00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մարտի 1»-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանն արդարացվեց

CC BY 3.0 / Serouj / The 11th day of Armenian presidential election protestsСторонники кандидата в президенты Левона Тер-Петросяна на площади А.Мясникяна (1 марта 2008). Еревaн
Сторонники кандидата в президенты Левона Тер-Петросяна на площади А.Мясникяна (1 марта 2008). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտի 1-ից գործով դատապարտված ու արդարացված Մուշեղ Սաղաթելյանին դատարանը ծանուցում կուղարկի, թե ինչպես պետք է վնասի փոխհատուցում իրականացվի։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանն այսօր արդարացվել և անմեղ է ճանաչվել։ Այս մասին այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ ասաց դատավոր Մեսրոպ Մակյանը։

Солдаты на улице Григора Лусаворича после бурных протестов, в результате которых восемь человек погибли, более 100 получили ранения (2 марта 2008). Еревaн - Sputnik Արմենիա
Մարտի 1-ի գործով վճիռը կբեկանվի, գործը կուղարկվի նոր քննության

«Դատարանը վճռեց Մուշեղ Սաղաթելյանին արդարացնել՝ ճանաչելով ու հռչակելով նրա անմեղությունը նրան մեղսագրված արարքներում հանցակազմի բացակայության հիմքով։ Նրան համապատասխան ծանուցում կուղարկվի, թե ինչպես պետք է վնասի փոխհատուցում իրականացվի»,–ասաց Մակյանը։

Նա նշեց նաև, որ դատավճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարանում` մեկամսյա ժամկետում։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս տարվա հունվարի 31–ին դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան՝ բեկանելու և նոր քննության ուղարկելու մարտիմեկյան գործերով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործը։ Սաղաթելյանի գործով նոր քննությունը սկսվել էր 2019-ի օգոստոսի 5-ին։

Եվրոպական դատարանը Մարտի 1-ի գործով առաջին վճիռն է կայացրել

2008-ի հոկտեմբերի 23-ի դատավճռով Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով 2008թ. նախագահական ընտրություններից հետո Երևանում իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, 2008թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում, ապա ավելի ուշ Արշակունյաց պողոտայում, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ և փախուստի փորձ կատարել: Նրան մեղադրանք էր առաջադրվել նաև քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ կրելու համար:

Гематологический центр имени Йоляна в Ереване - Sputnik Արմենիա
Մարտի 1-ի գործով բանտարկված Մուշեղ Սաղաթելյանը կաթված է ստացել. «Հրապարակ»

Հետագայում Վերաքննիչ քրեական դատարանն առաջին ատյանի դատարանի վճիռը թողել էր անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանն առանց քննության էր թողել պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը: Այսպիսով` Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 000 դրամ տուգանքի։

2018թ. սեպտեմբերի 20-ին «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել էր Սաղաթելյանի նկատմամբ թույլ տրված իրավունքների խախտումները և ՀՀ–ին պարտավորեցրել տուժողին որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 15 600 եվրո և ևս 5 000 եվրո՝ դատական ծախսերի համար:

Հայտնի է` որտեղ կտեղադրվի Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը

ՄԻԵԴ որոշումն ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 20-ին: ՀՀ կառավարությանը 3 ամիս ժամանակ է տրվել ՄԻԵԴ վճիռը կատարելու համար։

Լրահոս
0