https://arm.sputniknews.ru/20191104/aragacotnum-meqenan-vraertie-entarkel-miangamic2--mardu-20981072.html
Արագածոտնում մեքենան վրաերթի է ենթարկել միանգամից 2 մարդու. նրանցից մեկը տեղում մահացել է
Արագածոտնում մեքենան վրաերթի է ենթարկել միանգամից 2 մարդու. նրանցից մեկը տեղում մահացել է
Sputnik Արմենիա
Նախնական տվյալներով` մահացածն ու վիրավորը Աշտարակի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցներ են, ովքեր նշված հատվածում կատարում էին մաքրման աշխատանքներ: 04.11.2019, Sputnik Արմենիա
2019-11-04T16:34+0400
2019-11-04T16:34+0400
2019-11-04T16:59+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1247/81/12478186_4:0:1595:900_1920x0_80_0_0_5e1eed76f58ac9ce75b07fe3a6c152fb.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1247/81/12478186_84:0:1515:900_1920x0_80_0_0_d2ee5cd42cdb522a7673a7db3ac74fdc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, պատահար, սպանություն, գողություն, պատահարներ, հայաստան, վրաերթ
վթար, պատահար, սպանություն, գողություն, պատահարներ, հայաստան, վրաերթ
Արագածոտնում մեքենան վրաերթի է ենթարկել միանգամից 2 մարդու. նրանցից մեկը տեղում մահացել է
16:34 04.11.2019 (Թարմացված է: 16:59 04.11.2019) Նախնական տվյալներով` մահացածն ու վիրավորը Աշտարակի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցներ են, ովքեր նշված հատվածում կատարում էին մաքրման աշխատանքներ:
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Արագածոտնում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել միանգամից 2 հետիոտնի, նրանցից մեկը տեղում մահացել է, մյուսին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը այսօր, ժամը 14:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Վրաերթի ենթարկվածներից մեկին Աշտարակի հիվանդանոցի բժիշկները ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վիրավորի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզելու և վրաերթ կատարած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազել է. Տոնոյան
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածն ու վիրավորը Աշտարակի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցներ էին, ովքեր նշված հատվածում կատարում էին մաքրման աշխատանքներ: