00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետականը սեփականի հետ չխառնենք. Փաշինյանը ցույց է տվել Սերժ Սարգսյանի նախկին առանձնատունը

© Sputnik / Asatur YesayantsВстреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции "Елк" Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница "Marriott Armenia", Ереван
Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն ուղիղ եթերում ցուցադրել է իր ընտանիքի նոր բնակավայրն ու մեկնաբանել` ինչ է փոխվել այդտեղ Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում ներկայացրել է կառավարական թիվ 1 առանձնատունը, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ տեղափոխվել ու ապրում է ընտանիքի հետ։

Президент Армении Серж Саргсян принял председателя Гос.комитета по градостроительству при Правительстве Нарека Саргсяна (19 марта 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ե՞րբ կլուծվի Սերժ Սարգսյանի տան հարցը. պատասխանում է կառավարության աշխատակազմի ղեկավարը

Վարչապետը հիշեցրել է, որ մինչև հեղափոխությունն այս նույն առանձնատանն էր ապրում Սերժ Սարգսյանի ընտանիքը, իսկ իր կառավարման վերջին օրերին նա փորձում էր դառնալ առանձնատան սեփականատերը։

«2018 թվականին կառավարությունը որոշում էր ընդունել, որ այս շենքը պետք է սեփականաշնորհի Սերժ Սարգսյանին, հետագայում երբ տեղի ունեցավ «թավշյա հեղափոխությունը»,  այս առանձնատան սեփականաշնորհման վերաբերյալ որոշումը չեղյալ համարվեց, այնպես որ, մենք համաձայնեցինք, որ այս առանձնատունը պետք է վերադարձվի հանրապետությանը և հանձնվի պետության ղեկավարին»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը չթաքցրեց, որ մինչ տեղափոխվելը առանձնատանը վերանորոգման աշխատանքներ են արվել, բայց ասաց, որ դրանք արժեցել են ոչ թե 2 մլն դոլար, այլ շատ ավելի քիչ։ Թե որքան` չասաց։

«Էստեղ որևէ կապիտալ ներդրում տեղի չի ունեցել․ էս տանը չեն փոխվել դռները, չի փոխվել հատակը, չեն փոխվել խոշոր ջահերը, չեն փոխվել կոնդիցիոներները»,- ասաց Փաշինյանը։

Աննա Հակոբյանն էլ ավելացրեց՝«որևէ սենյակ կամ վարսավիրանոց չի ավելացել»։

5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը տեղափոխվեց Ձորաղբյուր

Փաշինյանը նշեց, որ հիմնականում փոխվել է առանձնատան ինտերիերի գույները։

«Սերժ Սարգսյանի ժամանակ ամեն ինչ այս գույնի մեջ էր,– ասաց Փաշինյանը` ցուցադրելով փայտե, շագանակագույն դռները,– հիմա ամեն ինչ սպիտակի մեջ է»։

Փաշինյանը նշեց նաև, որ երբ Սերժ Սարգսյանի ընտանիքը լքել է առանձնատունը, բացի ներկառուցված կահույքից, որևէ այլ բան այստեղ չի թողել։ «Մենք «Կոնդ» ՊՈԱԿ–ի հաշվեկշռում պահեստներում եղած գույքն ենք այստեղ տեղափոխել, որոշ բաներ էլ ձեռք ենք բերել»,– ասաց նա։

Փաշինյանը ներկայացրեց նաև առանձնատան իր աշխատասենյակը, որի կահույքը ևս բերվել է նախկին առանձնատան տարածքից, պաշտոնական ընդունելությունների սենյակը, որտեղ, Աննա Հակոբյանի խոսքով` արդեն պաշտոնական ճաշի են ընդունել Սինգապուրի վարչապետի տիկնոջը։ 

«Նախկինում եղել է, երբ պետք է տուն հրավիրեինք բարձրաստիճան հյուրերի, խնդիրներ ենք ունեցել։ Չասեմ` ինչ խնդիրներ, մամուլի դրանց մասին գրել է, որ պարտքով բազկաթոռ ենք ուզել»,– ասաց Փաշինյանը` ծիծաղելով։ Ապա շեշտեց. «Այստեղ մեծ մասը պետական է, մի մասը` սեփական։ Կարևորը` չխառնենք»։

«Մենք չենք խառնում»,–վստահեցրեց Աննա Հակոբյանը։

Միակ տեղը, որտեղ ոչինչ չի փոխվել ու ամեն ինչ մնացել է հին ձևավորման ու գույների մեջ, առանձնատան գինետուն–մառանն է։ Փաշինյանը հայտնեց, որ երբ իրենք եկել են, այդտեղ ոչ մի շիշ գինի չի եղել։

Վանեցյանն ընտանիքի հետ ազատել է կառավարական ամառանոցը

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը բնակության հասցեն կփոխի, բայց կմնա ԱԱԾ հսկողության տակ

«Հիմա դրված են պաշտոնական այցերի ընթացքում բերված գինիները, որոնք չենք հասցնում խմել»,– ասաց նա։

Առանձնատան ննջարաններից Փաշինյանը նախընտրեց ցույց տալ միայն որդու ննջարանը, որտեղ դեռ ոչ ոք չի քնում, քանի որ վարչապետի որդին ծառայում է բանակում։

Խոսելով առանձնատան վերանորոգման թեմայից` Փաշինյանը հայտնեց, որ առաջինը սպասարկող անձնակազմի կեցավայրն է բարեկարգվել։

«Այնտեղ անմարդկային պայմաններ էին ուղղակի։ Հիմա ցնցուղ ենք տեղադրել, արժանապատիվ սանհանգույց կառուցել, խոհանոց, որտեղ կարող են իրենց համար սուրճ կամ որևէ այլ բան պատրաստել։ Առաջին գործը, որ արվել է, եղել է սպասարկող անձնակազմի, բանվորների կացարանը կարգի բերելը»,– ասաց Փաշինյանը։

Ի դեպ, նրա հաշվարկով, սպասարկող անձնակազմի տարածքի վերանորոգումը 1 քմ–ի հաշվարկով 2 անգամ ավելի թանկ է արժեցել, քան առանձնատան հատվածի վերանորոգումը։

«Սա պետք է լինի պետության սեփականությունը, պետք է լինի պետության ղեկավարի` վարչապետի առանձնատունը` անկախ նրանից, թե ով է այդ ղեկավարը։ Ոչ թե Փաշինյանների, այլ վարչապետի ընտանիքի առանձնատունը։ Եվ սա չի կարող սեփականաշնորհվել ընդհանրապես»,– շրջայցն այս խոսքերով ավարտեց վարչապետը։

Հիշեցնենք` 2018թ.–ի մարտի 29–ին կառավարությունը որոշում էր ընդունել, որի համաձայն Սերժ Սարգսյանին` որպես նախկին նախագահի, հանձնվել էր պետական առանձնատուն` որպես սեփականություն։

Президент Армении Серж Саргсян принял председателя Гос.комитета по градостроительству при Правительстве Нарека Саргсяна (19 марта 2018). Ереван - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանին 602 մլն դրամ արժեցող տուն է առաջարկվել Ավանում

Բայց ապրիլի 19–ի նիստում արդեն վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր որոշումը ճանաչել ուժը կորցրած։

Հեղափոխությունից հետո` մայիսի 11–ին, կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին` որպես Հայաստանի երրորդ նախագահի, պետք է պետական  տուն հատկացնել մեկ ամսվա ընթացքում։ Հետագայում, սակայն, Սարգսյանը հրաժարվեց ընդունել այդ նվիրատվությունը։

Որոշ տեղեկություններով` նա առ այսօր բնակվում է փեսայի` Միքայել Մինասյանի` Ձորաղբյուրում գտնվող առանձնատանը։ Ձորաղբյուրի տեղամասում էլ, ի դեպ, մասնակցել էր 2018թ.–ի խորհրդարանական ընտրություններին։ 

Լրահոս
0