00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի քաղաքապետարանը չի հասցնի իրականացնել տրանսպորտային բարեփոխումները. փորձագետ

© Sputnik / Aram NersesyanМаршрутное такси
Маршрутное такси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի մասնավոր տրանսպորտային ընկերությունները շահագրգռված չեն նոր երթուղիներ բացելու և ներդրումներ կատարելու հարցում, քանի որ բիզնեսի այդ տեսակն այլևս եկամուտ չի բերում։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը համոզված է, որ Երևանի քաղաքապետարանը չի հասցնի մինչև վերջ իրականացնել հայտարարած տրանսպորտային բարեփոխումները, քանի որ մինչ այդ համակարգն ամբողջությամբ քանդված կլինի։

Автобусная остановка - Sputnik Արմենիա
Եվս 2 տարի պետք է սպասենք.Մարությանը քննարկել է տրանսպորտային նոր ցանցի ներդրման խնդիրները

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հանդիպել է տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քաղաքապետը նշել է, որ միասնական ցանց ստեղծելու հետ կապված բարեփոխումը սակագների և տոմսերի ճկուն համակարգ կապահովի. ներկայիս 111 ավտոբուսային երթուղուց կգործի 42-ը, իսկ տրանսպորտային միջոցների քանակը զգալիորեն կնվազի։

Ընդհանուր առմամբ, կգործի 845  ավտոբուս և 101 տրոլեյբուս։ Ավտոբուսների 15 տոկոսը պահուստային կդառնան։

«Տրանսպորտային համակարգն արդեն ծայրահեղ վատ վիճակում է գտնվում, իսկ 2 տարի անց այն ընդհանրապես կքանդվի։ Խնդիրն այն է, որ 100 դրամ ուղեվարձով անհնար է տրանսպորտային ընկերություն պահել, և դրանք աստիճանաբար պարտքերի մեջ են խրվում, այնուհետև փակվում», – ընդգծեց Եղիազարյանը։

Եղիազարյանը նշեց, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում քաղաքապետը չի կարողանա պահպանել ներկայիս սակագինը, քանի որ շուկան լքող ընկերություններն արդեն ի վիճակի չեն աշխատելու այդ սակագնով, իսկ նորերը դրանում շահագրգռված չեն։  Նրա խոսքով` քաղաքապետարանում հասկացել են դա և փորձում են համոզել գործող ընկերությունների ներկայացուցիչներին ընդլայնել ավտոպարկը և նոր ներդրումներ անել։

Мэр Еревана Айк Марутян (29 октября 2018). Еревaн  - Sputnik Արմենիա
Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը ներկայացվել է Հայկ Մարությանին

«Սակայն աշխատանքային այդ խորհրդակցությունը ևս թափանցիկ չի եղել։ Այնտեղ հրավիրել են ոչ բոլոր փոխադրողներին. աշխատել են չկանչել խնդրահարույցներին», -ընդգծեց նա։

Փորձագետը մեկնաբանել է նաև քաղաքապետի այն հայտարարությունը, որ հաջորդ տարի 900 միկրոավտոբուսներից շուրջ 400–ը չպետք է շահագործվեն, քանի որ դրանց շահագործման ժամկետն (15 տարի) ավարտվում է։  Նա նշեց, որ թվերը ճիշտ են, սակայն քաղաքային իշխանությունները չեն պատկերացնում այդ խնդրի մասշտաբները և չեն կարող լուծել այն, քանի որ առաջնորդվում են ոչ թե մասնագետների, այլ հասարակական կարծիքով։

Խնդիրներ` Երևան–Արմավիր երթուղում. ընկերության տնօրենը Փաշինյանի հետ հանդիպում է պահանջում

Այսօր ավտոբուսում, երթուղայինում և մետրոյում ուղեվարձը 100 դրամ է։  20 տարուց ավել այն չի փոխվել։ 2013 թվականին քաղաքային իշխանությունները հայտարարել էին սակագինը մինչև 150 դրամ բարձրացնելու մասին, ինչից հետո Երևանում զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին։ Որոշումն արդյունքում չեղարկվեց։

«Ոչ 150 դրամին» շարժման վառ ակտիվիստներից մեկը Հայկ Մարությանն էր։ Քաղաքապետ ընտրվելուց հետո տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ քաղաքապետը չի կարող բարձրացնել սակագինը, քանի որ 2013 թվականին անձամբ է մասնակցել բողոքի ցույցերին։

Լրահոս
0