ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքում դեկտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կդիտվի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-20-ը, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Մայրաքաղաքում ևս առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին կլինի 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ մառախուղ։
Երևանում այսօր ցերեկը կլինի +9-ից +11, երեկոյան` +3-ից +8, գիշերային ժամերին` 0-ից +2 աստիճան։
Wizz Air–ը չվերթեր է սկսում Երևանից Վիեննա և Վիլնյուս
Այս գիշեր ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի և Գեղարքունիքի մարզերում և Կոտայքի, Վայոց Ձորի և Արագածոտնի լեռներում։