ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Robinson R66 մասնավոր ուղղաթիռը վթարի է ենթարկվել Նովոռոսիյսկի մերձակայքում` Կուբանում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուղղաթիռն ընկել է Աբրաու Դյուրսո գյուղից 5 կմ դեպի հարավ–արևմուտք», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով` օդաչուն մահացել է։
«Շերեմետևոյում» ինքնաթիռներ են բախվել
Նախնական տվյալների համաձայն` այնտեղ, որտեղ ընկել է ուղղաթիռը, ավերածություններ չկան։