիգրանն ու նրա ընկերները կիսագնդերով երկու «յաչեյկա» են սարքել․ ձյունը լցնում ես երկուսի մեջ, հետո մեկը մյուսի վրա ես դնում, ու րոպեներ անց ունես տասնյակներով ձնագնդիներ։ Այս նորարարությունն էլ արդեն կարելի է փորձարկել Աշոցքում։ Միայն թե պետք է հիշել՝ քանի խաղը ճապոնական է, ուստի պետք է ոգու հանգստություն պահպանել ու խաղից առաջ սեղմել հակառակորդների ձեռքը։ Իսկ եթե հետևում եք բոլոր կանոններին, ապա պետք է նաև ծիսական պար կատարել։

Пекарня семьи Ованнисян в Ашоцке - Sputnik Արմենիա
Աշոցքում էլ կարելի է զարգանալ և զարգացնել. ինչպես Լիլիթը բիզնես հիմնեց և աշխատատեղեր բացեց

«2020 թվականի փետրվարին Հայաստանում Չեմպիոնների լիգայի մրցաշար ենք անցկացնելու։ Մեր ֆեդերացիան արդեն հայտեր է ընդունում տեղական ու արտերկրի թիմերից», - ասում է Տիգրանը։

Առաջիկայում Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան ուզում է Աշոցքում զարգացնել ոչ միայն դահուկավազքը, այլև լեռնադահուկը։ Մոտակա սարերից մեկի վրա ուզում են բաց ճոպանուղի տեղադրել (Ծաղկաձորի ճոպանուղու պես)։ Միակ բանը, որ դահուկորդները չեն ուզում, «աստղանի» հյուրանոցներն են. մեկ է` Հայաստանում դրանցից արդեն շատ կա։ Իսկ այստեղ թող ամեն ինչ մնա պարզ ու հասարակ։

«Հաջողություն ասեք, ձեռքով արեք մեր հյուրերին», - հայերեն ասում է տիկին Ալլան։ Նրա աշակերտները՝ տեղացի երեխաները, մեզ ձեռքով են անում ու թափահարում դահուկային փայտիկները։

Լրահոս
0