00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նորմանդական» գագաթնաժողովը կայացավ. ի՞նչ կորոշի Զելենսկին

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցПрезидент РФ Владимир Путин, президент Франции Эммануэль Макрон и президент Украины Владимир Зеленский (справа налево) во время встречи в "Нормандском формате" в Елисейском дворце (9 декабря 2019). Париж
Президент РФ Владимир Путин, президент Франции Эммануэль Макрон и президент Украины Владимир Зеленский (справа налево) во время встречи в Нормандском формате в Елисейском дворце (9 декабря 2019). Париж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պուտինի և Զելենսկու հանդիպումը, թերևս, ամենասպասվածն էր անցնող տարում։ Նրանք պայմանավորվել են մինչև տարեվերջ փոխանակել բանտարկյալներին։ Հանդիպման արդյունքները մեկնաբանում է համակարգային վերլուծության և կանխատեսման կենտրոնի նախագահ Ռոստիսլավ Իշչենկոն։

Չափազանց հետաքրքիր էր «նորմանդական ձևաչափով» փարիզյան հանդիպմանը միաժամանակ հետևել և՛ ուկրաինական պատվիրակությանը, և՛ նախագահ Զելենսկուն, և՛ նրա ներքաղաքական ազգային–արմատական ընդդիմախոսներին։ Ուկրաինական պատվիրակությունը բավարարվածություն և վստահություն էր ճառագում։ Զելենսկին ամբողջ ժամանակ հիշում էր իր ազգային–արմատականների մասին (թեև նա Փարիզում էր, սակայն շուտով նրանք պետք է հանդիպեն Ուկրաինայի մայրաքաղաքում), իսկ Կիևում արմատականները փորձում էին կանգնեցնել այն, ինչը համարում էին «կապիտուլյացիա և խայտառակություն»։

Нефтяной станок-качалка в Северском районе Краснодарского края - Sputnik Արմենիա
Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը խիստ նեղացրել են նավթային փորձագետներին

Կապիտուլյացիայի հարցում համոզված չեմ։ Ուկրաինան դեռ փորձում է դիմադրել։ Գործնականում Զելենսկուն ստիպել են խոստովանել, որ Մինսկի համաձայնագրերն այլընտրանք չունեն, սակայն նա ակնարկում էր, որ իր դիրքորոշումը մտադիր է պաշտպանել հաջորդ հանդիպումների ժամանակ։ Իսկ ահա խայտառակության հարցում նրանք իրավացի են։

Մոսկվան, Բեռլինն ու Փարիզը միասնաբար են հանդես եկել

Իհարկե դա երեկ չի սկսվել։ «Մինսկի խայտառակության» դառնությունն առաջինը ճաշակել էր դեռ Պյոտր Պորոշենկոն։  Սակայն այն ժամանակ դա այնքան էլ աչքի չէր զարնում։ Նախ, երբ Պորոշենկոն ստորագրում էր Մինսկի համաձայնագրերը, ուկրաինական բանակը փաստացիորեն ջախջախված էր և փախուստի էր դիմել, ցանկացած պահի կարող էր խուճապ առաջանալ մայդանի կողմնակիցների շարքերում։ Ընտրություն էր պետք անել որևէ բան պահպանելու կամ ամեն ինչ կորցնելու միջև։

Զելենսկին երդվել է չսափրվել մինչև ձերբակալված նավերն Ուկրաինա չվերադառնան

Երկրորդը` արդեն հեռավոր այդ տարիներին Փարիզն ու Բեռլինը հանդես էին գալիս Ուկրաինայի կողմից և ամեն ինչում համաձայն էին Կիևի հետ։ Պորոշենկոն հույս ուներ, որ ապագայում իրեն կհաջողվի վերանայել կամ առանց նախապես զգուշացնելու իր ձևով մեկնաբանել համաձայնագրերը։

Ներկայիս հանդիպմանը, սակայն, Զելենսկին (որը, ի դեպ, անձամբ էր նախաձեռնել այն) մենակ էր։ Ուկրաինայի տարածքում քաղաքացիական հակամարտության կարգավորման ձևաչափի վերաբերյալ Ռուսաստանը, Գերմանիան և Ֆրանսիան հանդես էին գալիս գրեթե միասնական, համաձայնեցված դիրքորոշմամբ։

Եվ Ուկրաինան ինքն էր նման իրավիճակ ստեղծել։ Որքան էլ բացատրես ուկրաինական քաղաքական գործիչներին, որ ժամանակները փոխվում են, որ այսօրվա դաշնակիցը կարող է վաղը հակառակորդ լինել, որ արտաքին աջակցությունը լավ է այն ժամանակ, երբ այն լրացնում է սեփական ուժերի վրա հենվելու ունակությունը և ոչ թե նրա տեղը զբաղեցնում, նրանք շարունակում են համոզված լինել, որ Արևմուտքն անխոս միշտ կսատարի ցանկացած ռուսատյաց ռեժիմի և որ պարզապես կարելի է վստահել Արևմուտքին երկրի ներքին քաղաքականությունը և անվտանգության քաղաքականությունը։ Արևմուտքն ուժեղ է, այն կպաշտպանի։ Արդյունքում, երբ Արևմուտքի կողմից իրավիճակի գնահատականը կանխատեսելիորեն փոխվում է, Ուկրաինան միայնակ է մնում։

Երկրորդ կյանք` մանր սադրանքների համար. ինչպիսի ռազմանավակներ է ԱՄՆ–ն տալիս Ուկրաինային

Акция Час Земли-2018 за рубежом - Sputnik Արմենիա
«Ռուսաստանը Ֆրանսիայի տարածքից գրոհել է ամբողջ Եվրոպան». իսկ ինչ է կատարվում իրականում

Կրկնում եմ` Ուկրաինան անձամբ էր մի իրավիճակ ստեղծել, երբ արտաքին ուժերը թելադրում են իրեն, թե կոնկրետ ինչպես նա պետք է լուծի իր ներքին խնդիրները։ Կիևը ենթադրում էր, որ «նորմանդական ձևաչափում» դաշնակիցների հետ մեկտեղ ճնշելու է Ռուսաստանին։ Սակայն դաշնակիցներն արագ հասկացան, որ Ռուսաստանի հետ առճակատման մեջ լինելն իրենց վրա թանկ կնստի։ Զելենսկուն նրա դիվանագետներն ու բյուրոկրատները խոստացել էին, որ «նորմանդական ձևաչափում բավական էր միայն, որ նա ասեր, թե «նոր ազնիվ նախագահ է» և կցանկանար տեսնել «կոռուպցիոներ Պորոշենկոյի» ստորագրած Մինսկի համաձայնագրերն ընդդեմ Ուկրաինայի շահերի, և Ֆրանսիան ու Գերմանիան նրա կողմից հանդես կգային։ Իսկ գործնականում Զելենսկին բախվեց նրան, որ Մերկելն ու Մակրոնը ոչ միայն սատարեցին Ռուսաստանի դիրքորոշումը, այլև Պուտինից շատ էին ճնշում Ուկրաինային։

Զելենսկին` պատանդ արմատականների ձեռքում

Կարելի էր դուռը շրխկացնել և հայտարարել, որ «մեզ նման ձևաչափ պետք չէ»։ Սակայն «նորմանդական ձևաչափը» վերջին նյութական ապացույցն է այն բանի, որ Ուկրաինան և Արևմուտքը միասնական են, «Ուկրաինան շարժվում է դեպի Եվրոպա», ինչը կարելի է ներկայացնել սեփական ժողովրդին։ Եթե նրան ճշմարտությունն ասվի, որ Եվրոպան (ի դեմս Փարիզի և Բեռլինի) արդեն Ռուսաստանի կողմից է խաղում, ապա ժողովրդի մոտ հարց կառաջանա` ինչի՞ համար էին մարդկային զոհերը, ինչո՞ւ էր փլուզվում պետությունն ու հասարակությունը, քայքայվում տնտեսությունը, եթե «Եվրոպան դավաճանել է» և «լուսավոր ապագան» երբեք չի գա։ Եվ Ուկրաինան չի լինի ԵՄ անդամ, և ուկրաինացիները չեն ապրի գերմանացիների նման կամ աշխատի ալբանացիների պես։ 

Մայդանի կողմնակիցները մինչ օրս իրենց առաջնորդներին ներում էին ամեն բան` հույս ունենալով, որ ԵՄ–ին անդամակցությունը սարերի հետևում չէ, և որ դրանից հետո ամեն ինչ կավարտվի։ Եվ ահա պարզվում է, որ դժբախտությունները դեռ նոր են սկսվում, իսկ նա պարզապես վարժանք էր։

Մի խոսքով, Զելենսկին ստիպված է դիմանալ և նույնիսկ ձևացնել, որ իրեն դուր է գալիս։ Նա չի կարող կատարել նախընտրական խոստումն ու խաղաղություն հաստատել Դոնբասում (այդ պատճառով նրանից երես են թեքում կողմնակիցները)։ Սակայն նա չի կարող Ուկրաինայի համար ապահովել նաև եվրոպական աջակցության այն մակարդակը, որը բնորոշ էր Պորոշենկոյի պաշտոնավարման շրջանին։ Ազգային–արմատականները նրան անդադար կասկածում են դավաճանության մեջ։ Նա չի կարող կատարել Մինսկի համաձայնագրերը, ինչպես պահանջում են «նորմանդական ձևաչափի» գործընկերները (այդ դեպքում նա ներքին քաղաքական ապագա չի ունենա) և չի կարող հրաժարվել դրանց կատարումից (այդ դեպքում նա արտաքին քաղաքական ապագա չի ունենա)։ Նա ոչ իր ստեղծած իրավիճակի պատանդն է, բացի այդ, ո՛չ փորձ ունի, ո՛չ որակավորում, որոնք թույլ կտային նրան իր օգտին շրջել իրավիճակը։

«ՀՀ–ն պատրաստ է օգնել Ռուսաստանին և Ուկրաինային կարգավորել հարաբերությունները». Փաշինյան

Այս ամենը մենք տեսանք փարիզյան հանդիպման ընթացքում։ Բնականաբար, նման դասավորվածության պարագայում այն արդյունավետ լինել չէր կարող։ Ավելին, նույնիսկ եթե Զելենսկին ստանձներ Մինսկի համաձայնագրերի անհապաղ կատարումը, նա պարզապես չէր կարողանա անել դա։ Կամ նա կհրաժարվեր այդ պարտավորությունից Ուկրաինա վերադառնալուն պես, կամ Կիևում արմատականները կվերացնեին նրան։

Արդյո՞ք մինչև Ամանոր արդյունք կլինի

Военные учения. Российский флот. Вертолет Ка-52 Аллигатор и большой десантный корабль (БДК) Адмирал Невельской - Sputnik Արմենիա
Ռուսաստանի ռազմածովային ուժերն ուզում են «Միստրալների» հզոր հակակշիռ ստեղծել

Նույնը կարելի է ասել նաև գազի հարցի վերաբերյալ, որը Փարիզում քննարկվել է նույն հաջողությամբ, ինչ Մինսկի համաձայնագրերի կատարումը։ Ընդ որում, ոչ միայն Գերմանիան, այլև Ֆրանսիան է սատարել ռուսական դիրքորոշումը։ Կիևը չզիջեց, սակայն հեռանկար էլ չունի. Եվրապան պահանջում է տարանցում ապահովել։

Զելենսկուն կարճ ժամանակ են տվել։ Չորս ամիս անց պայմանավորվել են կրկին հանդիպել, եթե Ուկրաինան «Մինսկի» կատարման ճանապարհին շարժ ցուցաբերի։ Կարծում եմ, որ դեպի ԵՄ ռուսական գազի անխափան տարանցում ապահովելու` Կիևի կարողությունը հաջորդ հանդիպման հարցում էական դեր կխաղա։ Առաջին արդյունքները (պահվող անձանց փոխանակում «բոլորը` բոլորով» ձևաչափով և գազի խնդրի լուծում) Ուկրաինան պետք է ցուցաբերի դեռ մինչև Ամանոր։ Իհարկե դեռ հասցնել կարելի է, սակայն արդյո՞ք Կիևը կցանկանա որևէ բան անել այդ ուղղությամբ։

Զելենսկին պետք է ընտրություն կատարի «նորմանդական ձևաչափի» լուծումների իրականացման և իր արմատականների հետ պատերազմի միջև։ Մտավախություն ունեմ, որ նա այդպես էլ չի հանդգնի ընտրություն անել։

Լրահոս
0