ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Բազմաթիվ ԶԼՄ–ների շարքում կան նաև այնպիսիք, որոնք կողմ չեն հայ–ռուսական հարաբերություններին։ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն այս մասին ասաց լրագրողներին Լազարյան ակումբի նիստի շրջանակում։
«Մենք շատ ենք հետաքրքրված Լազարյան ակումբով, որպեսզի Ռուսաստանում Հայաստանի կերպարը և Հայաստանում Ռուսաստանի կերպարը միայն դրական երանգներ ունենան։ Ցավոք, դա ոչ միշտ է այդպես, քանի որ ԶԼՄ–ների աշխարհում կան նաև այնպիսիք, որոնք բարին չեն կամենում հայ–ռուսական հարաբերություններին», – ասաց Զատուլինը։
Նրա խոսքով` հասկանալի է, երբ դրանք երրորդ երկրներ են, որոնք շահագրգռված են երկկողմ հարաբերությունների վատթարացմամբ, սակայն բացարձակ անհասկանալի է, երբ դրանք բուն կողմերն են։
«Երբ և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում մենք թյուրիմացաբար կամ չար մտադրությամբ իրադարձությունների և քաղաքականության սխալ գնահատականի ենք բախվում։ Այսօր մենք ուզում ենք հենց այդ մասին խոսել», – ասաց պատգամավորը։
Զատուլինն ինքը շահագրգռված է, որ հարաբերությունները հետագայում միայն զարգանան։
Հայ–ռուսական հարաբերությունները որոշում է աշխարհաքաղաքականությունը, ոչ թե անհատը