00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մելքոնյան. «Օսմանյան կայսրության ցեղասպան մտածելակերպը փոխանցվել է Թուրքիային»

© Sputnik / Aram NersesyanРубен Мелконян
Рубен Мелконян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սուրբ Սոֆիայի եկեղեցուն դարձյալ սպառնում է մզկիթի վերածվելու վտանգը։ Թուրքական դատարանն արդեն վճիռը հրապարակել է, սպասում են կառավարության որոշմանը։
Ռուբեն Մելքոնյան. «Ուղղափառ աշխարհի ամենակարևոր տաճարներից մեկը մնում է թուրքական ծայրահեղ այլամերժության թիրախ»

Այա Սոֆիայի հետ կապված պատմության ընթացքում տարբեր վայրիվերումներ են եղել, և ուղղափառ աշխարհի կարևորագույն տաճարներից մեկը Կոստանդնուպոլսի զավթումից հետո վերածվել է մզկիթի: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելիքյանը։

Съемки фильма Геноцид.Начало - Sputnik Արմենիա
Դարի կողոպուտը. Հայոց ցեղասպանության շնորհիվ Օսմանյան կայսրությունը փրկվեց սննկացումից

Նրա խոսքով` այս որոշմամբ Օսմանյան կայսրությունը ևս մեկ անգամ ապացուցել է իր մշակութային եղեռնի քաղաքականությունը, և հետագայում միշտ այս խնդիրը և՛ կայսրության շրջանում, և՛ հանրապետության օրոք եղել է ազգայնամոլ շրջանակների և պետության հետաքրքրությունների տիրույթում: Այսինքն՝ ազգայնամոլական շրջանակները միշտ պահանջել են դա վերածել մզկիթի: 

«Այն երբեմն ունեցել է թանգարանի կարգավիճակ, հետագայում կրկին վերափոխվել է մզկիթի, այժմ թանգարան է, և կարծում եմ, որ այստեղ կա նաև տուրիստական բաղադրիչ, քանզի այն Ստամբուլի տուրիստական ամենակարևոր կենտրոններից է և ապահովում է բավական լուրջ եկամուտ»,- ասաց նա:

Թեհլերյանի նման. ինչպես փաստաբանին հաջողվեց փրկել թուրքին սպանած հային

Ըստ Մելիքյանի` եթե զարկ տան իրենց ազգայնամոլ պահանջներին և վերածեն մզկիթի, տուրիստների հոսքը կարող է նվազել: 

Հաշվի առնելով Թուրքիայում այսօր ընթացող իրադարձությունները, իսլամական ազգայնականության սրընթաց աճը, երկրի նախագահի նկարագիրը որպես ծայրահեղ իսլամական ազգայնամոլության կրող՝ Մելքոնյանը ենթադրում է, որ այս հարցը կպահեն քաղաքական օրակարգում և, ըստ նպատակահարմարության, կօգտագործեն ի նպաստ իրենց ներքին ու արտաքին քաղաքական շահերի: 

«Իմ սիրտը հայի է». օտար կանայք, որոնք հայ որբերին մայրեր դարձան. մաս 1–ին

«Ցեղասպան մտածելակերպը, որը եղել է Օսմանյան կայսրությունում, հաջողությամբ փոխանցվել է Թուրքիայի հանրապետությանը, և այսօր էլ ուղղափառ աշխարհի ամենակարևոր տաճարներից մեկը շարունակում է մնալ թուրքական ծայրահեղ այլամերժության թիրախներից մեկը», - նշեց Մելքոնյանը: 

Թուրքագետի կարծիքով՝ այս հարցի առթիվ գուցե ՅՈՒՆԵՍԿՕ-ում Թուրքիայի հանդեպ ևս մեկ բացասական բանաձև ավելանա, բայց եթե Թուրքիայի իշխանությունները որոշեն տաճարը վերածել մզկիթի, ապա չի կարծում, որ  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կամ այլ կառույցներ կկարողանան խոչընդոտել: 

Լրահոս
0