00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թաղե՞լ, թե՞ վառել. պետությունը և եկեղեցին վիճում են, իսկ դիակիզարանի կառուցման որոշում չկա

© Sputnik / Armine AlexanyanКладбище
Кладбище - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում դիակիզարան հիմնել պե՞տք է, թե՞ ոչ։ Sputnik Արմենիան վերջին օրերին քննարկվող թեմայի շուրջ զրուցել է տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։

Մարիաննա Փայտյան, Sputnik Արմենիա

Օրերս մամուլը բառացիորեն «պայթեց» 2020 թվականին 2 նոր դիակիզարան կառուցելու մասին լուրերով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Բնակչության հատուկ սպասարկում ՀՈԱԿ-ի (նախկինում՝ թաղման բյուրո) տնօրեն Արման Իսկանդարյանը ասում է, որ այս աղմուկի պատճառը ԶԼՄ-ներից մեկին իր տված հարցազրույցն է, որում նա նշել էր, թե 2020 թվականին նախատեսվում է Երևանում 2 մասնավոր գերեզմանատուն, հետևաբար` նաև 2 դիակիզարան հիմնել։ Իսկանդարյանը մեկնաբանում է՝ ինքը դեռ ամիսներ առաջ հանդիպում է ունեցել 2 տարբեր ներդրողների հետ, որոնք ցանկություն են հայտնել մասնավոր գերեզմանատներ հիմնել Երևանի տարածքում։

Подготовка к операции - Sputnik Արմենիա
Կյանքի ու մահվան սահմանագծին. դիակային փոխպատվաստում. մարդիկ «այո» կասե՞ն ճիշտ պահին

Նրանց փոխանցվել է 2006թ-ից գործող «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ եթե մասնավոր գերեզմանատուն է հիմնվում, ապա այն պետք է ունենա դիակիզարան կամ որևէ գործող դիակիզարանի օգտագործման կամ դրա ծառայություններից օգտվելու պայմանագիր։ Մասնավոր ներդրողները կարծեք թե դեմ չեն եղել, որովհետև այդ հանդիպումից հետո սկսել են գերեզմանատների համար տարածքներ փնտրել։ Իսկանդարյանը ենթադրում է, որ եթե գերեզմանատները կառուցվեն, ապա մեկը կլինի Էրեբունու, մյուսը՝ Աջափնյակի հատվածում՝ բնակելի տարածքներից բավականին հեռու։ Այս պահին մասնավոր գերեզմանատների ու, հետևաբար, նաև աղմկահարույց դիակիզարանների կառուցման հարցում Իսկանդարյանը 100 տոկոսով վստահ չէ, բայց հավանական համարում է։

Անիծված շիրիմները. ինչ փոփոխությունների են ենթարկվել հայերի հուղարկավորման ավանդույթները

«Դրանք մասնավոր են, այլև ոչ թե պետական, հետևաբար, ո՛չ ինձնից են կախված, ո՛չ քաղաքային իշխանությունից։ Մի գեղեցիկ օր էլ մասնավոր ներդրողները կարող են գալ և ասել, որ վերջ, որոշեցինք՝ սա մեզ պետք չէ»,- ասում է Իսկանդարյանն ու հավելում, որ թե՛ ինքը, թե՛ քաղաքային իշխանությունը դրական դիրքորոշում ունեն դիակիզարանների կառուցման վերաբերյալ․ նրանք վստահ են, որ մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան։

Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի խոսքով՝ եկեղեցին դեռ 13 տարի առաջ, երբ քննարկվում էր օրենքը, իր դիրքորոշումը հայտնել է։ Հայ ժողովրդի ավանդույթի մեջ երբևէ, անգամ հեթանոսական ժամանակներում դիակիզում չի եղել, միայն դամբարանային և հողային հուղարկավորություններ։ Դիակիզումը տարածված է Հնդկաստանում և հարևան երկրներում, որտեղ այն հոգևոր իմաստ ունի։

Лилит Симонян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սիմոնյան. «Հուղարկավորությունը հիգիենիկ և ծիսական տեսանկյունից միանգամայն արդարացված է»

«Մենք համարում ենք, որ մարմինը հոգու տաճարն է. հողից ստեղծվել է, հող էլ պետք է դառնա»,- ասում է քահանան ու հավելում՝ եթե այսպես փորձում ենք հող խնայել, չի ստացվի։ 2006թ-ին, երբ քննարկվում էր «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքը, դիակիզարանների կառուցման անհրաժեշտության համար որպես հիմնավորում նշվում էր, որ Հայաստանը սահմանափակ հողատարածքով փոքր երկիր է, ինչը համատեղելի չէ անընդհատ ընդարձակվող գերեզմանատների հետ։ Տեր Շմավոնն անձամբ է ականատես եղել դեպքերի, երբ արտերկրից Հայաստան աճյունասափոր են բերել, այն տեղադրել դագաղի մեջ, և կրկին գերեզմանն ունեցել է այն նույն մեծ չափը, ինչպես սովորաբար։

Արման Իսկանդարյանը ևս համաձայն է՝ շարունակաբար աճող գերեզմանատների տարածքը խնայողաբար օգտագործելու համար միայն դիակիզարան ունենալը բավական չէ։ Մենթալիտետին հարց է, բացի այդ պետք է նաև օրենսդրություն փոխվի, որը կխստացնի և կսահմանափակի գերեզմանների համար հողատարածքի տրամադրումն ու օգտագործումը։ Միայն Երևանում, պաշտոնական տվյալներով՝ 530 հա գերեզմանատներին է պատկանում։ Սա միայն գրանցված տվյալն է, իրականությունը սրանից ավելին է։ Գերեզմանատներից շատերում կարելի է զարհուրել ոչ միայն ցանկապատված գերեզմանների չափերից, այլ բառիս բուն իմաստով` կահավորումից, արձաններից, որոնք քեզ են նայում ահասարսուռ հայացքով, ծխախոտը ձեռքին, սիրելի բազմոցին նստած կամ այն մեքենայի կողքին կանգնած, որով էլ հենց վթարի է ենթարկվել:

Ինչու էին հայերը երեխային բարուրում հողով և պորտալարը թաղում բակում. հայկական ավանդույթներ

Իսկ հոգեբան Իրինա Ծատուրյանն էլ կարծում է, թե սովորույթի հարց է, եթե դիակիզարաններ լինեն, ապա աստիճանաբար ավելի շատ օգտվողներ էլ կլինեն:

«Դեռ 10 տարի առաջ բացառված էր, որ մահացածին տանը չդնեին։ Լինում էին դեպքեր, երբ մարդիկ, օրինակ, տուն չունեին, հանգուցյալին դիահերձարանից էին տեղափոխում գերեզմանատուն. դա ահավոր մի բան էր համարվում»,- ասում է Ծատուրյանն ու հավելում, որ հիմա հակառակն է, արդեն  բոլորը սգո սրահներում են արարողությունը կազմակերպում, այլևս ստիպված չեն լինում վիշտը մի կողմ դնել, կահույք տեղափոխել, հայելիներ ծածկել: Վստահ է՝ այս դեպքում էլ նույնը կլինի: Ծատուրյանը միանգամից ավելացնում է, որ հավատավոր ընտանիքից է: Անդրադառնալով աստվածաշնչյան «հող էիր, հող դարձար» մտքին` ասում է՝ այն ժամանակ, երբ գիրքը գրվում էր, երկրի վրա այսքան բնակչություն չկար, հետևաբար` հողի խնդիր էլ չկար: Հիմա կարևոր է ժամանակի պահանջների հետ հաշվի նստել: Զարմանում է՝ ինչու ուղղափառներն ու կաթոլիկները կարող են դիակիզարան ունենալ, առաքելականները` ոչ. մի՞թե նրանք ավելի քիչ են հավատում աստծուն կամ վատ քրիստոնյա են:

Ինչ են մտածում քաղաքացիները մարդկանց օրգանների փոխպատվաստման մասին - Sputnik Արմենիա
Դիակային փոխպատվաստում Հայաստանում․ հայաստանցիները պատրա՞ստ են աջակցել Թորոսյանին

«Եվրոպայում, ԱՄՆ-ում դիակիզարաններ կան, բայց դրանք այդքան մեծ թիվ չեն կազմում: Ի վերջո, շատ մարդիկ այդ տարբերակին են դիմում, որովհետև ավելի մատչելի է: Աճյունասափորը կարող են իրենց հետ տուն բերել, ասենք, բուխարու վրա դնել, տանը պահել, իսկ հուղարկավորության ծախսերն արդեն բավականին մեծ են»,- պնդում է Տեր Շմավոնը:

Թե ինչպիսին կլինեն Հայաստանում դիակիզման ծախսերը, Իսկանդարյանը դժվարանում է ասել: Ենթադրում է, որ մասնավոր ներդրողներն ուսումնասիրություն կանեն և խելամիտ գին կորոշեն:

Այս ամբողջ պատմության մեջ Տեր Շմավոնը համաձայնում է միայն մի հարցում՝ դիակիզարան պետք է՝ հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանում օտարերկրացիներ էլ են ապրում, նրանց թվում` հնդիկներ, չինացիներ: Այս այլընտրանքը նրանց համար էլ է պետք, բայց և առանց տատանման կրկնում է եկեղեցու կոշտ դիրքորոշումը՝ եթե հանգուցյալին դիակիզեն, ապա նրա համար եկեղեցական թաղման կարգ չի մատուցվի, միայն հոգեհանգիստ կանցկացվի ի մխիթարություն հարազատների և նաև աղոթք՝ հոգու համար:

Լրահոս
0