00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՞րբ կլուծվի Սերժ Սարգսյանի տան հարցը. պատասխանում է կառավարության աշխատակազմի ղեկավարը

© Official site of the President of RAПрезидент Армении Серж Саргсян принял председателя Гос.комитета по градостроительству при Правительстве Нарека Саргсяна (19 марта 2018). Ереван
Президент Армении Серж Саргсян принял председателя Гос.комитета по градостроительству при Правительстве Нарека Саргсяна (19 марта 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասել է, թե որ դեպքում պետությունն իր պարտականությունը կհամարի կատարած։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան վերաբերյալ պարտականությունը պետությունն կարող է համարել իրականացված, եթե հրաժարվելու մասին գրավոր պաշտոնական պատասխան ստանա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը տեղափոխվեց Ձորաղբյուր

«Մենք երկու անգամ ենք հստակ պատասխան ստացել Սերժ Սարգսյանի գրասենյակից՝ տնից հրաժարվելու մասին։ Երկուսն էլ եղել են անվտանգության նկատառումներից ելնելով, այսպես են մեզ պատասխանել։ Այդ պատճառաբանությամբ տուն չի տրամադրվել»,– ասաց Աղաջանյանը։

Նա հիշեցրեց, որ պաշտոնաթող նախագահին բնակարանով ապահովելու վերաբերյալ հստակ օրենք կա։

«Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարվում է բնակարանից, օրենքի կարգավորման խնդիր կա։ Թերևս գրավոր պաշտոնական մերժման հիման վրա պետությունը կարող է համարել պարտականությունն իրականացրած, հակառակ դեպքում պետք է լուծում գտնել այս հարցին։ Մենք կա՛մ որևէ բնակարան կամ առանձնատուն ենք գնում և թողնում, որ օգտագործեն այդ տունը, կա՛մ պաշտոնական հրաժարում ենք ստանում, որի հիման վրա պարտականությունը համարում ենք կատարված»,– ասաց Էդուարդ Աղաջանյանը։

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը բնակության հասցեն կփոխի, բայց կմնա ԱԱԾ հսկողության տակ

Նշենք, որ 3-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական ամառանոցից, հանձնել առանձնատան բանալիները և տեղափոխվել Ձորաղբյուր գյուղ։

Ըստ ԶԼՄ–ների` Ձորաղբյուրում գտնվում է Սերժ Սարգսյանի խնամուն պատկանող ամառանոցը։

Հիշեցնենք` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ավելի վաղ հայտնել էր, որ ԱԱԾ–ն շարունակելու է ապահովել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգությունը։

ՀՀ կառավարությունն ավելի վաղ Սերժ Սարգսյանին 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն էր առաջարկել Երևանի ծայրամասում՝ Ավան վարչական շրջանում, բայց այդ առաջարկը մերժվել էր։

Լրահոս
0