00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքացիները գոհ են, պատասխանատուները` երջանիկ. Գյումրու նոր մաքսատունը սկսեց աշխատանքը

© Sputnik / Armenuhi MkhoyanПосетители таможенного терминала в Гюмри
Посетители таможенного терминала в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած տարածքում շարունակվող լայնածավալ շինարարական աշխատանքերին, Գյումրու նոր մաքսատանը մեկնարկեց ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Գյումրու նոր ավտոմաքսատունը պատրաստ է ավտոքարշակների, իսկ նոյեմբերի 25-ից` նաև բեռնարկղերով ներմուծվող մեքենաների մաքսազերծումն աշխատանքներն իրականացնել: Այս մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց մաքսային ծառայության գնդապետ, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը։

© Sputnik / Armenuhi MkhoyanՇուշանիկ Ներսիսյան, ՊԵԿ նախագահի տեղակալ
Քաղաքացիները գոհ են, պատասխանատուները` երջանիկ. Գյումրու նոր մաքսատունը սկսեց աշխատանքը - Sputnik Արմենիա
Շուշանիկ Ներսիսյան, ՊԵԿ նախագահի տեղակալ

«Նոյեմբերի 25-ից Գյումրիում իրականացվելու է նաև բեռնարկղերով մեքենաների մաքսազերծումը: Երբ դա էլ այստեղ տեղափոխենք, կարող ենք ասել, որ մեքենաների մաքսազերծման ամբողջ գործընթացը տեղափոխեցինք Գյումրի»,-նշեց նա։

Գործընթացն ամբողջությամբ Գյումրի տեղափոխելու դեպքում, օրական այստեղ հնարավոր կլինի մոտ հազար մեքենա մաքսազերծել՝ ճիշտ այնքան, որքան ներկայումս հատում է սահմանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու նոր ավտոմաքսատունը
Քաղաքացիները գոհ են, պատասխանատուները` երջանիկ. Գյումրու նոր մաքսատունը սկսեց աշխատանքը - Sputnik Արմենիա
Գյումրու նոր ավտոմաքսատունը

Թեև մաքսատան շինարարական աշխատանքները դեռ ամբողջովին չեն ավարտվել, սակայն մեծությամբ ու աշխատակիցների թվով եզակի մաքսատանը ծառայությունից օգտված քաղաքացիները գոհ են. նրանց խոսքով` այստեղ կարողացել են կարճ  ժամանակահատվածում ու առանց քաշքշուկի մաքսազերծել իրենց մեքենաները:

«Շատ նորմալ ու արագ են սպասարկում: 3 պատուհանը միասին 20-25 րոպե  տևեց, որից անմիջապես հետո բանկային վճարումը տեղում կատարեցի: Ամբողջ մաքսազերծման գործընթացը կես ժամ տևեց»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Անահիտ Խալաթյանը։

© Sputnik / Armenuhi MkhoyanԱնահիտ Խալաթյան
Քաղաքացիները գոհ են, պատասխանատուները` երջանիկ. Գյումրու նոր մաքսատունը սկսեց աշխատանքը - Sputnik Արմենիա
Անահիտ Խալաթյան

Քաղաքացին վստահեցրեց` առիթ ունեցել է հյուսիսային՝ Գյումրիի հին մաքսատանը,  ևս ավտոմեքենա մաքսազերծել։ Այնտեղ հերթերն էին փոքր-ինչ շատ, այստեղ` սպասարկող պատուհանները, տարածքն էլ ավելի հարմարավետ է:

Մասիսից Գյումրի եկած Սևակ Բադալյանը ևս հաստատեց` Գյումրիի մաքսատանը ստիպված չեն եղել անիմաստ ժամանակ վատնել։

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու նոր ավտոմաքսատունը
Քաղաքացիները գոհ են, պատասխանատուները` երջանիկ. Գյումրու նոր մաքսատունը սկսեց աշխատանքը - Sputnik Արմենիա
Գյումրու նոր ավտոմաքսատունը

Նշենք, որ Նորագավիթի մաքսատունը կշարունակի գործել մինչև տարեվերջ: Մինչ այս սահմանը հատած ավտոմեքենաները, որոնց նշանակման վայրը եղել է Երևանը, կմաքսազերծվեն Նորագավիթում:

Հիշեցնենք՝ Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու որոշումը կառավարությունը կայացրել էր 2019թ.–ի օգոստոսի 1-ին։ Ծրագիրը հիմնավորվում էր նրանով, որ մաքսային մարմինները չէին հասցնում սպասարկել Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների աննախադեպ ծավալները։

Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրիում կազմակերպելու առաջարկն արել էր ՀՀ վարչապետը` Արարատյան մաքսատուն այցելության ընթացքում։

Ավտոկրող տրեյլերով ներմուծվող մեքենաների մաքսային ձևակերպումները կիրականացվեն Գյումրիում

Սեպտեմբերի 19-ին կառավարության նիստում Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ շինարարությունն իրականցվում է ժամկետներին համապատասխան և մաքսատունը շահագործման կհանձնվի հոկտեմբերի 11-ին։

Իսկ հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Անանյանը խոստովանեց, որ մաքսատան շինարարությունը կավարտվի միայն նոյեմբերի սկզբին, և որ շինարարական աշխատանքները տարվում են 24-ժամյա ռեժիմով։

Գյումրիում մաքսատան ամբողջական շահագործումից  հետո Երևանում գործող Արարատյան մաքսատունը կդադարի գործել։

Այժմ Երևանի մաքսատունն իրականացնում է  մաքսային ձևակերպումների ամբողջ ծավալի շուրջ 80 տոկոսը։

Լրահոս
0