00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի տրանսպորտային նոր համակարգի համար վարկ է պետք. Մարությանը խոսեց ծրագրից

© Photo : Facebook / Hayk MarutyanМэр Еревана Айк Марутян посетил выстравку BusWorld Europe 2019 (20 октября 2019). Брюсель
Мэр Еревана Айк Марутян посетил выстравку BusWorld Europe 2019 (20 октября 2019). Брюсель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետը խոսեց մայրաքաղաքի տրասնպորտային ծրագրի փուլերից, վարկի մոտավոր չափից ու կառավարության հետ իրենց քննարկման արդյունքներից։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը համաձայնության են եկել, որ մայրաքաղաքում տրանսպորտային նոր համակարգի ներդրումը պետք է անեն վարկի միջոցով։ Երևանի ավագանու այս տարվա վերջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Час пик на улице Агатангегоса - Sputnik Արմենիա
Վարորդները 2020թ–ի հունվարի 1-ից կսկսեն տուգանվել բալային նոր համակարգով

Նրա խոսքով տրանսպորտային նոր ցանցի համար խոշոր գումարներ են պետք, համայնքն այդքան գումար չունի և պետությունն այս հարցում պետք է օգնի համայնքին։ «Կառավարության հետ քննարկել ենք, թե ինչ ֆորմատով, ինչ վարկ է լինելու, որ ռեսուրսն է այդ վարկը տրամադրելու և ինչպես է գործելու ցանցը»,–ասաց քաղաքապետը։

Նա ընդգծեց, որ խնդիրը մենակ ավտոբուսներ գնելով չի լուծվում, ամենահեշտը հենց ավտոբուսներ գնելն է, համակարգը պետք է ճիշտ աշխատի։ «Դժվար է որոշել` ինչ համակարգով են այդ ավտոբուսներն աշխատելու, ինչ տոմսային համակարգ է գործելու, ինչ գին։ Դրա համար մի փոքր երկար է այդ ամենը տևելու։ Չնայած երկար ասվածն էլ տեղին չէ, մեկ տարի է մենք զբաղվում ենք այս խնդրով, իսկ մեկ տարին նման ծրագրի, այդ չափի գումարների համար քիչ է»,–ասաց Մարությանը` հավելելով, որ նախորդները 2013–ին այդ գործընթացը սկսել են և մինչև 2018 թվականը այդ ոլորտում գրեթե ոչ մի բան չէր արվել։

Երևանցիների արկածները տրանսպորտում` խոնարհված, կքանստած, իրար վրա հենված. տեսանյութ

Քաղաքապետը չբացահայտեց, թե որ միջազգային բանկից կամ կառույցից են վարկ վերցնելու, նշեց, որ գումարի չափն էլ ծրագրից է կախված` 120 միլիոնից դոլարից մինչև 250 միլիոնի կարող է հասնել։

«Մրցույթ հայտարարելու համար պետք է տեխբնութագիր գրվի, իսկ դրա համար միջազգային մասնագետներ են գալիս, որ օգնեն մեզ այդ հարցում»,–ասաց Մարությանը։

Маршрутное такси - Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանը չի հասցնի իրականացնել տրանսպորտային բարեփոխումները. փորձագետ

Լրագրողների դիտարկմանը, թե մի խորհրդատվական ընկերություն արդեն համագործակցել է քաղաքապետարանի հետ, Մարությանը նշեց, որ դա WYG բրիտանական խորհրդատվական ընկերությունն է եղել, որը պատվերը կատարել, հանձնել է. «Դա ընդամենը ցանցի գծումն էր, թե ցանցն ինչ տեսք պիտի ունենա, այնտեղ ֆինանսական կոմպոնենտ չի եղել»,–ասաց Մարությանը։

Հիշեցնենք, որ Երևանի տրանսպորտային նոր ցանցի մշակման համար մայրաքաղաքի նախորդ իշխանությունը WYG միջազգային քոնսալթինգային ընկերությանը 800 հազար եվրո էր վճարել։ Այդ գումարի դիմաց մշակված նոր տրանսպորտային ցանցով նախատեսվում էր ներկայիս 2039 տրանսպորտային միջոցների փոխարեն քաղաքում ընդամենը 850 մեծ ու միջին չափի ավտոբուսներ ու 89 տրոլեյբուս շահագործել։ Իսկ որ ամենակարևորն է` այս ծրագրի իրագործմամբ, նախատեսված էր վերացնել նաև «գծատեր» հասկացությունը։Նախկին քաղաքապետի թիմը խոստացել էր տրանսպորտային նոր ցանցը գործարկել 2019թ-ից։ Նոր քաղաքապետը ժամկետներ դեռ չի նշել։

Ե՞րբ կլուծվի տրանսպորտի խնդիրն ու կբարձրանա՞ արդյոք սակագինը. Մարությանի պատասխանը

Նշենք, որ նախագծի համաձայն` նոր ցանցում հանրային տրանսպորտն աշխատանքը սկսելու է առավոտյան 6։45-ին, ավարտելու` կեսգիշերին։ Ընդ որում, առավոտյան մինչև ժամը 8-ը տրանսպորտն աշխատելու է 10 րոպե հաճախականությամբ, 08։00-19։00` 5, 19։00-21։00` 10 և երեկոյան 21։00-00։00` 15 րոպե հաճախականությամբ։

Լրահոս
0