ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով` երեկ երեկոյան Իջևան քաղաքի բուժհաստատություն է տեղափոխվել 27-ամյա աղջկա դի։
Նա շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել Իջևանում գտնվող իրենց բնակարանից։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի` ամուսիններով տանը սունկ են եփել, աղջիկը կերել է, և նրա ինքնազգացողությունը վատացել է։ Նրա մահվան պատճառները վերջնականապես կպարզեն փորձաքննություններից հետո։
Դանակահարություն Վանաձորում. դանակահարվածները հայր ու որդի են, կասկածյալը` նրանց ազգականը
«Իջևան» բժշկական կենտրոնից Sputnik Արմենիային հաստատեցին, որ երբ աղջկան հիվանդանոց են հասցրել, նա արդեն մահացած է եղել։ Նշեցին նաև, որ ընտանիքի մյուս անդամներն իրենց չեն դիմել։
Իրավապահները քննություն են վարում։