00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամբողջ կռիվը գիտեմ` ինչումն է». նախարարը հանդիպեց ԵՊՀ–ի դասախոսների հետ

© Sputnik / Asatur YesayantsМинистр образования, науки, культуры и спорта Араик Арутюнян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн
Министр образования, науки, культуры и спорта Араик Арутюнян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու ԵՊՀ դասախոսները ոչ մի կերպ չեն կարողանում լեզու գտնել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը կարծում է, որ եթե բուհերում «Հայոց լեզու և գրականություն, «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չլինի, այդ առարկաներն ուղղակի չեն դասավանդվի։ Այս մասին Մինասյանն ասաց ԵՊՀ դասախոսների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպման ժամանակ։

Акция протеста против министра Араика Арутюняна (7 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Չի կարելի բուհերը դնել դիկտատորային կառավարման տակ». դասախոսները` ընդդեմ ԿԳՄՍ նախարարի

Նախարարի ու դասախոսների հանդիպման առիթն աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծն է, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու այլ ֆակուլտետների ուսանողների համար։

«Ինչպես «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» դեպքում, եթե յուրաքանչյուրից 1000 դրամ չպահեն պարտադիր սկզբունքով, ցավոք, այդ գումարը չէին էլ տա։ Նույնը նաև այս առարկաների դեպքում է»,–ասաց Մինասյանը։

ՀՅԴ Երիտասարդական միությունը պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Նարինե Դիլբարյանն էլ նշեց, որ վստահաբար նախարարն էլ նկատած կլինի` հայերենի խնդիր կա։ Նրա խոսքով` երբ աշակերտը կարդում է, օրինակ, կենսաբանության խնդիրը, այն նախ հայերենով նրան բացատրելու անհրաժեշտություն է առաջանում։

«ՀՅԴ–ում հավատում ենք` Արայիկ Հարությունյանը հրաժարական տալու է». Քրիստինե Վարդանյան - Sputnik Արմենիա
«ՀՅԴ երիտմիությունը հավատում է` Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա». Քրիստինե Վարդանյան

Ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Ռիտա Սաղաթելյանն իր հերթին մեկ այլ դիտարկում արեց` ասելով, թե մինչ այս նախարարը հայտարարել էր, որ հայոց լեզվի դասախոսների շրջանում կան կոռումպացվածներ։

Սաղաթելյանը նշեց, որ հորդորում է անուններ հայտնել` կա՞ն իրոք նման մարդիկ, իսկ եթե ոչ, ապա պետք է հերքել ասվածը։

Յուրաքանչյուր բուհ իրավասու է հայոց լեզուն և պատմությունը դարձնել պարտադիր. ԿԳՄՍՆ

Նախարար Արայիկ Հարությունյանը հակադարձեց դասախոսներին` ասելով` ինչո՞ւ նախկինում չէին բարձրաձայնում մի շարք խնդիրների մասին, օրինակ` նույն «1000 դրամների ծրագրի» ժամանակ ինչո՞ւ ցույց չէին անում ու ասում, որ այն պետք է ներդրվի։ Կամ էլ ինչո՞ւ 2010–ին, երբ օտարալեզու դպրոցներ էին բացում, ոչ ոք չպայքարեց դրանց դեմ։

Նախարարը նշեց նաև, որ դասախոսների ելույթները զերծ չէին նաև պաթոսից։

«Ուզում եմ հիշեցնել` մենք ոչ թե հանում ենք այդ առարկաների դասավանդումը, այլ թողնում ենք բուհերի կամընտրությանը։ Հարցն այն է, որ դուք ձեր գործընկերներին չեք կարողանալու համոզել, որ իրենց ֆակուլտետներում անցնեն այդ առարկաները։ Ամբողջ կռիվը դրա համար է»,–ասաց նա։

Նախարարը, անդրադառնալով ԵՊՀ դասախոս Ռիտա Սաղաթելյանի` կոռումպացված դասախոսների հարցին, ասաց, թե կոռուպցիան բացահայտելը բարդ գործընթաց է։ Նա, դիմելով դասախոսին, նշեց, թե վերջինիս եղբոր տղայի (խոսքը ՀՅԴ–ական Իշխան Սաղաթելյանի մասին է,–խմբ.) կուսակցությունն արկղերով կառուպցիոն գործերը կստանա շուտով։ Երբ դասախոսը միջամտեց` ասելով, որ իրենք չեն ուզում քաղաքականացնել թեման` նախարարը պատասխանեց. «Բարի եղեք լսել մինչև վերջ, եթե նույնիսկ ձեր և ձեր քաղաքական թիմի ականջներին հաճո չէ»։

Պահանջում ենք հայոց լեզվի և պատմության ավելի բարձր մակարդակի ուսուցում. ԵՊՀ–ում դասադուլ է

Հանդիպումն ավարտվեց նախարարի հայտարարությամբ` «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի քննարկումները դեռ 15 օր կտևեն, որից հետո այն հանրային քննարկման կդրվի։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6–ից ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով, որ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները պարտադիր լինեն բուհերի համար։

Լրահոս
0