ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ամենացածր ջերմաստիճանը նոյեմբերի 13–ի ցերեկը կգրանցվի Կոտայքում և Արցախում` +13։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը, հատկապես ցերեկը, աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 13-15 աստիճանով:
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում նոյեմբերի 13–ի գիշերը կգրանցվի 1–ից 3 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կլինի +15, +17 աստիճան։