ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Տղամարդը Չեխիայի Օստրավա քաղաքի հիվանդանոցում կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այդ մասին այսօր` դեկտեմբերի 10–ին, Twitter–ում հաղորդել է Չեխիայի ոստիկանությունը։
Ըստ նախնական տվյալների` մահացել է չորս մարդ, ևս երկուսը ծանր վիրավոր են։
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, բժիշկներ։ Հիվանդները և բուժանձնակազմը տարհանվել են շենքից։
Իրավապահ մարմինները որոնում են կարմիր բաճկոնով, 180 սմ հասակով տղամարդու։
Ոստիկանությունը Twitter–ում հրապարակել է կասկածյալի լուսանկարը։
Օստրավայի Տեխնիկական համալսարանի ղեկավարությունը նույնպես Facebook–ի էջում հաղորդել է, որ հանցագործը կարմիր բաճկոնով տղամարդ է։
Հրաձգություն Սուխումում, կան զոհեր և վիրավորներ. նշվում է, որ նաև «օրենքով գող» է սպանվել
«Զգույշ եղեք, ոստիկանությունն արդեն տեղում է։ Բոլոր մուտքերը և ելքերը փակ են»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է ժամանել երկրի ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը։