00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը բյուջեով նախատեսվածից շատ հարկ է հավաքել ու տվել գործարարներին

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Никола Пашиняна (16 сентября 2019). Ванадзор
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (16 сентября 2019). Ванадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարկային եկամուտների ու ԱԱՀ գծով պարտքերի մարմանը վերաբերող ցուցանիշներ է հրապարակել։ Վարչապետը հույս ունի տարեվերջի տվյալներով ևս բյուջեն գերակատարել։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Բյուջեի եկամտային հատվածը դեկտեմբերի 23-ի դրությամբ գերակատարվել է։ Այս մասին Facebook-ի պաշտոնական էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով (185 միլիոն դոլարով): Այսինքն՝ այսքան ավել հարկային եկամուտ ենք ունեցել 2019թ. բյուջեով նախատեսվածի համեմատ»,– գրել է վարչապետը։

Փաշինյանը նաև հայտնում է, որ հավաքված գումարից 40 միլիարդ դրամը ծախսվել է տնտեսվարողների նկատմամբ ԱԱՀ ժամկետանց պարտքերը մարելու համար։

Կառավարության նիստ - Sputnik Արմենիա
Տնտեսվարող սուբյեկտներին առայժմ չեն ստուգի

«Ինչ վերաբերվում է պետական բյուջեի գերակատարմանը, կասկած չկա, որ տարվա արդյունքներով այն շատ ավելի մեծ է լինելու»,– կանխատեսում է Փաշինյանը։

Հիշեցնենք` 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք էր ընդհանուր 275 միլիարդ դրամ։ 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ այդ պարտքը կազմում էր արդեն 95 միլիարդ դրամ։

2019թ–ի սեպտեմբերին կառավարությունը հանդես էր եկել Հարկային օրենսգրքի փոփոխությունների ու լրացումների առաջարկով, որով նախատեսվում էր մինչև տարեվերջ տնտեսվարողներին վերադարձնել 56 մլրդ դրամի պարտք։

Մակարյան. «Համարյա բոլոր տեսչական մարմինները պատրաստ չեն ստուգումներ իրականացնել»

Պարտքը կուտակվել էր ԱԱՀ-ի և ակցիզային հարկի վճարված գումարների, որոնք մինչ այժմ մարվում էին հարկատեսակի դեբետային գումարների հաշվին, ապա յուրաքանչյուր կիսամյակի վերջին ամսվա 21-ի դրությամբ վերադարձվում հարկատուի դիմումի հիման վրա։

Որոնք են Հայաստանի ամենաստվերային ոլորտները. մանրամասնում է ՊԵԿ նախագահը

Նոր օրենքով արդեն գերավճարները տնտեսվարողին են վերադարձվում ոչ թե կիասմյակը մեկ անգամ, այլ եռամսյակը։

ՊԵԿ հրապարակած տվյալների համաձայն` պետությունը պարտք էր 2835 տնտեսվարողի։

Լրահոս
0