ԱԱԾ–ում հարուցված քրեական գործը, ինչի համար ցանկանում էին դատարանի որոշմամբ առգրավել համակարգիչները, աղմակհարույց չէ։ Այս մասին Sputnik Արմնենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Չամսարյանը։
Նա նշեց, որ իր համակարգիչը պարունակում է փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։
Փաստաբանը` ելնելով նախաքննական գաղտնիքից, չասաց, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը։ Ըստ նրա` ԱԱԾ աշխատակիցները ցանկանում էին իմանալ, թե այդ գործի շրջանակում ինչ տվյալներ ունի փաստաբանը և հնարավոր է`ունենա այնպիսի տեղեկություններ, որ կարևոր նշանակություն ունեն այդ քրեական գործի համար։
«Միանշանակ, բողաքարկելու եմ դատարանի որոշումը։ Եթե չկանխվի` իրենք ցանկացած ժամանակ կարող են նման փորձ անել ցանկացած փաստաբանի դեմ»,–նշեց փաստաբանը։
Հակագազով ու մահակով ցուցմունք կորզելու դեպքի առնչությամբ ՀՔԾ–ում վարույթ է իրականացվում
Չամսարյանի խոսքով` իրենց խնդիրն է թույլ չտալ, որ որևէ ապօրինի գործողություն տեղի ունենա. նման եղանակով ապացույցներ հավաքելն անթույլատրելի է։ Փաստաբանական գաղտնիքը պաշտպանված է օրենքով, որևէ բացառություն տրված չէ։
Փաստաբանը ասաց, որ երկար բանակցություններից հետո քննիչները հեռացել են` թողնելով համակարգիչները: Չգիտի` նորից նման փորձ կանեն, թե ոչ։
Փաստաբանների պալատում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցել
Չամսարյանն ասաց, որ Փաստաբանական պալատը, փաստաբանները ներկա են եղել այդ իրադրությանը և աջակցել են փաստաբանին։